Եթե նա է լավ նախարարը, վա՞տը որն է․ 168.am

168.am-ը գրում է․ Ես լավ նախարար եմ, հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ՝ ասում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Թե ինչպես է առողջապահության նախարարը որոշել, որ ինքը լավ նախարար է, հավանաբար միայն ինքը գիտի ու իր ղեկավարը։ Այն, որ իրեն դեռ չեն ազատել աշխատանքից ու շարունակում են հանդուրժել, դա դեռ չի նշանակում, թե նա լավ նախարար է։ Այն ձախողումները, որոնք կան Անահիտ Ավանեսյանի ղեկավարած ոլորտում, բավական են նրան առնվազն մի քանի անգամ աշխատանքից ազատելու համար։ Ու եթե չեն ազատել, դա դեռ ոչինչ չի նշանակում։

Մեղմ է ասել, որ առողջապահության ոլորտը գտնվում է անմխիթար վիճակում։

Այդքան գումարներ ծախսելուց հետո անգամ ոչ մի առաջընթաց չկա։ Իրականացվող բարեփոխումները, եթե կարելի է այդպես ասել, պատուհաս են դառնում։

Վկա՝ էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման համակարգի ներդրումը, որը հիվանդների հոգսը թեթևացնելու փոխարեն՝ նոր գլխացավանք է դարձել։ Պարզ էլ չէ, այս համակարգն ընդհանրապես գործո՞ւմ է, թե՞ չի գործում։

Հայտարարեցին, որ այս տարվանից առողջապահության ոլորտում անցնում են, այսպես կոչված՝ «օֆերտայի» պայմանագրով պետական պատվերի շրջանակներում բուժօգնության տրամադրման։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո. համակարգում հսկայական պարտքեր են առաջացել։

Ընդամենը մի քանի ամսվա բյուջետային պարտքը հասավ 3 մլրդ դրամի, ինչը շղթայաբար տարածվեց ամբողջ համակարգում։ Կառավարությունը չի վճարում բուժհաստատություններին՝ իրականացված ծառայությունների դիմաց։ Բուժհաստատություններն իրենց հերթին՝ չեն կատարում իրենց պարտավորություններն աշխատողների ու մատակարարների նկատմամբ։ Եվ սա՝ այն պարագայում, երբ անգամ իրենք են խոստովանում, որ սա նույնիսկ մաքուր «օֆերտա» չէ։

«Անունը դրվել է «օֆերտա», բայց մաքուր իմաստով՝ սա «օֆերտա» չէ։ Սա պետպատվերի դեֆորմացված տարբերակն է։ Ստացվում է, որ այնքան էլ ազնիվ չեք»,- առողջապահության գործող ՔՊ-ական նախարարին մեղադրում է ՔՊ-ական նախկին նախարարը։

Բայց սրանք դեռ «ծաղիկներն» են. առողջապահության համակարգում խնդիրները շատ ավելի խորն են։

Համակարգում լուրջ չարաշահումներ կան։ Պետպատվերով կամ անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող հիվանդներին պարտադրում են վճարել սեփական գրպանից։

Ու սա բոլորովին էլ նոր երևույթ չէ։ Տարիներ շարունակ այդպես է եղել։

Թե այդ ընթացքում ո՞ւր էր նայում կամ ինչո՞վ էր զբաղված իրեն լավ նախարար համարող Անահիտ Ավետիսյանը, հայտնի չէ։ Բայց այն, ինչ կա, խայտառակություն է։

Տարիներ հետո, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, պետական վերահսկողական ծառայությունն արձանագրել է, որ պետպատվերով մատուցած ծառայության համար որոշ բժշկական կենտրոններ՝ սկսած 2022թ., կրկնակի գանձումներ են կատարել՝ գումար ստանալով և՛ պետական բյուջեից, և՛ քաղաքացիներից։

Բայց դրանով էլ չեն բավարարվել. Բարորակ ուռուցքների վիրահատությունը, որը պետպատվերի շրջանակում չի ֆինանսավորվում, ներկայացրել են՝ որպես չարորակ ուռուցքի վիրահատություն, ու ստացել փոխհատուցում։ Նաև այսպիսի չարաշահումների շնորհիվ են ավելացել առողջապահական համակարգի բյուջետային ծախսերը։ Թեև դրանից հիվանդները ոչինչ չեն շահել։ Փոխարենը՝ բյուջեն միլիոնների վնասներ է կրել։

Գրեթե մեկ տասնյակ բժշկական կենտրոններում և առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում կատարված ուսումնասիրություններով, արձանագրվել են շուրջ 600 միլիոն դրամի տարաբնույթ խախտումներ ու չարաշահումներ։

Հիվանդներից պարտադրաբար գումարներ են գանձել, բայց ներկայացրել են՝ որպես նվիրատվություններ։

Արդյունքում՝ այն քաղաքացին, ով ամբողջապես պետք է սպասարկվեր պետպատվերով, ստիպված է եղել նաև սեփական միջոցներից գումար վճարել։

Այդպիսի շուրջ 2000 պայմանագիր է բացահայտվել։

Այս ամենի մասին նախարարը տեղյա՞կ է եղել, թե՞ չի եղել, ըստ էության, ոչինչ չի փոխում։

Դեռևս անցած տարվա սկզբին կառավարությունը հավանություն տվեց առողջապահության նախարարության կողմից ներկայացված համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի հայեցակարգին։ 2023թ. համարել էին նախապատրաստական տարի. պիտի ստեղծեին բազա՝ բժշկական ապահովագրության ներդրման համար։

Ներդրումը նախատեսվում էր սկսել այս տարվա հուլիսից։ Բայց բժշկական ապահովագրության ոչ մի համակարգ էլ ներդրված չէ։ Ծրագրի ներդրման ժամկետները հնարավորինս ձախողել են։

Հուլիսին պիտի սկսեին ներդրումը, իսկ մինչև հիմա նույնիսկ օրենսդրական հիմքեր չեն ստեղծել դրա համար։ Չեն ընդունել օրենք բժշկական համալիր ապահովագրության մասին։

Այս պայմաններում, բնականաբար, անիմաստ է խոսել համակարգի ներդրման մյուս հիմքերի ստեղծման մասին։ Օրենքի ընդունումից հետո դեռ բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր պիտի ընդունվեն, հիմնադրամ ստեղծեն, այլ խնդիրներ լուծեն։ Ոչինչ չի արվել, ու հիմա նոր քննարկում են համակարգի ներդրման ժամկետները հետաձգելու հարցը։ Ռազմավարությունն էլ են ուզում փոխել, երբ արդեն համակարգի ներդրումը պիտի մեկնարկած լիներ։ Դրա համար պետական բյուջեում նույնիսկ գումարներ են նախատեսել։

Խոսքը 18 մլրդ դրամի մասին է, որը պիտի ուղղվեր առաջին փուլի սուբսիդավորումների համար։

Առնվազն այս տարի համալիր բժշկական ապահովագրության ներդրում չի լինելու։ Մյուս տարի էլ դեռ հարց է։

Ներդրման ձախողման պատասխանատուն առողջապահության նախարարությունն է, կառավարության հետ միասին։

Առողջապահության նախարարն այն պաշտոնյաներից է, ով շատ հաճախ է հայտնվում համակարգի աշխատողներին անհիմն աշխատանքից ազատելու սկանդալների մեջ, ու դրա պատճառով պետական բյուջեն միլիոնների վնասներ է կրում, փոխհատուցումներ է վճարում։

Անօրինական որոշումը կայացնում է նախարարը՝ ի դեմս Անահիտ Ավանեսյանի, իսկ տուժողը լինում է պետությունը։

Մի բան էլ դեռ արդարանում է, թե դրանում ոչ մի սարսափելի բան չկա։

Նախարարի չհիմնավորված որոշումների պատճառով պետությունը տասնյակ-միլիոնների վնասներ է կրում, իսկ ինքը դրանում սարսափելի ոչինչ չի տեսնում։ Միևնույն է, վճարողն ինքը չէ։

 

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա Ոստիկանության կապիտանին սպանելու մեջ կասկածվող տղամարդը հայտնաբերվել է Մերսեդեսը կոտրել է կամրջի արգելապատնեշը ու հայտնվել կամրջի տակ, վարորդը մահացել է Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված եւ վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախին չօգնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն է եղել. Արայիկ Հարությունյանը Փաշինյանից երբեք ոչինչ չի թաքցրել Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը ՆԳՆ-ն տարածել է ոստիկանության ծառայողի սպանության մեջ կասկածվողի լուսանկարը. նա զինված դիմել է փախուստի Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին «Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». Էրդողան Իսրայելական ուժերը գրոհել են իրանական 14 նավ Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել Կրքերը չեն հանդարտվում. հանուն ԽԾԲ-ի 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան Այսօր Արցախում մնացել է 14 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ՀԱՊԿ. Իրավիճակը անկայուն է Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». Աշոտյան Հրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք Կրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն Աշոտյան Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը Մեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով» 1 զոհ, 1 վիրավոր. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը:
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am