Ֆրանսիական ռազմաօդային ուժերի 2 Mirage ինքնաթիռ է կործանվել
Ֆրանսիայի արևելյան Մորթ-է-Մոզել դեպարտամենտում երկու ռազմական «Միրաժ» կործանիչներ են կործանվել։ Այս մասին հայտնում է Est Republicain թերթը։
«Այսօր առավոտյան օդուժի երկու «Միրաժ» ինքնաթիռներ կործանվել են Օտրվիլի հատվածում, Ոգես և Մորթ-ի-Մոզել դեպարտամենտների սահմանին», - ասվում է հաղորդագրության մեջ: