«Պապ… առաջին ծնունդդ առանց քեզ… տունս, հանգիստս կորցրել եմ, փնտրում եմ քեզ ամեն տեղ»

Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պապ… Առաջին ծնունդդ առանց քեզ, շնորհավոր մեզ, որ քեզ ունեցել ենք, որ աշխարհի լավագույն հայրը, ընկերը, խորհրդատուն, ուսուցիչը, հրամանատարը հենց մեզ ա բաժին հասել, ու ամենօրյա ռեժիմով մեր հետ ա եղել…

Տունս, հանգիստս կորցրել եմ, փնտրում եմ քեզ ամեն տեղ, բայց չեմ գտնում հոգիս լցնող ներկայությունդ…

Ծնունդիցդ ընդամենը 3 օր հետո ստացվում է, որ արդեն կես տարի է կյանքը մեզ բաժանել է…

Երբ ու ոնց անցավ էս կես տարին՝ չգիտեմ։ Ինչքան փոխեց ինձ ու բոլորիս էս կես տարին՝ չգիտեմ։

Ես 6 ամսում հազիվ սովորեցի սեփական բերանով ասել, որ դու էլ չկաս, չսովորեցի գիտակցել դա, չսովորեցի չհուզվել ամեն վայրկյան, երբ պակասդ զգացի, կամ զգացի որ քեզ էսինչ բանը դուր կգար, պապ անհնար ա սովորել չլինելուդ…

Հախվերդյանի՝ «Ես սպասում եմ քեզ Հայրիկ» երգից մի արտահայտություն է անդադար պտտվում՝ այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր… Քո ուժեղ ձեռքերն են ինձ պահում հիմա, չկոտրվելուց ու չփլվելուց…

Հայր, որը հավերժ բոլորիս թիկունքն եղավ ու բոլորիս ուժ տվեց, թե ապրելու, թե հավատալու ինքդ քեզ, թե սիրելու էս երկիր-հայրենիքը…

Մի ուրիշ հպարտություն է քեզնից հետո լսել, որ քեզ նման եմ, որ կարողանում եմ խոսքս ճիշտ քեզ պես դասավորել (չնայած ես չեմ հավատում, որ կկարողանամ հասնել քեզ երբևէ)։

Շնորհակալ եմ քեզ, պատկերացումներիս լավագույն հայրը լինելու համար, ով կյանքի բոլոր իրավիճակներում կողքիս ամուր կանգնած էր ու երբեք ձեռքս բաց չէր թողնում…

Շնորհակալ եմ ինձ, որ հասցրել եմ քեզ ճանաչել, քո գինն ու կարևորությունը հասկանալ, երբ դու դեռ կողքիս էիր…

Երբեք էսքան շատ չեմ գրել, երևի քո հետ խոսելու բացն ա ստիպում գրել, երանի գրկել լիներ քեզ

Անհամբեր կսպասեմ մեր հանդիպմանը ողջ կյանքիս ընթացքում…

Հ.Գ. Շնորհակալ եմ, որ էս նկարի մեջ եղած ճամթորդությունն ունեցա հետդ։ Երբ տոմսերս առնում էի ասեց 3 անգամ Իտալիայում եղել եմ Հռոմում տենց էլ չեմ եղել ու ես ասեցի էլ բան մի ասա մի օրով Հռոմ ենք գնում.. Անմարդկային շատ սիրում եմ էս օրերը 

Հ.Գ.2. Բոլոր ճանապարհներս քեզ մոտ են բերում, բոլոր անպատասխան հարցերս քո գիրկն են փնտրում, բոլոր կոտրվածքներս քո սիրով են բուժվում…»։

դիտվել է 910 անգամ
Լրահոս
2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն ՀՀ կառավարությունը ԱՄՆ հեռացող կառավարության հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեց 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը... «3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Արցախում կռվել է թուրքական բանակը. Հաքան Ֆիդան Պետբյուջեում փող չկա, Տավուշի մարզպետը սուբվենցիոն ծրագրերի հետաձգման այլ պատճառ է նշել․ Սարգսյան ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն. Հրայր Կամենդատյան Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը Պետք չէ հանրությանը ներկայացնել, թե սա նշանակում է ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող երախիքային ինչ-որ բան․ Սուրեն Սարգսյան Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան Հրդեհ՝ Երևանում Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am