Ադրբեջանցիներն ավերել են օկուպացված Հադրութի Մոխրենես գյուղը

Monument Watch-ը ահազանգում է․

Համաձայն արբանյակային լուսանկարների (նկ. 1), ադրբեջանական կողմը ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը: Ավերված են գյուղի տների մեծագույն մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլն:

Դեռևս 2022 թվականին Ադրբեջանն ավերել էր գյուղի Սուրբ Սարգիս Ադրբեջանը ոչնչացրել է Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին: Մոխրենես գյուղը և շրջակայքը հարուստ են հուշարձաններով: Մոխրենես գյուղի տարածքում հաշվառված են ավելի քան 20 հուշարձաններ, գյուղի մոտ է գտնվում հայտնի ‹‹Օխտը դռնի›› վանքը: Ոչնչացման գործողությունների հետևանքով ուղղակի վտանգի տակ են հայտնվում գյուղի շրջակայքում գտնվող հուշարձանները:

2021 թվականից սկսած օկուպացված Արցախում ադրբեջանական կողմի իրականացվող մեծածավալ ճանապարհաշինարարական, ենթակառուցվածքային աշխատանքների հետևանքով Արցախի բազմաթիվ գյուղերում կատարվում էին մեծածավալ ավերումներ: Ռիսկային գոտում են հատկապես Հադրութի շրջանի գյուղերը և դրանց հարակից տարածքները, ինչը պայմանավորված էր Շուշի տանող երկու նոր ճանապարհների, դրանց սպասարկող ենթակառուցվածքների կառուցմամբ, երբ ավերվում էին հսկայական տարածքներ ճանապարհների անցկացման, ինչպես նաև շինտեխնիկայի, սպասարկող անձնակազմի, շինարարական նյութերի և թափոնների կուտակման համար: Հաճախ տարաբնույթ ինժեներական հարցերը լուծվում էին ի հաշիվ հայկական գյուղերի կամ դրանց տների ավերման https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանական-ճանապարհները-և-վտանգ/: Մոխրենես գյուղի ավերումը թերևս հենց այս միտումնավոր գործողությունների հետևանքն է:

Մեր արձագանքը

Մոխրանես գյուղի ենթակառուցվածնքների և մշակութային հուշարձանների ոչնչացումը փորձելով դիտարկել մշակութային ժառանգության լայն հայեցակարգի շրջանակներում, պետք է նշենք, որ այս դեպքում հարձակման են ենթարկվել թե՛ նյութական կառույցները և թե՛ ոչ նյութական ժառանգությունը, այդ թվում ավանդույթները, պատմությունները, մարդկանց կենցաղավարման մշակույթը։ Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված մշակութային ժառանգության 21-րդ դարի ռազմավարության փաստաթղթում ժառանգությունը սահմանվում է հետևյալ կերպ․ «Մշակութային ժառանգությունը ընդգրկելով նյութական և ոչ նյութական հարթությունը, հմտությունները, «իմանալ-ինչպես»-ը, պատկերացումները, վերաբերմունքն ու այլ տարրեր, անքակտելիորեն կապված է դրա համատեքստի և այն բնական ու մշակութային միջավայրի հետ, որտեղ այն ձևավորվել է (Recommendation of the Committee of Ministers to member States on the European Cultural Heritage Strategy for the 21st century, (Adopted by the Committee of Ministers on 22 February 2017 at the 1278th meeting of the Ministers' Deputies),p․ 3): Ուստի, Արցախի մշակութային ժառանգության ցանկացած ոչնչացում ոչ միայն տվյալ արժեքի ֆիզիկական կորուստին է հանգում, այլև վնասում է ՝ ինքնությանը, խաթարում բնական միջավայրը և էապես վնասում արցախահայերի մշակույթի իրավունքը։ Արցախի ժողովրդին՝ իր բնիկ տարածքից բռնի հեռացնելը, իր իսկ ժառանգության հետ հաղորդակցվելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու, ժառանգությունը կենսունակ պահելու և այն սերունդներին փոխանցելու հնարավորության չեզոքացումը կամ բռնի տեղահանությամբ կասեցումը էական խոչընդոտ է ինքնության պահպանության համար և վերստեղծման համար։

Գյուղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները https://monumentwatch.org/hy/2021/12/23/հաագայի-միջազգային-դատարանի-որո…։ Գյուղին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Ում փողերով է Աննան իր «բջերին» տանում աշխարհով մեկ ման տալիս (video) Արևմտամեդնե՛ր, բոլորիդ բերելու ենք լցնենք անվտանգության պադվալները (video) Ալիևը Նիկոլի «բջի» պոչկեն էլ ուզի, Նիկոլը կտա (video) Ռուսաստանի Դաշնությունը Ալիևի նկատմամբ ընդունեց 2 շատ կոպիտ որոշում (video) Մխիթար Գալեյանը զոհվել է, որ Աշոտիկն ու Արփին կայֆավատ անեն (video) Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը #ՀԻՄԱ․Ալի՛և, քո այդ հոխորտանքից վախեցող չկա, դու դեռ կստանաս քո արժանի պատասխանը․Բազեյանի կոշտ խոսքը (video) Այս թուղթը նախընտրական սիրուն պաստառի կարգավիճակ ունի. կարող է վնաս տալ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում. Կարեն Վրթանեսյան. 168.am Հրանտ Բագրատյանը Լևեն Տեր–Պետրոսյան–Նիկոլ Փաշինյան հարաբերություններից նոր գաղտնիքներ է բացահայտում (video) Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը դռնփակ է անցնում Սիրիայի նոր իշխանության ղեկավարը մտադիր է առաջին այցը կատարել Թուրքիա Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասին Իրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Կոտայքում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուծաժ Երևանի քաղաքապետարանը ջեբկիրությամբ է զբաղված, օրը ցերեկով ժողովրդին թալանում են. Արթուր Չախոյան ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի գործարքը.շտապում են մինչ Թրամփի պաշտոնի ստանձնումը համաձայնության գալ Ռուսական բիզնեսը զգուշավոր է դարձել Հայաստանի նկատմամբ. Օվերչուկ #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, քո ընտանիքի բերած ժողովրդավարությունը բարձ է, որը խեղդում է հայ ազգին․ Իշխանյան (video) Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. բարբարոս ցեղերն ավելի բարձր աստիճանի պետական մտածողություն ու արժանապատվության զգացում ունեին. քաղաքագետ «Նիկոլ ընտրած ժե՛խ, անբարոյական, տգետներ Նիկոլը վաղուց թքած ունի ձեր վրա» (video) Վաղը իմ շունը գա խոստանա վարկերը փակել, այս ժողովուրդը իրեն կընտրի (video) Լավ եմ արել․ Աննա՛, ձեր երեխաները պատասխան են տալու․ Ադիբեկյան (video) Մենք ապացուցելու ենք, որ իսկական ֆաշիստը Ալիևն է․ Արամ Սարգսյան (video) Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am