Արամ Երիցյանի կողմից բռնության ենթարկված և վարույթով տուժող ճանաչված պարեկային ծառայողներ Արման Սիրեյանը և Կարեն Քարամյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
«Վերոգրյալը քրեական վարույթով արձանագրված վարկածն է, սակայն իրականում սրանք Արամ Երիցյանի նկատմամբ արցունքաբեր գազ կիրառած, այնուհետև նրան ծեծի ենթարկած պարեկային ծառայողներն են։
Նկարներից առաջինում վաստակավոր դերասան կամ ինչպես ինքն է իրեն անվանում՝ պարեկային ծառայության ավագ լեյտենանտ Արման Սիրեյանն է, որը լսելով ծառայողական քննություն հարուցված լինելու մասին ՆԳՆ հայտարարությունը՝ զուգարան գնալու պատրվակով առանձնացել է ոստիկանության աշխատասենյակից, հեռախոսազրույց ունեցել ինչ-որ անձի հետ, այնուհետև գործի դրել իր բացարձակ դերասանական կարողությունները և անհապաղ պահանջել իրեն հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, որ ցավեր ունի կրծքավանդակի շրջանում։
Անհոգ եղեք. հոսպիտալացվելուց մոտ կես ժամ հետո պարեկային ծառայողը վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը, իսկ կրծքավանդակի ցավերի պատճառը բժիշկներին այդպես էլ չհաջողվեց պարզել»,- գրել է նա։
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը