Առավելագույնը 12 աստիճան ցուրտ՝ նոյեմբերին. ամսվա կանխատեսում

Արարատի և Արմավիրի մարզերԱրագածոտնի և Կոտայքի նախալեռներ  Օդի ամսական միջինջերմաստիճանը սպասվում է +5…+6 0C, որը մոտ է բազմամյա միջինարժեքինԱռանձին օրերհնարավոր է օդի ջերմաստիճանիբարձրացում ցերեկը մինչև +17…+200C, ամսվա երկրորդ կեսինհնարավոր է ջերմաստիճանի նվազումգիշերը մինչև -2…-70C: Ամսական տեղումների քանակըենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 15-55 մմ):  ՇիրակիԿոտայքի և Գեղարքունիքի մարզեր Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ  Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+20C, որը մոտ է բազմամյա միջինարժեքինԱռանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկըմինչև +12…+150C, ամսվա երրորդ տասնօրյակումջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -10…-150C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 30-50մմ):  Լոռու մարզ  Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+5 0C, որը մոտ է բազմամյա միջինարժեքինԱռանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +13…+180C, երրորդ տասնօրյակումջերմաստիճանի նվազումգիշերը մինչև -5…-100C: Ամսականտեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման 20-55 մմ):  Տավուշի մարզ  Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+70C, որը մոտ է բազմամյա միջինարժեքինԱռանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկըմինչև +17…+20 0C, երրորդ տասնօրյակումջերմաստիճանի նվազումգիշերը մինչև      0…-5 0C: Ամսականտեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-40մմ):  Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր  Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտայի շրջաններում սպասվում է +8…+100C, նախալեռնային շրջաններում սպասվում է +6…+70C, լեռնային շրջաններում` +1…+20C, որը մոտէ բազմամյա միջին արժեքներինԱռանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացումցերեկըհովտային շրջաններում մինչև +18…+220C, նախալեռնային շրջաններում մինչև +17…+200C, լեռնային շրջաններում` +12…+150C, ամսվա երրորդ տասնօրյակում հնարավոր էջերմաստիճանի նվազումհովտային շրջաններում գիշերը մինչև 0…+20C, նախալեռնային շրջաններում գիշերը մինչև -2…-5 0C, լեռնային շրջաններում` -7…-120C: Ամսական տեղումներիքանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 23-53մմ):   Երևան քաղաք  Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+60C, որը մոտ է բազմամյա միջինարժեքին (նորմա` +6.6`0C): Առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում +15…+180C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի նվազումգիշերը մինչև  -3…-5 0C: Ամսականտեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման` 30մմ):  Սևանա լճի 2017թ. սեպտեմբեր ամսվա ջրային հաշվեկշիռը Սևանա լճի ավազանում սեպտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 15…170C, որը բարձր է եղել նորմայից 3…4 աստիճանով: Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 1-ին և 6-ին՝ +28…+310C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 5…7 աստիճանով: Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 26-ին և 30-ին՝ 1…50C, երբ օրական միջին ջերմաստիճանի շեղումը նորմայի նկատմամբ կազմել է համապատասխանաբար նորմայից բարձր՝ 0-3 աստիճանով և նորմայից ցածր՝ 1…2 աստիճանով: Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 35-85%: Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 86%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 18.4 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 59%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 177.0 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 112%: Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում իջել է 12 սմ-ով և կազմել` 1900.53մ: Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունն ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր): Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.50C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 40C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.50C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 00C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.50C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.90C, Իջևան` 7.10C), Արարատյան դաշտում (Երևան 6.50C, Արմավիր 5.60C): Առավելագույն ջերմաստիճանն այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-300C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000 մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.80C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -270C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -170C, Մեղրիում` -70C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -170C: Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998, 2012 թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001, 2011 թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում ջերմաստիճանը հասել է -6…-120C: Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41 մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60 մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30 մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994, 2008, 2014 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996 թ., 2010 թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել: Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10 սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին: Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7 մ/վ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վ (Պուշկինի, Սիսիանի լ/ք): Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am