Ռուսաստանը միշտ եղել է Իրանի կողքին, և նման ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ամրապնդումն առաջնահերթություն է. Մասուդ Փեզեշկիան
Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Այս մասին ԹԵհրանում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։
«Ռուսաստանը միշտ եղել է Իրանի կողքին դժվար պահերին, և նման ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- նախագահի խոսքերն է մեջբերել IRNA-ն: