ԵՊՀ ղեկավար կազմը թաքցրել է աշխատավարձի չափը. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Օրերս Yerkir.am-ը ներկայացրել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավար կազմի ամսական աշխատավարձերի չափը, փաստել, որ նշված խմբի աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմում է 68 միլիոն դրամ, որը շուրջ 3 անգամ ավել է այս տարի համալսարանի առաջին կուրս ընդունված 52 ուսանողների ուսման վճարի ընդհանուր գումարից: Հասարակական շրջանակներում մեծ վրդովմունք առաջացրած պատկերը ստիպեց, որ գրավոր հարցում ուղարկենք՝ պարզելու համար, թե որքա՞ն է կազմում ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների և աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը:

Այսօր ԵՊՀ-ից ստացանք գրավոր մերժում: «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանների բացակայության պատճառով չեմ կարող տրամադրել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը», - նշված է մերժման մեջ: Իսկ հոդվածի դրույթը, որին ցիտել են ԵՊՀ-ից, հետևյալն է. «….աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության….»:

Այսինքն՝ ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորները և աշխատակազմի ղեկավարը գրավոր համաձայնություն չեն տվել, որ իրենց աշխատավարձի չափը տրամադրվի: Զուտ օրենսդրական - իրավական տեսանկյունից կասեն՝ իրավունք ունենք: Իսկ բարոյական տեսանկյունի՞ց: Այդ ինչպե՞ս է, որ ուսուցիչները, դասախոսները, գիտաշխատողները և այլք մշտապես տրտնջում են իրենց աշխատավարձի չափից և ամենուր հայտարարում, թե որքան են ստանում: Իսկ երբ՞ է մարդ սովորաբար գաղտնի պահում իր աշխատավարձի չափը: Դա հիմնականում այն դեպքում է, երբ դա չափազանց բարձր է, և, օրինակ, դրա հանրայնացումը կհանգեցնի հասարակության պարսավանքին կամ, ժողովրդական լեզվով ասված, թուքումուրին:

Ի դեպ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը իշխող ՔՊ կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանն է, իսկ ԵՊՀ հիմնադրամի բյուջեն հաստատվում է հենց այս մարմնի կողմից: Հետաքրքիր է՝ Սուրեն Պապիկյանի գլխավորած «անկուսակցական», «չեզոք» հոգաբարձուների խորհուրդն այդ ինչքա՞ն աշխատավարձեր է հաստատել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, պրոռեկտորներին ու աշխատակազմի ղեկավարին, որ վերջիններս գերգաղտնի են պահում դրա չափն ու խուսափում հանրայնացնելուց: Հոգաբարձուների խորհդի 20 անդամից 4-ը ներկայացված է ուսանողության կողմից, միգուցե իրե՞նք հայտարարեն, թե որքան աշխատավարձ են հաստատել և քվեարկել ռեկտոր-պրոռեկտորների համար:

Ի վերջո՝ Փաշինյանի «գերթափանցիկ» իշխանության օրոք ուսանողությունը չիմանա՞, թե իրենց բուհը, որտեղ սովորում ու վճարում են իրենք, որքան աշխատավարձ է բաշխել ռեկտորին ու ղեկավար կազմին:

դիտվել է 679 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am