Սա հոկտեմբերի 27-ի տրամաբանական շարունակությունն է. Վահան Շիրխանյան
Այսօր Հոկտեմբերի 27-ն է, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը.նման առաջարկով Զինված խմբի գործով դատական նիստի սկզբում հանդես եկավ ամբաստանյալ Վահան Շիրխանյանը : Դահլիճում ներկաները կանգնեցին և հարգեցին զոհերի հիշատակը: «Այստեղ նստած են Հոկտեմբերի 27-ի զոհերի զինակիցները և ընկերները, միջնորդում եմ դատական նիստը հետաձգել»,-շարունակեց Շիրխանյանը: Մեղադրողն առարկեց, որ հետաձգման այդպիսի հիմք նախատեսված չէ: Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ պատասխանեց, թե կան գրված օրենքներ և չգրված օրենքներ: Վահան Շիրխանյանը հայտարարեց. «Ես այդպես էլ կարծում էի, ես սա համարում եմ Հոկտեմբերի 27-ի տրամաբանական շարունակություն»: «Սա ոչ մի բանի շարունակությունն էլ չէ, ձեր կարծիքը ձեզ պահեք»,-հայտարարեց դատավորը:
