Հնդիկ մարզուհին մեդալի հավակնությունից զրկվել է ավելորդ քաշի պատճառով
Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում արտասովոր դեպք է գրանցվել կանանց ըմբշամարտում: ESPN-ը գրում է, որ հնդիկ Վինեշ Պհոգագը զրկվել է մինչև 50 կգ քաշային կարգում եզրափակչին մասնակցելու հնարավորությունից: Օգոստոսի 7-ի առավոտյան նրա քաշը 100 գրամով ավելի է եղել թույլատրելիից։
Նշվում է, որ ամբողջ գիշեր Վինեշը փորձել է քաշ գցել, բայց չի կարողացել թույլատրելի չափին հասնել:
Օլիմպիական խաղերի կանոններով ավելորդ քաշ ունեցող մարզիկը որակազրկվում է: Այդ պատճառով Պհոգագը ոչ միայն զրկվել է ոսկե մեդալ նվաճելու հնարավորությունից, այլ նաև երաշխավորված արծաթե մեդալից:
Աղբյուր` Փաստինֆո
