Անկախ հայրենիք ունենալու համար՝ արժանի պետք է լինել Հայաստանին․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլիզմն ու կոլաբորացիոնիզմը։
2018-2024թթ. հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ։
Փաստացի ու դժբախտաբար Հայաստանում չկա ինքնիշխան պետականություն։
Ֆորմալ առումով այն կա,բայց իրականում՝ ոչ։
Փաշինյանի «կառավարությունն» ինձ հիշեցնում է Ֆրանսիայի Պետենի գլխավորությամբ Վիշիի ռեժիմ-կառավարությունը՝Ֆրանսիայում/1940-1944/:
Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ. Վիշիի ռեժիմն ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային,իսկ նիկոլիզմի ռեժիմը՝ բոլորին…առավոտ՝ Արեւմուտքին,ցերեկը՝ Հյուսիսին,գիշերը՝ Թուրքիային։
Մնացածը ՝գրեթե նույնն է։
Թե առաջին եւ թե երկրորդ դեպքում ազգակործան զիջումները արդարացվում են «խաղաղության դարաշրջանով»։
Թե Պետենի Ֆրանսիայում,եւ թե Փաշինյանի Հայաստանում զվարճանքի,համերգների ու անհոգ հեծանվորդների պակաս չկար։
Մի կողմից անկում էր ապրում ազգային պետականությունը,իսկ մյուս կողմից՝ տեսարանների պակաս չկար։
Բայց Ֆրանսիան չհանդուրժեց հակազգային ու հակապետական Վիշիի ռեժիմը՝ համախմբվելով Շառլ դը Գոլի շուրջ ու ընտրելով պետություն ունենալու ճանապարհը։
Ֆրանսիացին ապացուցեց ,որ արժանի չէ ընկածի կարգավիճակին ու հաղթեց իր մեջ պարտվածին։
Ֆրանսիան հաղթեց կոլաբորացիոնիստ Պետենին նաեւ ԽՍՀՄ,ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի աջակցության արդյունքում։
Աշխարհի մեծերն աջակցեցին Ֆրանսիայի անկախության պայքարին,քանի որ ֆրանսիական ազգը Դը Գոլի գլխավորությամբ որոշեց ոչ թե հնազանդվել ,այլ պայքարել նացիզմի եւ նրա «վեցնոց» Վիշիի ռեժիմի դեմ։
Մինչեւ «հայկական Վիշիի ռեժիմը» չհեռացվի ,որեւէ լավ բան մի սպասեք։
Շատերը հարցնում են՝վե՞րջ։
Իհարկե՝ ոչ։
Բայց հաղթանակներ ունենալու համար պետք է արժանի լինենք այդ հաղթանակներին,անկախ հայրենիք ունենալու համար՝ արժանի պետք է լինել Հայաստանին։
Իսկ արժանի՞ ենք մենք անկախ ու ինքնիշխան հայրենիքի։
Կասկածում եմ…հազիվ իրար մեղադրենք ու մտածենք սեփական անսխալության մասին։
Հաղթանակները վերադառնալու են…
Ե՞րբ։
Երբ արժանի լինենք մեր հոգու զույգ հենարաններին՝ Աստծուն ու Հայրենիքին»։

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Հասանովը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, հրահանգներ տվել Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 20-ամյա տղան մահացել է Ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Մոտ մեկ միլիոն ռուս է սպանվել․ Թրամփ Մարդու դիմաց ՀՀ փոխվարչապետը, ՊԵԿ նախագահը նստած լինեն, ու էլի չկարողանա առաջին փորձից գլուխ հանել հայտարարագրման համակարգից․ Աննա Իսրայելյան Լոռու մարզում թալանել են Ստեփանավան քաղաքում հայտնի «Վահագն Ռեզորթ» հյուրանոցային համալիրը Բաքվում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանը խոսել է առողջության հետ կապված խնդիրները լուծելուց Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան #ՀԻՄԱ․ Ադրբեջանում հակաալիևյան կլանն ապշել է Բաքվի բանտում Արցախի հերոսների կեցվածքից․ ադրբեջանագետ (video) Алиев, первым нужно судить твоего отца, вы настоящие фашисты и террористы (video) #ՀԻՄԱ․ Ինչո՞ւ և ինչպե՞ս Արարատ Միրզոյանը «ընկավ Լավրովի ոտքերը»․ Հենրիխ Դանիելյան (video) Ա՛յ «զուգարանաբերան», Նիկոլը քեզ դրա համար ինչքա՞ն փող է տվել․ Վոլոդյա Հովհաննիսյանը պոռթկաց (video) Քաղաքացու վերջին կոպեկն էլ քերում եք․ Աննա Գրիգորյան (video) Բաքվի «ռեխից» ո՞նց ենք փրկելու մեր մշակութային ժառանգության մնացորդները․ Ավետիսյանը՝ փոխնախարարին (video) Դուք թքա՛ծ ունեք քաղաքացիների անվտանգության վրա․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին (video) Հերթական թիրախում Կիրանց-Ոսկեպար ճանապարհն է. Գառնիկ Դանիելյան (video) Նախկին նախագահները, ՀՀ քաղաքացին Նիկոլից պահանջում են հրապարակել բանակցային փաթեթները․ Մամիջանյան (video) Հանցակիցնե՛ր․ հայ մարդուն հանձնել եք ցեղասպանին, Բաքվում դատում են ողջ հայ ժողովրդին. Սեյրան Օհանյան (video) Մեսրոպ Մանուկյանը ցուցապաստառներով գնաց Սուրեն Գրիգորյանի աշխատասենյակ (video) Այդ ո՞վ է ասում, որ մեր ու Բաքվի տեսակետները նույնական են Հայաստանի հարցերում. Սերգեյ Լավրով (video) Դանիելյանը` վեճի մասին Ի՞նչ է ասել Վահագն Ալեքսանյանը․ ինչի՞ց է հունից դուրս եկել Գառնիկ Դանիելյանը (video) Հերթական հայրենահանձնումն է տեղի ունենալու ՀՀ-ում՝ Ոսկեպարի հատվածից. Դանիելյան Բան ունեք ասելու, եկեք ամբիոնի մոտ, ժեստիկուլյացիաով պետք չէ մարդկանց վիրավորելю Հակոբ Արշակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am