200 հազար դոլար Աննա Հակոբյանի նոր մեքենայի համար և 002 uu 02 նոր պետհամարանիշ

2018 թվականին իշխանության բերվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց իրեն սպասարկող ծառայողական մեքենայի գոլդ 001 եռանիշ պետհամարանիշից։ Այն ժամանակ իշխանական քարոզչամեքենան բացատրում էր, թե Փաշինյանը իրեն շարքային մահկանացու է համարում և պետության թիվ մեկ դեմքի համար նախատեսված պետհամարանիշից հրաժարվել է, որպեսզի չտարբերվի մյուս 2 999 999 վարչապետերից։

Պատերազմից հետո Փաշինյանի մոտ իրավիճակ փոխվեց և իրեն սպասարկող մեքենան սկսեց կրել 001 պետհամարանիշը։ Ժողովրդին աղետի առաջ կանգնեցրած Փաշինյանն այլևս իրեն շարքային չի համարում ու անհրաժեշտ է համարել գոլդ պետհամարանիշով առանձնացնել իր կարգավիճակը։ Եթե իրեն պետության թիվ մեկ դեմքն է համարում ուրեմն հենց 001 պետհամարանիշով պետք է շրջի։

Պարզվում է Փաշինյանը միակը չէ իրենց ընտանիքում, որ պատերազմից հետո որոշել է գոլդ պետհամարանիշով շրջել։ Կինը՝ Աննա Հակոբյանն էլ հետ չի մնացել և ինքն էլ շրջում է 002 պետհամարանիշը կրող մեքենայով։ Հետաքրքիր հարց է առաջանում, եթե Փաշինյանը, որպես թիվ մեկ պաշտոնյա շրջում է 001 պետհամարանիշով, ապա որպես ով է 002 պետհամարանիշով շրջում Աննա Հակոբյանը։ Երևի թե նա Հայաստանի թիվ 2 պաշտոնյան է, պարզապես հանրությանը չեն տեղեկացնում։

Ի դեպ, Աննա Հակոբյանի նոր սպասարկող մեքենան գերթանկարժեք Lexus LX 600 Ultra Luxury է, որն արժե գրեթե 200 հազար դոլար։ Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ գաղտնի որոշմամբ նոր մեքենաներ են գնել, այդ թվում Աննա Հակոբյանի համար, որն ըստ լրատվամիջոցի տեղեկությունների արժեցել է 150 հազար դոլար, սակայն մեքենայի արտաքին տվյալները հուշում են, որ իրական արժեքը 200 հազար դոլար է, քանի որ այն կարծես անհատական պատվեր է։

Շատ հետաքրքիր է դիտարկել Փաշինյանների ցոփ ու շվայտ կյանքը։ Մարդիկ ժամանակին ամբողջ ընտանիքով մի կիսատ պռատ Նիսան ունեին, իսկ հիմա տարին մեկ մի քանի հարյուր հազար դոլարանոց մեքենա են փոխում։

Աղբյուրը՝ politik.am

դիտվել է 757 անգամ
Լրահոս
Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video) Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ Փամբակ գետում հայտնաբերվեց 13-ամյա աղջկա մարմինը (video) Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am