Քաղաքացիների վարկերն աճում են ստացած եկամուտներից անհամեմատ ավելի արագ․ 168․am

2024թ. հունիսին ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5.5 տրիլիոն դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից 19.4%-ով ավելի: Այդ 19.4% աճին ամենամեծ նպաստումն ունեցել է սպառողական վարկերի աճը՝ 6.4 տոկոսային կետ։ 2024թ. հունիսին դրանց ծավալը՝ 1.25 տրիլիոն դրամ, գտնվել է պատմական ամենաբարձր մակարդակում։ Այն մեկ տարվա ընթացքում աճել է 29.5%-ով, իսկ միայն մեկ ամսում (մայիսի համեմատ) աճն արագացել է 4.5 տոկոսային կետով։ Վարկերի ընդհանուր ծավալի աճին հաջորդ ամենամեծ նպաստումն ունեն հիփոթեքային վարկերը՝ 4.8 տոկոսային կետ:

Դրանց ծավալը՝ 1.17 տրիլիոն դրամ, ևս պատմական ամենաբարձրն է և նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցում է 22.5%-ով։ Այսինքն` բանկային համակարգի ամբողջ վարկային պորտֆելի ավելի քան 45%-ը կազմում են միայն այս երկու վարկատեսակները, որոնք աճում են «տպավորիչ» բարձր տեմպերով։

Գործող իշխանությունը, իրեն բնորոշ «անհոգությամբ», այս աճող ցուցանիշները կարող է ներկայացնել՝ որպես հերթական «նվաճում» («աննախադեպ», «պատմական ռեկորդ»)՝ ապացուցելու, թե շնորհիվ իրենց վարած տնտեսական քաղաքականության՝ ներկայումս ՀՀ քաղաքացու կենցաղային ու ֆինանսական պայմանները միայն բարելավվել են։

Դեռևս 2023թ. հոկտեմբերի 31-ին կայացած ասուլիսում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով 2023թ. սեպտեմբերի վերջի դրությամբ սպառողական վարկերի զգալի աճին, նշել էր.

«Բավականին լավ, առողջ ցուցանիշ է։ Դա պայմանավորված է նաև եկամուտների աճով, որը դեռևս շարունակվում է Հայաստանի Հանրապետությունում՝ որոշակի ճյուղերում։ Պայմանավորված է նաև աճ ապահովող սեկտորների բնական ցիկլով, որովհետև, եթե մարդիկ օգտվում են հիփոթեքից, ձեռք են բերում անշարժ գույք, բնականաբար, անշարժ գույքը ձեռք բերելուց կամ ստանալուց հետո իրենց բնակարանները պետք է կահավորեն, վերանորոգեն և պիտանի դարձնեն կյանքի համար։ Ուստի կարծում ենք, որ այս տարվա ընթացքում մենք տեսնելու ենք վարկային պրոդուկտների առաջարկներ, աճի բավականին առողջ տեմպեր»:

ՀՀ ԿԲ նախագահի վերոնշյալ հայտարարությունն այդ ժամանակահատվածի համար համեմատաբար նվազ խոցելի էր, քանի որ այդ ժամանակահատվածում գոնե միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը գերազանցում էր սպառողական վարկերի ծավալի աճի տեմպին (հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 2023թ. սեպտեմբերին ֆիզիկական անձանց տրված սպառողական վարկերի ծավալն աճել էր 14.3%-ով, իսկ նույն ժամանակահատվածի՝ հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության կուտակային ցուցանիշը կազմել էր 9.7%, և անվանական աշխատավարձն աճել էր 16.6%-ով)։

Մինչդեռ այս տարվա հունիսին արձանագրված «նվաճումը» վկայում է լիովին այլ՝ մտահոգիչ իրավիճակի մասին։ Մի կողմից՝ սպառողական և հիփոթեքային վարկերի ծավալների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են տնտեսական աճի տեմպին (հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%, միայն հունիսին՝ անցյալ տարվա հունիսի համեմատ՝ 7.1%), իսկ մյուս կողմից՝ դրանք շատ ավելի բարձր են, քան բնակչության եկամուտների աճի տեմպը։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տնային տնտեսությունների, ասել է թե՝ քաղաքացիների մեծ մասի պարագայում եկամտի հիմնական աղբյուրն աշխատավարձն է և արտերկրից ստացված դրամական փոխանցումները։ Եթե պարզ համեմատական անցկացնենք բնակչության վարկերի աճի, վերջիններիս ստացած ամսական աշխատավարձերի և արտերկրից կատարված ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքի (ներհոսքի և արտահոսքի տարբերության) ցուցանիշների միջև, կտեսնենք, որ 2024թ. հունվար-հունիս ժամանակահատվածի դրությամբ միջին ամսական աշխատավարձը զգալիորեն ցածր տեմպով (6.8%-ով) է աճել տնտեսական աճի համեմատ: Իսկ ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ մեծությունը նույնիսկ նվազել է՝ ընդ որում, բավական կտրուկ՝ գրեթե կրկնակի, ինչը, ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությամբ պայմանավորված՝ արտածին գործոնների ազդեցության զգալի թուլացման արդյունք է։

Պարզ լեզվով ասած՝ ՀՀ քաղաքացիներն առավել հաճախ են սպառողական վարկեր վերցնում կենցաղային պայմանները բարելավելու համար, քանի որ նրանց ընթացիկ եկամուտները չեն բավականացնում բոլոր անհրաժեշտ ծախսերը կատարելու համար, և ստիպված գնում են պարտքեր կուտակելու քայլին։

Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերի ծավալի զգալի աճին, ապա «պահանջարկի» ավելացմանը, կարելի է ասել, մղեց հենց ՀՀ կառավարությունը։ Հիփոթեքային շուկան գերտաքացավ այն ժամանակ, երբ կառավարության կողմից որոշում կայացվեց անշարժ գույքի առաջնային շուկայից ձեռք բերված բնակարաննների ծրագրով աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը, և այն դադարեցնել՝ Երևանում՝ 2025թ.-ից, մայրաքաղաքին մոտ մարզերում՝ 2027թ.-ից, իսկ մնացած մարզերում՝ 2029թ.-ից։ Այս փոփոխությունը «ստիպեց» բոլոր կառուցապատողներին արագ շինթույլտվություններ ստանալ, իսկ քաղաքացիներին՝ հնարավորինս արագ հիփոթեքային վարկեր ձևակերպել՝ պարզապես ծրագրից օգտվելու հնարավորությունը բաց չթողնելու համար։

Հիփոթեքային վարկերի աճը ոչ մի պարագայում չի կարելի դիտարկել՝ որպես քաղաքացիների եկամուտների և կենսամակարդակի բարելավման ցուցիչ։ Ավելին, հենց հիփոթեքով բնակարանների ձեռքբերումն էլ իր հերթին՝ ազդել է սպառողական վարկերի աճի վրա. չէ՞ որ, եթե քաղաքացու եկամուտները բավարար չեն, ապա բնակարանի վերանորոգման ու կահավորման միջոցներ գտնելու միակ հասանելի տարբերակը մնում է սպառողական վարկը՝ շատ դեպքերում հենց այդ նույն ձեռք բերված բնակարանի գրավադրմամբ։

Ավելորդ է խոսել այն մասին, որ եթե առկա է սպառողական ու հիփոթեքային վարկերի նմանօրինակ աճ, սակայն քաղաքացիների եկամուտների համարժեք աճ չի արձանագրվում, ապա վաղ թե ուշ կարող է խնդիր առաջանալ, թե ի՞նչ միջոցներով են մարվելու այդ վարկերը։ Մասնավորապես, հիփոթեքային վարկերը տրվում են երկարաժամկետ՝ ընդհուպ մինչև 30 տարի մարման ժամկետով, ու պետության ներկա բարձր անորոշությունների պայմաններում, երբ ՀՀ տնտեսությունն ամբողջությամբ կախյալ վիճակում է արտաքին ու ժամանակավոր գործոններից, եթե մարդկանց եկամուտները թույլ չտան մարել այդ վարկերը, առաջանալու է պարտքային մեծ բեռ, ժամկետանց վարկային պարտավորություններն իրենց բացասական ու լուրջ հետևանքներն են թողնելու թե’ քաղաքացու, թե’ բանկային համակարգի, և թե’ պետության ֆինանսական կայունության վրա։ Պետության անելիքն առնվազն պետք է լիներ վարկավորման աճը տնտեսությանը համահունչ դարձնելը, սակայն, ինչպես շատ այլ ոլորտներում, այնպես էլ այստեղ, պետության կառավարիչներն ամենը թողել են ինքնահոսի։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել Եվրամիությանը․ Բորելը Վրաստանին վերջնագիր է ներկայացրել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա տեղի կունենա Պայքարի քաղաքական լուծումն է՝ հեռացնել այսպես կոչված իշխանությանը․ Բագրատ Սրբազան Այսօր Ռուսաստանը հաղթեց Վրաստանում. Զելենսկի «Եթե Քյարամյանի ասածն ապացուցվի, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ». Հովիկ Աղազարյան Ամիրբեկովը Լոնդոնում քննարկել է հայ - ադրբեջանական գործընթացը Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի ընկերության հետ 22,5 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել Ադրբեջանը փորձում է 11-12-րդ դարերում ստեղծագործած հայ գիտնականներին ներկայացնել որպես ադրբեջանցիներ ԱԳՆ-ն 1 ամսում 1 անձից գնման եղանակով՝ միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել. 168.am ֆեյսբուքյան գրառման համար մեղադրվող քաղաքացու նկատմամբ կայացվել է արդարացման վերդիկտ. փաստաբան Այո, Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանը մեղավոր է․ Առուշ Առուշանյան «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի գործից ի՞նչ կա. Կարեն Վրթանեսյան «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ այլակարծության համար մարդկանց չէին կալանավորում, բարձրաստիճան պետական պաշտոնյան չէր կարող թքել քաղաքացու վրա ու անպատիժ մնալ»․ Նատալյա Սաղիյան Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց Իսրայելի վարչապետը չի մասնակցի Բաքվի COP29-ին «Դանա» փոթորիկն ավերածություններ է գործել Իսպանիայում Սյունիքի տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է և մենք դա տեսնում ենք․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Գորիսում է Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանում. Սամվել Ֆարմանյանը փակագծեր է բացում ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները ոչինչ չեն արել Իսրայելին Իրանին հարվածելուց հետ պահելու համար․ Զախարովա Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 1 օրում 102 մարդ է զոհվել Դատարանը 3 ամսով երկարաձգեց նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանքը Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ 2024 թվականի ավարտին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը կկազմի 5,033.3 մլրդ դրամ․ Անանյան Արտաշատում մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 53 երեխա, 4 աշխատակից Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի Վրաստանի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am