Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի 4 անդամ չպետք է լինեն խորհրդում. դասախոս Հայկ Ղազարյան

Ագրարային համալսարանի դասախոս Հայկ Ղազարյանն անդրադառնալով համալսարանի հոգաբարձուների խորհրդին, ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 26-րդ կետով սահմանվում է, որ համալսարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը համալսարանի հոգաբարձուների խորհուրդն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով և բաղկացած է 20 անդամից: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներից․

1. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները
ա/ հաստատության կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող
բ/ հաստատության կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են հաստատության գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին
գ/ պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 26-րդ կետի 6-րդ ենթակետը սահմանում է, որ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք և չեն կարող լինել համալսարանի այլ մարմինների անդամներ:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 44-րդ կետով սահմանվում է, որ համալսարանի գիտական խորհուրդը ձևավորում է սույն կանոնադրության համաձայն, և հանդիսանում է համալսարանի ուսումնամեթոդական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին: Այսինքն՝ համալսարանի կանոնադրության 44-րդ կետով սահմանվում է, որ համալսարանի մարմին է հանդիսանում նրա Գիտական խորհուրդը և նրա անդամները չեն կարող լինել հոգաբարձուների խորհրդի անդամ, որը սահմանված է կանոնադրության 26-րդ կետի 6-րդ ենթակետով:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 45-րդ կետով սահմանվում է, որ գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, դեպարտամենտների ղեկավարները, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, և այլն: Սույն կետով սահմանվում է, որ ամբիոնների վարիչները, ուսանողական խորհրդի նախագահը ի պաշտոնե պետք է լինեն գիտական խորհրդում, այսինքն համալսարանի մեկ այլ կոլեգիալ մարմնում և չեն կարող լինել համալսարանի մեկ այլ մարմնում` հոգաբարձուների խորհրդի կազմում:

Սույնով գալիս ենք այն եզրահանգման, որ հոգաբարձուների խորհրդի անդամներ չեն կարող լինել ամբիոնների վարիչները, ինչպես նաեւ ուսանողական խորհրդի նախագահը։
Սա կոպտագույն կանոնակարգային խախտում է, քանի որ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի ռեկտոր ընտրող մարմին է, իսկ գիտական խորհուրդը ամբիոնների վարիչներ ընտրող մարմին է, որպիսի պարագայում ամբիոնների վարիչները ի պաշտոնե չպետք է գտնվեն հոգաբարձուների խորհրդում, քանի որ այդ դեպքում առկա կլինի շահերի բախում: Այսօր մենք համալսարանի հոգաբարձուների խորհրդում ունենք առնվազն 3 ամբիոնի վարիչ, ովքեր չպետք է այդտեղ լինեին ի պաշտոնե:

Հետևաբար, ելնելով վերոնշյալ փաստերից, գտնում ենք, որ ամբիոնների վարիչները, դեկանները, ուսանողական խորհրդի նախագահը և այլ անձինք, ովքեր ի պաշտոնե պետք է լինեն գիտական խորհրդի անդամ, չեն կարող լինել հոգաբարձուների խորհրդի անդամ, էլ չենք խոսում հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության անցկացման մասին, ինչպես նաև համալսարանի աշխատակիցների իրավունքների մասին, ովքեր իրավունք ունեն մասնակցելու համալսարանի կառավարմանը, բայց փաստացի զրկված են դրանից:

Հ.Գ. Ստացվում է, որ ամբիոնների վարիչներ Գուրգեն Եղիազարյանը, Նունե Սիմոնյանը, Աղավարդ Խաչատրյանը և ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը չպետք է լինեն հոգաբարձուների խորհրդում։

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Երևանի քաղաքապետարանը ջեբկիրությամբ է զբաղված, օրը ցերեկով ժողովրդին թալանում են. Արթուր Չախոյան ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի գործարքը.շտապում են մինչ Թրամփի պաշտոնի ստանձնումը համաձայնության գալ Ռուսական բիզնեսը զգուշավոր է դարձել Հայաստանի նկատմամբ. Օվերչուկ #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, քո ընտանիքի բերած ժողովրդավարությունը բարձ է, որը խեղդում է հայ ազգին․ Իշխանյան (video) Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. բարբարոս ցեղերն ավելի բարձր աստիճանի պետական մտածողություն ու արժանապատվության զգացում ունեին. քաղաքագետ «Նիկոլ ընտրած ժե՛խ, անբարոյական, տգետներ Նիկոլը վաղուց թքած ունի ձեր վրա» (video) Վաղը իմ շունը գա խոստանա վարկերը փակել, այս ժողովուրդը իրեն կընտրի (video) Լավ եմ արել․ Աննա՛, ձեր երեխաները պատասխան են տալու․ Ադիբեկյան (video) Մենք ապացուցելու ենք, որ իսկական ֆաշիստը Ալիևն է․ Արամ Սարգսյան (video) Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Մահացել է Լալա Մնեյանը «Կարտոշկի սինդրոմը» Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ Անանյան Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ րևանի պետական միակ ծննդատունը փակվեց ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվար ամսին տեսակցել են Բաքվում պահվող գերիներին Panorama TV-ին հենց այդ պահին պետք է պահանջեր Աննայի ձերբակալությունը (video) Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը 4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Այ քոսոթնե՛ր, ո՞ւմ դեմ եք հոխորտում, մտածում եք բոլորը ձեր նման «գյադաներ» են (video) 1999թ–ին Վազգենի գերեզմանը ուրացողներն են հիմա ուրախանում գերիների սարսափելի վիճակից (video) Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ուշքի եկե՛ք, հայ ժողովո՛ւրդ, դուք չունեք ԱՄՆ և ԵՄ գնալու ճանապարհ (video) Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am