Եթե Իրանը կատեգորիկ դիրքորոշում չհնչեցներ՝ Սյունիքը վաղուց կլիներ ադրբեջանական՝ ուժային եղանակով. Ստեփան Դանիելյան

Ջեյմս Օ՛Բրայենի արած հայտարարության ամենահետաքրքիր պահն այն է, որ նա Փաշինյանին է կոչ անում «խիզախ քայլերի դիմել», ոչ թե Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիներին»։ Այսինքն, մեր ճակատագիրը որոշում է մեկ անձ, այդ անձն է միակ որոշում կայացնողը և Հայաստանի քաղաքական դաշտն այլևս գոյություն չունի։ Սա արհամարհական վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը, որով նա ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խիզախ քայլերը»՝ ուղղված «Ռուսաստանից հետ հարաբերությունները խզելուն»։

Հարցին, թե ինչ «խիզախ քայլերի» մասին է խոսքը՝ քաղաքագետն արձանագրեց, որ դա թուրքական աշխարհին ինտեգրվելն է, «Զանգեզուրի միջանցքն» է, որը տրվելու է նախ արտաքին ուժերի վերահսկմանը, ընդ որում՝ ինչ-որ երրորդ կողմին, որը հետագայում ճանապարհը կհանձնի ադրբեջանցիներին և թուրքերին, այսինքն՝ դա կլինի իրենց ճանապարհը։

«Մինչդեռ, Իրանից են այս առնչությամբ մեզ տեղեկացնում, որ Հայաստանին դա խաղաղություն չի բերի և օգուտ չի բերի։ Վերջերս էլ ՌԴ-ում հայտարարեցին, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը իրենց կողմից չի դրված, այսինքն Սյունիքով ճանապարհ է անցնելու, որն ունենալու է ռազմաքաղաքական նշանակություն և Հայաստանը կանգնելու է թուրքական աշխարհի, արևմտյան աշխարհի առջև՝ տալով այդ ճանապարհը։

Դանից հետո փորձելու են տնտեսական կապերը խզել Ռուսաստանի հետ, այսինքն, Հայաստանի գյուղատնտեսությունը գնալու է անկման, նաև վառելիքն ենք ստանալու Ադրբեջանից ու աստիճանաբար դառնալու ենք Ադրբեջանի կցորդ, ադրբեջանցիները բնակվելու են Հայաստանում, ավելին` Հայաստանը այդպիսով վերածվելու է Արևմտյան Ադրբեջանի, որն իրենց ծրագիրն է ու իրենք այդ ծրագրի մասին բացահայտ խոսում են»։

Դիտարկանը, թե Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել են, որ միջանցք հասկացությունը չեն ընդունում, որ դա իրենց համար «կարմիր գիծ է» ՝ Դանիելյանը պատասխանեց, որ մենք 6 տարվա ընթացքում տեսել ենք բազմաթիվ հայտարարություններ, որոնք արվել են, բայց իրականում արվել է ճիշտ հակառակը։ «Այսինքն, հույս դնել մի անձնավորության վրա, որը իրարամերժ հայտարարությւոններ է անում, մեղմ ասած՝ լուրջ չէ։

Ավելին, երբ ասում ենք, որ Հայաստանի իշխանությունները կամ այդ անձը չի համաձայնել, ապա պետք է նայենք քայլերի հաջորդականությանը, իսկ այդ քայլերի տրամաբանությունը, ցույց է տալիս, որ հակառակն է արվելու։

«Տեսեք, թե հայ պաշտոնյաներն ում հետ են հանդիպում, ում հետ է նկարվում ԳՇ պետը, Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, այն երկրի, որի նպատակը հենց այդ «միջին միջանցքն է»։ Սա միակ նման խնդրահարույց հանդիպումը չէ։ Երբ այս շղթան դիտարկում եք, ապա ամեն բան ակնհայտ է դառնում»։

Դիտարկմանը, թե այդ հանդիպումները իրենք բնորոշում են որպես դիվերսիֆիկացված քաղաքականության իրականացման վկայություն՝ նա պատասխանեց, որ մեր հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանն ի վիճակի չէ պահել Սյունիքը, Սյունիքի ճակատագիրը կախված է աշխարհաքաղաքական դասավորվածությունից։ «Եթե Իրանը իր կատեգորիկ դիրքորոշումը չհնչեցներ՝ Սյունիքը վաղուց կլիներ ադրբեջանական՝ ուժային եղանակով։ Իրանի, ու ինչ-որ առումով նաև Ռուսաստանի դիրքորոշումն է պաշտճառը, որ Սյունիքը դեռ հայկական է։ Այսինքն, եթե Սյունիքը մնա հայկական, ապա դա լինելու է ուժերի հավասարակշռության արդյունքում։ Այսինքն, հայկական բանակի վախից չէ, որ հիմա ադրբեջանցիները Սյունիք չեն մտնում։

Նրանք, ովքեր նման իրավիճակում խոսում են սուվերեն որոշումների մասին՝ նշանակում է, այդ մարդիկ կամ իրավիճակը չեն հասկանում, կամ մեզ խաբում են։ Հայաստանը այսօր մի երկիր է, որն ի վիճակի չէ իր սահմանները պահել, սա պետք է հայ հասարակությունը հասկանա և Սյունքը կարող է հայկական մնալ աշխարհաքաղաքական առումով ճիշտ քաղաքականությունը վարելու դեպքում, այլ տարբերակ գոյություն չունի»։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Բացահայտում․ Ոսկուց ու ադամանդից Նիկոլը քանի միլիարդ է թալանել (video) Ինչ չի արել Նիկոլը որպես Ադրբեջանի գործակալ․ Բագրատյան (video) Իրանը Ադրբեջանին ասել է՝ Հայաստանը ձեր համար Սիրիան չէ (video) Ում փողերով է Աննան իր «բջերին» տանում աշխարհով մեկ ման տալիս (video) Արևմտամեդնե՛ր, բոլորիդ բերելու ենք լցնենք անվտանգության պադվալները (video) Ալիևը Նիկոլի «բջի» պոչկեն էլ ուզի, Նիկոլը կտա (video) Ռուսաստանի Դաշնությունը Ալիևի նկատմամբ ընդունեց 2 շատ կոպիտ որոշում (video) Մխիթար Գալեյանը զոհվել է, որ Աշոտիկն ու Արփին կայֆավատ անեն (video) Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը #ՀԻՄԱ․Ալի՛և, քո այդ հոխորտանքից վախեցող չկա, դու դեռ կստանաս քո արժանի պատասխանը․Բազեյանի կոշտ խոսքը (video) Այս թուղթը նախընտրական սիրուն պաստառի կարգավիճակ ունի. կարող է վնաս տալ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում. Կարեն Վրթանեսյան. 168.am Հրանտ Բագրատյանը Լևեն Տեր–Պետրոսյան–Նիկոլ Փաշինյան հարաբերություններից նոր գաղտնիքներ է բացահայտում (video) Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը դռնփակ է անցնում Սիրիայի նոր իշխանության ղեկավարը մտադիր է առաջին այցը կատարել Թուրքիա Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասին Իրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Կոտայքում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուծաժ Երևանի քաղաքապետարանը ջեբկիրությամբ է զբաղված, օրը ցերեկով ժողովրդին թալանում են. Արթուր Չախոյան ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի գործարքը.շտապում են մինչ Թրամփի պաշտոնի ստանձնումը համաձայնության գալ Ռուսական բիզնեսը զգուշավոր է դարձել Հայաստանի նկատմամբ. Օվերչուկ #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, քո ընտանիքի բերած ժողովրդավարությունը բարձ է, որը խեղդում է հայ ազգին․ Իշխանյան (video) Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. բարբարոս ցեղերն ավելի բարձր աստիճանի պետական մտածողություն ու արժանապատվության զգացում ունեին. քաղաքագետ «Նիկոլ ընտրած ժե՛խ, անբարոյական, տգետներ Նիկոլը վաղուց թքած ունի ձեր վրա» (video) Վաղը իմ շունը գա խոստանա վարկերը փակել, այս ժողովուրդը իրեն կընտրի (video) Լավ եմ արել․ Աննա՛, ձեր երեխաները պատասխան են տալու․ Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am