Լևոն Հայրապետյանի թաղմանը կարելի էր ներկայանալ պաշտոնական մակարդակով

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ քաղցկեղից մահացավ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը, ակտիվ հասարակության մեծամասնությունը չդիմացավ գայթակղությանը և բազմաթիվ դառը խոսքեր ասաց մահացողի հետևից: Ինչ խոսք, այն հիմնարկը, որտեղ աշխատում էր Գորիկ Հակոբյանը, ավանդաբար հակակրանք է առաջացրել խորհրդային շրջանում և հիմա էլ ոչ մեկի աչքի լույսը չէ: Դրան հավանաբար նաև պետք է ավելացնել այն, որ նման հիմնարկները ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում հաճախ ծառայում են ոչ այնքան պետությանը, որքան իշխանությանը: Երբ քաղցկեղից մահացավ ռուսաստանցի գործարար Լևոն Հայրապետյանը, հասարակության նույն ակտիվ մասը գրեթե դասեց նրան սրբերի շարքին և սկսեց գլխին մոխիր լցնել, թե մենք ամեն ինչ չարեցինք նրա կյանքը փրկելու համար: Իհարկե, մահացու հիվանդությամբ մարդուն անազատության մեջ պահելը անմարդկային էր, ստալինիզմին հատուկ դաժանության դրսևորում: Որպես դրական օրինակ հիշենք թեկուզ Հայաստանում ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանին, որին թույլ տվեցին մահանալ բանտի պատերից դուրս: Նման տարրական մարդասիրության դրսևորումը պուտինյան իշխանությանը հատուկ չէ: Քննադատությունը Հայաստանի իշխանությունների հասցեին, ինձ թվում է, արդար է. կարելի էր ներկայանալ Լևոն Հայրապետյանի թաղմանը ինչ-որ մի պաշտոնական մակարդակով, ասենք՝ նախարարի: Հավանաբար Պուտինը մեզ դրա համար չէր ուտի: Սակայն խոսքը տվյալ դեպքում այլ բանի մասին է. եթե Ռուսաստանում կամ Հայաստանում հնարավոր չէ միլիոնատեր դառնալ առանց օրենքը խախտելու և իշխանության որոշակի օղակների հետ կապ ունենալու, ապա դա տարածվում է բոլորի վրա: Եվ այդ առումով հնարավոր չէ օլիգարխներին բաժանել լավերի և վատերի, ազնիվների և անպարկեշտների: Այո, Լևոն Հայրապետյանը զբաղվում էր բարեգործությամբ: Փառք ու պատիվ, հավերժ հիշատակ նրան: Բայց բարեգործությամբ են զբաղվում նաև Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը: Եթե, Աստված մի արասցե, այդ մարդկանց հետ որևէ բան պատահի, նրանց մասին ի՞նչ են խոսելու` այն, ինչ խոսվում է Գորիկ Հակոբյանի մասի՞ն, թե՞ այն, ինչ ասվում է Լևոն Հայրապետյանի հասցեին»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am