Չորս տարի մեր երեխաներից լուր չունենք. «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողի ծնող

44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողները երեկ՝ հուլիսի 29-ին, բողոքի ակցիա էին անցկացնում ԱԱԾ-ի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Գևորգ Կարապետյանի մայրը՝ Կիմա Ավետիսյանը՝ նշելով, որ իրենց պահանջն ամփոփոխ է մնում: «4 տարի մեր երեխաներից լուր չունենք: Մենք մեր տղաներից վիդեոներ ունենք, փաստեր ունենք, որ տղաները գերի են ընկել, բայց պետությունը մեզ պատասխան չի կարողանում տալ: Երեխեքին խաբեցին, տարան, հիմա էլ չորս տարի դատ է գնում: Մի հատ հավի ճուտ գողացողին երկրորդ օրը կդատեն, իսկ էդ հաստավիզներին չեն կարողանում դատել»,-ասում է անհետ կորած զինծառայողի մայրը:

Տիկին Կիման պատմում է՝ չգիտի թոռների հարցերին ինչպես պատասխանել: «Մինուճար տղիս երբ տվեցի, թոռս օրորոցի մեջ էր, հիմա արդեն չորս տարեկան է: Հարցեր է տալիս, չեմ կարողանում պատասխան տալ, հաճախ խուսափում եմ տուն գնալուց, որովհետև երեխաների հարցերին չեմ կարողանում պատասխանել»,-ասում է նա: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը:

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած». Հակոբ Բադալյան Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ «Թրքահպատակնե՛ր, Բակո Սահակյա՞նն է փախել, թե՞ Արկադի Ղուկասյանը»․․․ (video) ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ․ 11 միլիոն ամբողջ կյանքումդ չես տեսել, իսկ հիմա․․․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ալեն Սիմոնյա՛ն, առաջինը դու ես վիրավորել․ անհետ կորածի հայր (video) «Դե ո՞նց չասեմ՝ ընդդիմությունը մի անելիք ունի»․ Էդգար Էլբակյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դու այսօր առավոտյան մի անելիք ունեիր․ ո՞նց եք հետո փողոցում քայելու»․ Ստեփանյան (video) Ալիևի հաշիվը փակելու ժամանակն է եկել․ Իսրայելը Արցախի գինն է պահանջում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Տղավարի քեզ դրսևորի,տենց իրավիճակում չհայտնվես. Իսրայելյանը՝ Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը․ Der Spiegel Ալեն Սիմոնյա՛ն, դու ստիպված ես լսել․․․ Գևորգ Գևորգյան (video) Բացառվում է ներկա իշխանության վերարտադրությունը, բացառվում է նաև անցյալի վերադարձը․ Անանյան ՇՏԱՊ․ Գեղարքունիքից նոր տարածքներ է հանձնում․ ի՞նչ ազդանշան է փոխանցել երեկ Փաշինյանը․ Դիլբարյան (video) Ի՞նչ իրավունքով է Ալեն Սիմոնյանը մարդու մահացած հորը ասում՝ «արան պապադ ա». Արսեն Ղուկասյան (video) Մենք այս ի՞նչ արեցինք, տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Աշոր Երկաթ «Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաներին. Անուշ Պողոսյան #ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից (video) Մեր համբերությունն անսպառ չէ․․․ Իշխան Սաղաթելյանը զգուշացրեց (video) Նիկոլը բունկերներից թղթեր է ստորագրել․ Աննա Մկրտչյան (video) Իրանի զինված ուժերը սկսել են հրթիռների վրա երախտագիտության խոսքեր գրել իրենց աջակցող երկրներին Հայհոյանքներով հայտնի հերթական ՔՊ-ականը․ ով կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է «ցեղասպանություն իրականացնելու հստակ մտադրության» համար Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am