Ադրբեջանը չի կարող խուսափել միջազգային իր պարտավորությունների կատարումից. «Միասին»-ը միանում Լուիս Մորենո Օկամպոյի արշավին

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը միանում և իր անվերապահ աջակցությունն է հայտնում Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տեղեկատվական արշավին, որի հիմնանպատակը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովին (COP 29) ընդառաջ միջազգային տարբեր ատյաններում Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ժողովրդի հանդեպ Իլհամ Ալիևի կողմից ղեկավարվող Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականության բացահայտումն է և դրա զոհերի շահերի պաշտպանությունը։ Ընդհանուր համաձայնությամբ, ներառյալ ՀՀ-ի՝ COP 29-ը անցկացվելու է Բաքվում, սակայն այս համաձայնությունը պետք է առիթ հանդիսանա, որպեսզի բացահայտվեն մարդու իրավունքների համակարգային և կոպտագույն խախտումները, որոնց գլխավոր զոհը դարձել են 2020-2023 թթ․ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ու ահաբեկչության հետևանքով լիակատար բռնազավթման ենթարկված Արցախի Հանրապետության և ՀՀ բնակիչները, որոնց մի մասը ապօրինի գերված է, և իբրև քաղաքական պատանդ պահվում է Բաքվի բանտերում՝ ենթարկվելով խոշտանգումների ու դատաիրավական ապօրինի ճնշումների։ Իսկ Արցախի 120 հազար հայ քաղաքացիներ ցեղասպանությունից վերապրածի կարգավիճակով ստիպված լքել են իրենց հայրենի հողը՝ զավթիչներին թողնելով Արցախի հազարամյա պատմություն ունեցող հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը, ինչպես և բազմամիլիարդ նյութական հանրային ու մասնավոր սեփականությունը, որն արդեն հետևողականորեն յուրացվում և շատ անգամ փաստացի բարբարոսաբար ոչնչացվում է Ադրբեջանի կողմից։

COP 29-ի անցկացումը Բաքվում չի կարող նշանակել Ադրբեջանի հակահայ ապօրինի գործողությունների անպատժելիություն․ Ադրբեջանը միջազգայնորեն պարտավորություն է կրում հայ պատանդներին, այդ թվում Արցախի Հանրապետության ութ առաջնորդներին աննախապայման ազատ արձակելու։ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, համահայկական այս արշավի շրջանակներում նախատեսում է իրազեկման գործողություններ իրականացնել մի քանի ուղղություններով․ ա) 23 հայ պատանդների հայրենադարձումը, 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ծավալված ահաբեկչական գործողությունների ընթացքում շուրջ 80 բռնի անհետացածների և մոտ 300 անհետ կորածների մասին հնարավորին ամբողջական տեղեկությունների բացահայտումը, բ) միջազգային երաշխիքների ներքո Արցախի ժողովրդի անվտանգ հավաքական վերադարձի հարցի բարձրացումը և դրան ուղղված գործուն քայլերի մշակումը, գ) հրատապ է Արցախի հոգևոր մշակութային և նյութական ժառանգության պաշտպանությունը միջազգային պատկան կառույցների մասնակցությամբ։ Այս ամենին զուգահեռ՝ սփյուռքի հայկական և տարբեր երկրների իրավապաշտպան, քաղաքական կազմակերպությունների հետ համատեղ անհրաժեշտ միջոցառումների կազմակերպումը։ Ադրբեջանը չի կարող խուսափել միջազգային իր պարտավորությունների կատարումից։ ՄԱԿի անդամ պետությունները պետք է հասնեն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (1992 թ.) և ցեղասպանության կոնվենցիայի (1948 թ.) պահանջների անվերապահ և արդյունավետ կատարման: «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ

 

դիտվել է 433 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am