Ընտանիքի վերաբերյալ պատկերացումներն աղավաղվել են. Էլինար Վարդանյան

Հետևելով վերջին շրջանում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումներին, օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ թյուրընկալումներին, և ընդհանրապես` ընտանիքի և բռնության վերաբերյալ տեսակետներին, ցանկանում եմ արձանագրել մեր իրականության մեջ հազվադեպ հանդիպող մի վիճակ. երկրի քաղաքական վերնախավի /կամ դրա մի մասի/ և հասարակության առաջադիմական շրջանակների մոտեցումների համընկնում։ Սա թերևս միակ պոզիտիվ և ապագայի հանդեպ հուսադրող դրվագն էր։ Հարցադրումներ և պատասխաններ Նախ՝ կա՞ արդյոք օրենքի ընդունման հանրային պահանջ: Անդրադառնանք վիճակագրական տվյալներին. 2012-2016թթ. ոստիկանության կողմից գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք: 2016թ. հասարակական կազմակերպություններին ընտանեկան բռնության հետևանքով աջակցության համար դիմած տուժողների թիվը եղել է շուրջ 5000: Ավելին՝ ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը, իսկ 2017թ. 1-ին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվել է ընտանեկան բռնության 215 գործ, որոնցից 5-ը՝ սպանության հանցակազմով: Սա՝ միայն պաշտոնական վիճակագրությամբ, սակայն գաղտնիք չէ, որ ընտանեկան բռնությանը բնորոշ է լատենտայնությունը: Ընտանեկան բռնության ենթարկվածներից շատերը, առաջնորդվելով բազմաթիվ պատճառներով, իսկ առաջին հերթին՝ կարծրատիպերով, իրավապահ մարմիններին չեն դիմում: Այս ամենով հանդերձ՝ սա այն օրենքներից է, որոնց ընդունման համար հանրային պահանջի առկայությունը կամ բացակայությունը վճռական չափորոշիչ լինել չեն կարող: Օրենքները միայն արձանագրված իրավիճակներին արձագանքելու համար չեն նախատեսված, դրանք ավելի շատ պետք է ունենան կանխարգելիչ գործառույթ: Ո՞րն է օրենքի նպատակը։ Նախագիծն իր առջև հիմնականում 3 նպատակ է դնում. ընտանեկան բռնության կանխարգելում, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն, ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցություն։ Ասել, թե մինչ այժմ տարբեր օրենքներում առկա դրույթները բավարար են այս նպատակներին հասնելու համար, անհիմն է, քանի որ գործող օրենսդրությունը չի նախատեսում ընտանեկան բռնությունը կանխարգելելու, ընտանեկան բռնությանը համարժեք արձագանքելու, զոհերին պաշտպանելու և աջակցելու արդյունավետ և բավարար գործիքակազմ: Բացակայում է նման գործառույթներ իրականացնող պետական մարմինների գործունեության համակարգային կարգավորումը: Շահարկվում է մոտեցումը, թե այս օրենքը գործիք է լինելու «ավանդական» ընտանիքները կազմալուծելու համար: Այդ դեպքում՝ հարց. արդյո՞ք հայկական ավանդական ընտանիքին բնորոշ է բռնությունը կանանց և երեխաների նկատմամբ: Ընտանիքի՞ն է սպառնում օրենքի կիրառումը, թե՞ որոշ ընտանիքներում առկա բռնության դրսևորումներին, որոնք որևէ կերպ չպետք է դառնան ավանդական։ Ընտանիքի վերաբերյալ պատկերացումներն աղավաղվել են: Ընտանեկան բռնության դրսևորումները չպետք է դիտարկել որպես մեր միջավայրին բնորոշ և հետևաբար` օրինաչափ լինելու համատեքստի մեջ: Անդրադառնանք երեխաների հարցին: Նախագիծը չի սահմանում ծնողական իրավունքներից զրկելու, այդ իրավունքները սահմանափակելու կամ երեխաների որդեգրման որևէ նոր հիմք ու կարգ: Այս մասով շարունակում են գործել Սահմանադրությամբ և Ընտանեկան օրենսգրքում ամրագրված կարգավորումները: Նախագիծը չի որդեգրել պատժողական քաղաքականություն, չի նախատեսվում նաև քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք կբերեն արդեն իսկ նախատեսված պատասխանատվության խստացում: Ինչպես երևում է նախագծի վերնագրից՝ նախագիծն ունի կանխարգելման նպատակ, առավել ևս՝ երբ նախագիծը նախատեսում է հաշտարարության և բռնություն գործադրող անձի համար հոգեբանական օգնության հնարավորություն: Այս ամենի հպատակը ոչ թե ընտանիքը քայքայելն է, այլ՝ ընտանիքը պահպանելու հնարվորություն ընձեռելը՝ կանխարգելելով նոր բռնության հնարավորությունը: Եվ ուրեմն հարց է առաջանում. ո՞ւմ է անհրաժեշտ ձևավորված անառողջ մթնոլորտն այս նախագծի շուրջ: Հասկանալի է, որ այստեղ կա նաև պատասխանատու գերատեսչությունների բացթողումը: Օրենքի նախագիծը պատրաստելու հետ մեկտեղ պետք է աշխատանք տարվեր հասարակության լայն շերտերի հետ, օգտագործվեր լրատվամիջոցների հնարավորությունը, նախապատրաստվեր հասարակությունը, նաև՝ հեղինակավոր անհատների օգնությամբ, անհրաժեշտ էր մարդկանց բացատրել դրա հրատապությունն ու անհրաժեշտությունը: Այդ պարագայում հնարավոր կլիներ խուսափել առանց օրենքի բովանդակությանը ծանոթանալու պարզունակ եզրահանգումներ անողների անհիմն հետևություններից: Հարցի պարզունակացումը, այն որպես ընտանիքները խարխլելուն ուղղված քայլ դիտարկելն արհեստական է և վտանգում է առողջ քննարկումը: Այն խոչընդոտում է նախագիծն առավել կառուցողական և գրագետ լուծումներով կատարելագործելու հնարավորությունը: Միաժամանակ կա մտավախություն, որ մի անտեսանելի ձեռք շահագրգռված էր առողջ քննարկման սաբոտաժի մեջ։ Եթե դա այդպես է, ուրեմն մեր պետական, հասարակական համակարգը խոցելի է, և եթե այսօր թիրախ է ընտրվում է  այս օրինագիծը, ապա վաղը կարող է հասարակական սաբոտաժի ենթարկվել ցանկացած այլ համապետական կարևորության փաստաթուղթ կամ գաղափար։ Ես ուզում եմ որպես ամփոփում կրկնել առաջին միտքը՝ պետության վերնախավի (կամ դրա մի մասի) և հասարակության առաջադիմական շրջանակների մոտեցումները համընկան։ Սա մեր իրականության համար չափազանց հետաքրքիր միտում է, որը կարող է շրջանցել «մերոնք-ձերոնքի» և պետության մասին ֆեոդալական մյուս  կարծրատիպերը, պատկերացումները։ Դա կլինի առաջընթացի և  նոր էջի մունետիկը։ Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am