«Գործարարաներն ահազանգում են ՊԵԿ մամլիչի ուժգնության աճի մասին». Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր էջում գրում է. «Գործարարաներն ահազանգում են ՊԵԿ մամլիչի ուժգնության աճի կապակցությամբ: Զարմանալի չէ: Ոչ թե ահազանգը, այլ՝ մամլիչի ուժգնության աճը:

Չէ՞ որ 2024 թվականի բյուջեի կատարողականի առումով կա խնդիր՝ առաջին կիսամյակում գերթե 120 միլիարդ դրամի թերակատարում:

Ի դեպ, այդ առնչությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել կատարողականի հաշվետվության քննարկում:

Իհարկե, քանի որ Հայաստանում տնտեսություն երեւույթը քաղաքական օրակարգերի «լուսանցքում» է, թեեւ պետք է լիներ լրիվ հակառակը, կառավարությունում վարչապետի գլխավորությամբ խորհրդակցությունը չի արժանացել բավարար ուշադրության:

Մինչդեռ, դրա մասին հաղորդագրությունն ավարտվում է բավականին հետաքրքիր մի պարբերությամբ. «Կառավարության ղեկավարը ընդգծել է նաև հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ պետք է շարունակել հետևողական քայլերն այդ ուղղությամբ»:

Հաշվի առնելով, թե «մեթոդաբանության» եւ մտածողության ինչ տիրույթում է հարկային վարչարարություն իրականացնող մարմնի աշխատանքը, մեծ հավանականությամբ հնարավոր է եզրակացնել, որ պարբերությունն ընդամենը «մամլիչն ուժգնացնելու» մասին է»:

Ավելի ուշ Բադալյանը ևս մեկ գրառում է կատարել այս թեմայի առնչությամբ՝ գրելով. «Չկա տնտեսությունից ավելի կարեւոր օրակարգ, ինչպես ծառի համար չի կարող լինել արմատից ավելի կարեւոր բաղադրիչ, քանի որ մնացյալ բոլոր բաղադրիչների առողջությունը եւ կենսունակությունը կախված է դրանից:

Նախօրեին «Ֆայնենշլ Թայմսի« համակարգում գործող տնտեսական խումբը կազմել էր ներդրումային գրավչությամբ տասը առաջատար երկրների ցանկ եւ Ադրբեջանը այդ ցանկում էր, այսինքն արտաքին ներդրողների համար տասը գրավիչ ուղղությունների ցանկում: Բնականաբար, ցանկացած այդպիսի ցանկ ունի սուբյեկտիվության բազմաթիվ տարրեր, բայց, եկեք մի պահ փորձենք նկատել, թե ի՞նչ խոշոր արտաքին ներդրումներ են իրական գետնի վրա կատարվել Հայաստանում վերջին տարիներին:

Ընդհանրապես, ինչպիսի՞ն է Հայաստանի ներդրումային միջավայրը, իր թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ բաղադրիչներով հանդերձ, դրանց հարաբերակցությամբ հանդերձ: Ինչպիսի՞ն է Հայաստանի հանդեպ արտաքին ներդրումային հետաքրքրվածության աստիճանը, ինչպիսի՞ն է արտաքին ներդրում երեւույթի հանդեպ մեր հասարակական միջավայրն ու մթնոլորտը, վերաբերմունքը, ընկալումը:

Բացի քաղաքական կոնյուկտուրայից բխող ներքին «կենացային» խոսույթի մակարդակով ներդրումային «վարդագույն» հեռանկարներ կազմելուց, իրական գետնի վրա մենք չունենք այս թեմայի շուրջ խորքային քաղաքական, մասնագիտական ընդգրկուն քննարկումներ, որովհետեւ դրանք չեն կարող լինել էպատաժային, իսկ այսօր «սպառման» ենթակա ապրանքը էպատաժն է, դատարկ, պաթետիկ, երբեմն հիստերիկ էպատաժը:

Տնտեսական վիճակագրությունն էլ ապահովվում է գերազանցապես Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հետեւանքով ստեղծված իրավիճակի, հայտնի հանգամանքների շնորհիվ:

Ընդ որում, ապահովվում է վիճակագրություն, բայց դա փաստացի թույլ չի տալիս ապահովել բյուջեի մուտքերի կայունություն, եւ տեղի է ունենում թերակատարում: Իսկ պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսությունը ըստ էության չի ստեղծում, այլ ընդամենը վերավաճառում է: Ինչ-որ մարդկանց համար դա լավ է, տնտեսության առողջության համար դա ունի թերեւս թմրանյութի էֆեկտ: Իսկ տնտեսությունը թմրամոլ դարձնելը չի տանի ոչ մի լավ տեղ:

Իհարկե, արտաքին կոնյուկտուրան կարող էր լինել ստարտային լավ պայման, բայց, եթե լիներ տնտեսական որակյալ, արդիական քաղաքականության ունակ թիմ, որը արտաքին կոնյուկտուրայից ստացվող էֆեկտը այդ քաղաքականության կիրառման շնորհիվ կուղղեր արդեն տնտեսության արյունատար անոթներ, կուղղեր տնտեսության ստեղծարար կառուցվածքի ձեւավորման:

Բայց, որեւէ կերպ չի նշմարվում այդ թիմը»:

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Երկիր ենք կորցնում, ոմանք թիթեռ են նկարում. Մարգարիտ Եսայան Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն. Թրամփ Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Ինչպիսի առաջնորդ են ցանկանում ունենալ ՀՀ քաղաքացիները․ «Ուժեղ Հայաստան»․ Ալեքսան Ալեքսանյան Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Մենք չենք փնտրում անհամաձայնություններ կամ պատերազմ մուսուլմանական երկրների հետ․ Իրանի նախագահ Հրթիռ է ընկել Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհին Փաշինյանը մեզ խաղաղություն էր խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am