Մասիսը Զանգիբասար չի դառնա

Hraparak.am-ը գրում է․

Երեկ Բագրատ Սրբազանը Մասիս խոշարացված համայնքի գյուղերում էր: Վերջում այցելեց Մասիս քաղաք եւ հանդիպեց բնակիչների հետ: Ընդունելությունը շատ ջերմ էր, հանդիպումը` սպասված: Մարդիկ ասում էին, որ աշխատանքի բերումով միշտ չէ, որ ստացվում է գնալ մայրաքաղաք եւ մասնակցել Սրբազան շարժմանը, սակայն հոգով ու սրտով աջակցում են շարժմանն ու սպասում են, թե երբ է հեռացվելու կապիտուլյանտ իշխանությունը:

Հանդիպումը տեղի ունեցավ Երաժշտական դպրոցի լեփ-լեցուն դահլիճում: Մինչ Բագրատ Սրբազանը փորձեց ներկայացնել, թե ինչ վտանգներ է իրենից ներկայացնում փաշինյանական իշխանության վարած քաղաքականությունը, նաև` հենց Մասիսի համար, տեղից տղամարդկանցից մեկը հնչեցրեց.

«Մասիսը Զանգիբասար չի դառնա, թույլ չենք տա»: Սրբազանը հիշեցրեց, թե Մասիսի տարածաշրջանում ինչպես են ապրել հայերը եւ ադրբեջանցիները հարեւանությամբ, իսկ այդ հարևանության վերջին շրջանում անգամ ինչ վտանգներով էր լի այդ իրավիճակը: Հիմա Փաշինյանի վարած քաղաքականությունը տանում է նրան, որ հարյուր հազարավոր ազերիներ կկարողանան «վերադառնալ»` գալ եւ բնակություն հաստատել Հայաստանում, իբր, իրենց նախկին բնակավայրերում:

Իսկ դա վտանգի տակ է դնում հատկապես Մասիսի տարածաշրջանը, քանի որ հենց այստեղ են շատ ադրբեջանցիներ ապրել:

Հանդիպման մասնակիցներից մեկն էլ ասաց, որ արմատներով տավուշեցի է եւ այնտեղ շատ հարազատներ ունի, երբ Տավուշի թեմի առաջնորդը սկսել է քաղաքական ակտիվություն ցուցաբերել, ինքը հետաքրքրվել է Տավուշում ապրող իր հարազատներից, կարծիք է իմացել Բագրատ Սրբազանի մասին: Եւ բոլորը միայն դրական ու գովեստի խոսքեր են հնչեցրել իրենց թեմի առաջնորդի հասցեին: Կինը հարցուփորձ է արել նաեւ Կանադայում, որտեղ նույնպես Բագրատ Սրբազանը երկար տարիներ առաջնորդել է թեմը, այնտեղից նույնպես լսել է միայնդրական կարծիք, եւ որ Բագրատ Սրբազանին պատվով ու ափսոսանքով են հրաժեշտ տվել:: Այդքանից հետո միայն, ըստ ելույթ ունեցող կնոջ, ինքը վստահել է Բագրատ Սրբազանին ու նրա ղեկավարած շարժմանն ու միացել նրան: Նա կոչ արեց ներկաներին, կանգնել Սրբազանի կողքին եւ նրա հետ շարունակել պայքարը հանուն Հայաստանի փրկության:

դիտվել է 359 անգամ
Լրահոս
Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ Անանյան Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ րևանի պետական միակ ծննդատունը փակվեց ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվար ամսին տեսակցել են Բաքվում պահվող գերիներին Panorama TV-ին հենց այդ պահին պետք է պահանջեր Աննայի ձերբակալությունը (video) Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը 4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Այ քոսոթնե՛ր, ո՞ւմ դեմ եք հոխորտում, մտածում եք բոլորը ձեր նման «գյադաներ» են (video) 1999թ–ին Վազգենի գերեզմանը ուրացողներն են հիմա ուրախանում գերիների սարսափելի վիճակից (video) Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ուշքի եկե՛ք, հայ ժողովո՛ւրդ, դուք չունեք ԱՄՆ և ԵՄ գնալու ճանապարհ (video) Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Նիկոլն ու Աննան խոսում են լափի գաղափարախոսության շուրջ (video) «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Մինսկի խմբի լուծարումը հայաստանի պետականության դագաղի վերջին մեխն է․ Դավիթ Ջամալյան (video) ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, Ալիևը քեզ տաք սկուտեղի վրա է տանելու․ Արամ Սարգսյան (video) Ադրբեջանը երեք մեծ խնդիր ունի (video) Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Կանոնադրությունը նոր ուղիներ է նշում երկկողմ համագործակցության համար. Միլլերը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am