Էժանագին թատրոն Գյումրիի ավագանու նիստում. Սամվել Բալասանյանը կրկին օգտագործվողի դերում

Իր ճակատին բազմաթիվ կուսակցությունների անուններ դաջած Սամվել Բալասանյանը Գյումրիի ավագանու 2021-ի ընտրությունների ժամանակ հանդես եկավ որպես ընդդիմություն, սակայն ընտրություններից հետո ծախվեց Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ-ին ու հնարավորություն չտվեց իշխանափոխություն իրականացնել Գյումրիում:

Բանն այն է, որ անցողիկ շեմը հաղթահարած ուժերից ոչ մեկը չուներ կեսից ավելին: «Քաղաքացիական պայմանագիրը» երկրորդ տեղն էր ընկել: «Բալասանյան» դաշինքը եթե կոալիցիա չկազմեր նիկոլենց հետ, ապա այլ պատկեր կունենայինք հանրապետության 2-րդ քաղաքում՝ հայրաքաղաքում: Սակայն, իր տեսակին հավատարիմ՝ Բալասանյանը գործարքի գնաց Նիկոլի հետ՝ գործնականում գողանալով գյումրեցիների քվեն: Գործարքի էությունը հետևյալն էր՝ «Բալասանյան» դաշինքի ներկայացուցչին տվեցին քաղաքապետի պաշտոնը, ՔՊԿ-ին՝ փոխքաղաքապետինը: Գյումրեցիներին բաժին հասավ վատ կառավարումն ու քաղաքի անտերության մատնվելը:

Ամիսներ առաջ ՔՊԿ-ն որոշեց դուրս գալ կոալիցիայից, սակայն «Բալասանյան» դաշինքի համար ձայներ էր ապահովում, բյուջեի ընդունում էր կազմակերպում և այլն: Այսինքն՝ բաժանումը ձևական է: Դրանք իրար հետ են:

Այդ ձևականությունը երևաց նաև երեկ տեղի ունեցած Գյումրիի ավագանու նիստի ժամանակ, երբ «Բալասանյան» դաշինքը արտահերթ նիստի համար քվորում ապահովեց և կողմ քվեարկեց նիկոլենց ավագանու բերած որոշման նախագծին: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Գյումրու համայնքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչել և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով՝ ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնել։

Օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։ Այսինքն՝ «Բալասանյան» դաշինքը «կողմ» է քվեարկել Սամվել Բալասանյանի՝ նախկինում կայացրած որոշումների դեմ: Դա շատ էժանագին թատրոն է: Անտաղանդ թատրոն:

Մի կողմից ուզում են գյումրեցիներին ցույց տալ, թե, իբր, նիկոլենք պայքարում են ապօրինությունների, թալանի դեմ, մյուս կողմից՝ թե, իբր, ՔՊԿ-ն ու «Բալասանյանն» իրար հետ «չունեն»:

Ուշագրավն այն է, որ այս պատմության մեջ «պոդստավկա» է լինում Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, որը «Բալասանյան» դաշինքն է ներկայացնում, բայց Բալասանյանի դեմ է քվեարկում, ինչը Գյումրիում շատ վատ է գնահատվում մարդկային տեսանկյունից: Սամսոնյանը, փաստորեն, զոհ է գնում Փաշինյան-Բալասանյան հերթական խաղին, Բալասանյանի հերթական հաճախորդությանը:

Այս ամենն արվում է Գյումրիում քաղաքական կեղծ մթնոլորտ ստեղծելու համար, թե, իբր, Բալասանյանն ընդդիմություն է: Դա արվում է, որպեսզի թե՛ տեղական, թե՛ համապետական ընտրությունների ժամանակ բալասանյանենք ընտրողներին կրկին մոլորեցնեն, ձայներ գողանան ու Նիկոլի օգտին աշխատեն: Բայց հայտնի խոսքի համաձայն՝ կարելի է բոլորին խաբել մի փոքր ժամանակով, կարելի է մարդկանց մի փոքր մասին խաբել միշտ, բայց բոլորին ու միշտ խաբել հնարավոր չէ: Մեկ այլ ժողովրդական խոսք էլ կա գողի ու բոզի 40 օրվա մասին: Թասիբով գյումրեցիները դա կապացուցեն ընտրությունների ժամանակ: Լինի դա Գյումրիի ավագանու կամ ՀՀ ԱԺ ընտրությունը:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Նիկոլն ուզում է հաստագլխին՝ Կարեն Սարուխանյանին Գյումրիի քաղաքապետ դարձնել: Դրա համար էլ էժանագին թատրոններ է կազմակերպում: ՔՊԿ-ում, սակայն դեմ են այս տարբերակին: Գյումրիի ՔՊԿ-ն մի քանի թևի է բաժանված, և ամենակեղտոտ ձևով իրեն դրսևորում է Կարեն Սարուխանյանը, ինչը դուր է գալիս Նիկոլ Փաշինյանին, քանզի տեսակը տեսակին է գտել:

Նիկոլենք հիմա ձևեր են մտածում՝ հաստագլխին քաղաքապետ դարձնելու, սակայն դեռ չեն կարողանում ձևը գտնել: Արտահերթ ընտրություններից վախենում են, նշանակել՝ դեռ չեն կարողանում: Մնում է Բալասանյան Սամվելին օգտագործելը: Վերջինս հաճույքով օգտագործվում է: Բայց սրան էլ վերջ կգա:
7or.am

 

դիտվել է 457 անգամ
Լրահոս
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը ՆԳՆ-ն տարածել է ոստիկանության ծառայողի սպանության մեջ կասկածվողի լուսանկարը. նա զինված դիմել է փախուստի Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին «Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». Էրդողան Իսրայելական ուժերը գրոհել են իրանական 14 նավ Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել Կրքերը չեն հանդարտվում. հանուն ԽԾԲ-ի 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան Այսօր Արցախում մնացել է 14 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ՀԱՊԿ. Իրավիճակը անկայուն է Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». Աշոտյան Հրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք Կրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն Աշոտյան Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը Մեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով» 1 զոհ, 1 վիրավոր. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ Ագրարային համալսարանը Տիկտոկում դիմորդ է փնտրում, բայց չի գտնում Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի շրջանում մանկական հիվանդանոց է գնդակոծել. տուժածների թվում կան երեխաներ Իրանի դեսպանը հնարավոր է համարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ-ի հետ համապարփակ պայմանագրի ստորագրումը 2020 թվականի պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. քաղաքագետ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Կալինովո բնակավայրը. ՌԴ ՊՆ Մահացել է Էդվարդ Բալասանյանը Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը:
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am