Օ’Բրայենը բացել է բոլոր խաղաքարտերը. Ալեքսեյ Լեոնկով

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի վերջին հայտարարությունը, թե Միացյալ Նահանգները պայմաններ է ստեղծում Հայաստանին Ռուսաստանից հեռացնելու համար, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից Եվրոպա ցամաքային ճանապարհ կառուցելու անհրաժեշտության մասին՝ Հայաստանով և Ադրբեջանով՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։

«Դա իսկապես անկեղծ խոստովանություն էր։ Այսինքն՝ դա խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դրդվել է նաև ԱՄՆ-ի կողմից, որն օգտագործել է Թուրքիային և Իսրայելին իրենց նպատակին հասնելու համար, քանի որ հենց Թուրքիան և Իսրայելն են Ադրբեջանին մատակարարել անհրաժեշտ բոլոր ռազմական տեխնիկան, ինչպես նաև ուղարկել են մասնագետներ, որոնք ղեկավարել են մարտական գործողությունները։ Ի դեպ, Օ՝Բրայենը հաստատում է նաև Էրդողանի այն հայտարարությունը, թե իրենք (թուրքերը) մտել են Ղարաբաղ։

Օ’Բրայենը բացահայտում է նաև Ամերիկայի շահերն այն մասին, որ այլընտրանք ստեղծել, սեպ խրել Հյուսիս-Հարավ երթուղու միջև, որը կառուցվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երթուղու շրջանակներում, ինչպես նաև այդ նախագծի վրա ազդել ահա այնպիսի այլընտրանքով, որ իբր Միջին Ասիայի երկրներն ավելի լավ կյանք կստանան, եթե իրենց ապրանքները տարանցիկ ուղարկեն Կասպից ծովով, Հարավային Կովկասով։

Այսինքն՝ սա նաև խաչ է քաշում Կասպից ծովի մասին համաձայնագրի վրա, որը թույլ չէր տալիս Ամերիկային և անգլո-սաքսոններին այս տարածաշրջան մտնել։

Եվ այս ամենն, իհարկե, շատ հմտորեն քողարկված էր որպես «Մեծ Թուրան» նախագիծ՝ թյուրքական ժողովուրդների միավորում, որը հռչակվում է Թուրքիայի կողմից։ Այսինքն՝ իրականում այդ ամբողջ «Մեծ Թուրանը» և այդ ամենը անգլոսաքսերի ծրագիրն է, և առաջին հերթին ես կարծում եմ, որ այս ամենի հետևում կանգնած է Մեծ Բրիտանիան»,-նշել է Լեոնկովը։

Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքի հիմնական նպատակն է պահպանել իր ազդեցությունը Մեծ Մերձավոր Արևելքում։

«Գլխավոր խնդիրն այն է, որ տարածաշրջանը լինի իրենց վերահսկողության տակ, քանի որ նրանք կորցնում են վերահսկողությունը Կենտրոնական Ասիայում այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք են Աֆղանստանը և Պակիստանը, և փորձում են մնալ Մերձավոր Արևելքի այս հատվածում՝ կրակի տակ դնելով Մերձավոր Արևելքը»»,-ընդգծել է Ալեքսեյ Լեոնկովը։

Alpha News-ի զրուցակիցը եզրակացնում է, որ Արցախի հարցում Ռուսաստանի դավաճանության մասին բոլոր խոսակցությունները ոչ այլ ինչ էին, քան կեղծ հայրենասերների և Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից քողարկման գործողություն։

«Այսինքն՝ այդ բոլոր վճարովի հայ «հայրենասերները», որոնք գոռում էին Ռուսաստանի մեղքի մասին, թե Ռուսաստանն է սկսել Ղարաբաղում պատերազմը, որպեսզի հետո այն հանձնի Ադրբեջանին, իրականում կատարել են այսպես կոչված քողարկմանը դերը։ Եվ ահա ԱՄՆ-ն արդեն հավատում է, որ նախագիծն իրենց գրպանում է, և նրանց մոտ ամեն ինչ ստացվեց, նրանք որոշեցին անկեղծանալ, և Օ՛Բրայենը, ինչպես ասում են, բացել է բոլոր խաղաքարտերը։

«Զանգեզուրի միջանցքը» ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի շահերն են, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրա մերձավոր դաշնակից Մեծ Բրիտանիայի շահերն են»,- ամփոփել է Լեոնկովը:

դիտվել է 644 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am