Հուսամ ինձ հետ չեք վարվի այնպես, ինչպես Լևոն Հայրապետյանի հետ. Պավել Մանուկյան

«Սասնա ծուռ» Պավլիկ Մանուկյանը իր փաստաբանի միջոցով նամակ է հղել արցախահայությանը՝ խնդրելով չվարվել իր հետ այնպես, ինչպես վարվեցին բարերար Լևոն Հայրապետյանի հետ: Նա իր նամակը վերնագրել է «Ուղեցույց Արցախին և ոչ միայն Արցախին»: Նամակում ասվում է. «Սիրելի արցախցիներ. Խորը կսկիծով կիսում եմ ձեր ու ողջ հայ ժողովրդիս վիշտը՝  մեր անդառնալի կորստի կապակցությամբ, մեզ բոլորիս Աստծո կողմից ուղարկված Արդարադատ ղարաբաղցի Լևոն Հայրապետյան անհատի համար: Ու եթե նրա մարմինն ամփոփվեր հայրենի հողում, ապա ավելի անառիկ կդառնար մեր հայրենիքը: Հուսամ, որ ինձ հետ այդպես չեք վարվի. այս  գլխից խնդրում ու նաև պարտավորեցնում եմ՝ ինձ կթաղեք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը, Արթուր Մկրտչյանի կողքին, քանզի ինձ հասանելիք թաղվելու տեղը «արդարացիորեն» նվաճեց հաց բերող և մեզ համար Հաց դարձած Արթուր Սարգսյանը… Հիշում եմ, 1992թ. սեպտեմբերի 3-ին, երբ Ժիրոյի հետ 37 քաջերով օրհասական պահին օգնության հասանք Կիչան-Ղազանչի հատվածում մարտնչող քաջերին, բոլորն այդ թունդ մարտի ժամանակ հայհոյում էին իրենց պապերին, որոնք ոմն Միրզոյան Լևոնի (Աշան գյուղից) դրդմամբ, իրենց իսկ բառերով ասած, «մտան թորքի տակը»… Եվ այժմ ցավում եմ, հատկապես այն  զույգերի համար, որոնք պսակադրվեցին Լևոն Բարեգութի օգնությամբ ու օրհնությամբ, և որոնք իրենց զավակների ու թոռների «ինչու»-ներին պատասխան չեն ունենալու տալու: Սիրելի իմ ընկերներ՝ Ագո, Հայկ և Վահան. Համահայկական շաբաթօրյակի՝ աղբահանության աշխատանքներին առաջարկում եմ ընդգրկել նաև հետևյալ անբասիր անձանց. Մսմնեցի Կարմեն, Շուշվեցի (Քաչալ) Վահրամ, Բաքի Աբո, Քարինտակցի Արթուր, Ստեփանակերտցի Վարշամ (թեպետ վատառողջությանը, նա եղածն էլ պատրաստ է զոհաբերել), Վարդգես Օվյան, Կրկժանի տանկիստ Ալիկ, Ռիժի Համո, Խնածախցի հաշմանդամ Կամո, Բալուջեցի Ծիկո, Քոլատակցի Հայասեր, Ղազանչեցի Թեմուր, Շեխերցի Օպտնի Վլադիկ, Բադարայի, Խնձրիստանի, Կարմիր Շուկայի տղաներ՝ տանկիստ Էդո, Բուլկի Արամ, Բալայան Արամ, 18, Վասո… Սրանք բոլորն էլ ազնիվ, հայասեր, ազգային միասնության ուխտին նվիրված հերոս տղաներ են, ինչպես և այն արցախցիները, որոնք զզվել են այսքան սպասելուց ու այս հոգեմաշ հյուծախտ վիճակից: Էլ չեմ ասում Հայկի շուրջ գտնվող մտերիմ ոսկե գվարդիային՝ Տիգրանին, Արմենին… Իսկ ձեզ բոլորիդ այստեղ եղբայրական սիրով կընդունեն Ալեք Ենիգոմշյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Թամար Հովհաննիսյանը, Նիկոլ Աղաբաբյանը, Ապրես Զոհրաբյանը… քաղաքամայր Երևանը, Աբովյանը, Եղվարդը, Աշտարակը, վառված-դաղված մեր Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, նաև… Ապարանը: Հա մի բան էլ. իրենց պապերին հայհոյողների ցուցակը գլխավորող «ռմբարկուն» Բաղրյան Իլյիչն էր: Միշտ ձեզ հետ, ձեր զինակից և գաղափարակից ընկեր, Սասնա ծուռ, ձեզ համար արդեն ոսկրացած՝ Ապարանցի Պավլիկ»: 26.10.2017թ.

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am