«Բա դա օրենքի խախտում չէ՞ր: Բա չթողնեիր, որ այդ պաստառները փակցնեին: Դուխդ չէ՞ր հերիքում, թե՞ այդպես էր պետք… Աստված թող ողորմա քեզ…». Միքայել Բադալյան

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպես գիտեք, Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից կարծես քննադատվեց Կարմիր բլուրում ուրարտական դիցարանի եղանակի, տարերքի աստված Թեյշեբայի կավե արձանիկի թրծման միջոցառումը՝ պատճառաբանելով, թե իբր դա արվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի հետ համաձայնեցման և թույլտվության:

Ցավոք, «ճաշակային» որակումներ տրվեցին միջոցառմանը: Նշեմ, որ կավե արձանի կերտման և դրա թրծման հեղինակը Հայաստանում այդ ոլորտի լավագույն ներկայացուցիչներից Վահրամ Գալստյանն է: Միջոցառումը շատ բարձր գնահատական ստացավ հայ առաջատար արվեստագետների և , ընդհանրապես, հասարակության կողմից:
Ինչու՞ բարձրացվեց այս աղմուկը:

Նախ, Հայաստանի պատմության թանգարանի որևէ մեկի և նրա ամբիցիաներին հագուրդ տալու սեփականությունը չէ: Բացի այդ, որքան ես եմ տեղյալ, չկա որևէ օրենք, համաձայն որի, միջոցառման կազմնակերպիչները պետք է դիմեին Հայաստանի պատմության թանգարանին՝ այն պատճառով, որ Թեյշեբայի բրոնզե արձանիկի բնօրինկաը գտնվում է վերը նշված թանգարանում:

Կավե արձանը իր բնօրինակից առնվազն 10 անգամ մեծ էր և փոխված տարբեր դետալներով:

Հիմա, ինչո՞ւ բարձրացվեց այս աղմուկը: Ինչպես գիտեք, իմ սկզբունքների, իմ պետականամետ դիրքորոշման համար ես այսօր աշխատանք չունեմ: Բացի այդ, ունեմ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխա և կնոջս հետ փորձում ենք ամեն-ինչ անել նրա համար: Այս ընթացքում շատ բարի մարդիկ են կանգնել մեր կողքին: Իմ խնդիրների մասին բազմիցս կիսվել եմ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի հետ:

Սակայն, որքան էլ տարօրինակ և անսպասելի էր, բարձրացվեց այդ աղմուկը: Կավե արձանի ստեղծման գաղափարը Վահրամի հետ առաջացել է իմ տնօրինության օրոք: Ես բազմիցս խոսել եմ դրա մասին: Ավելին, այդ միջոցառումը դեռևս անցյալ տարի ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը պետք է իրականացվեր Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում: Միջոցառման վերաբերյալ համապատասխան նախարարության կողմից որևէ առարկություն չի եղել: Սակայն, մենք որոշեցինք արձանի թրծման արարողությունը հետաձգել, քանի որ Վահրամը համարում էր, որ նրա վրա դեռևս աշխատելու դետալներ կան:

Ես կարծում եմ, որ այս աղմուկը բարձրացվեց իմ դեմ իրականացվող հաշվեհարդարի արշավի շրջանկներում: Այլ հարց է դա արվեց ուղիղ ցուցումով, թե ինչ-որ անձանց հաճոյանալու համար: Իմ անձնական կարծիքն է:

Ինձ համար Թեյշեբայի կավե արձանի թրծմանը վերաբերող քննադատությունները կարող էին ընդունելի լինեին, եթե նույն խանդավառությամբ, օրինակ, Հայաստանի պատմության թանգարանի և նրա տնօրենի պաշտոնը զբաղեցնողի ֆեյսբուքյան էջեում, օրինակ լինեին 2021 թվականի հունիս ամսին հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանրահավաքի ժամանակ Հայաստանի պատմության թանգարանի շենքի կենտրոնական հատվածը նախընտրական պաստառներով ծածկելու հանգամանքը քննադատող ստատուսներ:

Բա դա օրենքի խախտում չէ՞ր: Բա չթողնեիր, որ այդ պաստառները փակցնեին: Դուխդ չէ՞ր հերիքում, թե՞ այդպես էր պետք…

Մակարդակից ու ճաշակից խոսելուց առաջ, նախ և առաջ կարելի է նայել սեփական ցուցադրությունները և գուցե հայելուն:

Աստված թող ողորմա քեզ…»։

դիտվել է 1360 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am