Վահագն Խաչատուրյանի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը, տպավորիչ դրամական միջոցներն ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը. 168.am

168.am-ը գրում է.


Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին, ընդունել է «Փրկիր Հայաստանը» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը, շնորհավորել ինչ-որ երկրի նախագահին, ցավակցել՝ մյուսին. սրանք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում տեղ գտած վերջին իրադարձային հրապարակումներն են։

Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք նախագահը ևս մասնակցում է «Փրկիր Հայաստանը» խորագրով ծրագրի ներքո մեկնարկած ջանքերին, քանի որ նա առավել հաճախ և հատկապես՝ երկրի համար գերլարված օրերին նախընտրում է լռել, կամ՝ դաշնամուր նվագել։Իսկ նրա լռության փոխարեն՝ բավականին խոսուն է, օրինակ, 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հատարարագիրը, որով պարզ է դառնում՝ Վահագն Խաչատուրյանի դրամական միջոցներն ու եկամուտները տարեցտարի աճում են։

ՀՀ նախագահը հայտարարագրել է 4 անշարժ գույք, որոնք բոլորը տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։ Անշարժ գույքերից երկուսը` Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքնում ու Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող հողամասերը, նա ստացել է իբրև ժառանգություն 2017 թվականին, իսկ մյուս երկուսը` Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանն ու ավտոտնակը՝ իբրև նվիրատվություն` 2002թ.։

2023 թվականի սկզբում նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են՝

23 միլիոն 302.102.2 դրամ, 5 միլիոն 540.268.97 դրամ, 163 դոլար,1,161.14 դոլար, 267.95 եվրո:

Տարեվերջին արդեն՝ դրանք ունեցել են հետևյալ տեսքը՝ 35 միլիոն 804 669.2 դրամ, 4 միլիոն 583 669.87 դրամ, 152.9 դոլար, 1,089.46 դոլար։

Ի դեպ, 2021 թվականին, երբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը ստանձնում էր ԲՏԱ նախարարի պաշտոնը, նրա բանկային հաշիվների մնացորդները կազմում էին՝ 6 միլիոն 032.020 դրամ, 5 միլիոն 550,927 դրամ և 163 դոլար։

Նախագահի 2023 թվականի տարեսկզբի կանխիկ՝ 800.000 դրամ և 15.000 դոլար կանխիկ դրամը ևս տարեվերջին աճել է՝ կազմելով 1 միլիոն 200.000 դրամ և 18.000 դոլար։

Պաշտոնատար անձի հաշվետու տարվա եկամուտները գոյացել են միայն Նախագահի աշխատակազմից ստացած 15 միլիոն 794.400 դրամ աշխատավարձից։

Իսկ մինչև 2023 թվականը՝ երբ նոր էր ստանձնում պաշտոնը, ու դրանից հետո, Վահագն Խաչատուրյանի տարեկան եկամուտները ձևավորվում էին նաև ԵՊՀ -ից, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից, «Անտարես»-ից և Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ից ստացված աշխատավարձերից։

Ի դեպ, Արցախի Հանրապետության Շուշիի տեխնոլոգիական համալսարանից ստացված 101.998 դրամ աշխատավարձի մասին Հայաստանի Հանրապետության նախագահը նշել է նաև 2023 թվականի մայիսին ներկայացված հայտարարագրում, քանի դեռ Արցախից բռնի չէին տեղահանվել 100 հազարից ավելի բնիկ հայերը։

Իսկ ահա Արցախն ու Շուշին վերջնականապես կորցնելուց հետո, երբ արդեն հայտարարգրում կարիք էլ չկար նշելու Շուշիի հայկական համալսարանի մասին, Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 23-ին հանկարծ հիշեց ու ասաց՝ «Արցախն Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է 1991թ.», նաև սրտնեղեց, թե Արցախի պետական ինստիտուտները գործում են, ի՞նչ անեն… Կա Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են…»։

Վահագն Խաչատուրյանի տիկինը՝ Անահիտ Մինասյանը, իր հերթին՝ միանձյա տնօրինում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 1997 թվականին գնած բնակարանը։ 2024 թվականին ներկայացրած հայտարարագրում նրա բանկային հաշիվների մնացորդներն ու դրամական միջոցները քիչ են զիջում ամուսնու հայտարարագրում առկա աստղաբաշխական թվերին։ Այսպես, հաշվետու տարվա վերջում Անահիտ Մինասյանն ունեցել է 860.000 դրամ, 1078 դոլար և 2480 եվրո բանկային հաշիվների մնացորդներ, 4 միլիոն դրամ և 5000 դոլար կանխիկ գումար, իսկ տարեկան եկամուտները կազմել են ընդամենը 652,960 դրամ։

ՀՀ նախագահի որդու՝ Արամ Խաչատուրյանի՝ 2024 թվականին ներկայացրած հայտարարագրից էլ միայն տեղեկանում ենք, որ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 314 801 դրամ, տարեվերջում առկա կանխիկ դրամը՝ 4 միլիոն 500,000 դրամ, իսկ «Արմենիան քարդ»-ից աշխատավարձի տեսքով ստացված տարեկան եկամուտը՝ 7,934,069 դրամ։

 

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին «Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». Էրդողան Իսրայելական ուժերը գրոհել են իրանական 14 նավ Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել Կրքերը չեն հանդարտվում. հանուն ԽԾԲ-ի 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան Այսօր Արցախում մնացել է 14 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ՀԱՊԿ. Իրավիճակը անկայուն է Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». Աշոտյան Հրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք Կրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն Աշոտյան Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը Մեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով» 1 զոհ, 1 վիրավոր. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ Ագրարային համալսարանը Տիկտոկում դիմորդ է փնտրում, բայց չի գտնում Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի շրջանում մանկական հիվանդանոց է գնդակոծել. տուժածների թվում կան երեխաներ Իրանի դեսպանը հնարավոր է համարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ-ի հետ համապարփակ պայմանագրի ստորագրումը 2020 թվականի պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. քաղաքագետ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Կալինովո բնակավայրը. ՌԴ ՊՆ Մահացել է Էդվարդ Բալասանյանը Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել 325 միլիոն 908.679 դրամ․ հերթական պայմանագիրը «Դվին հյուրանոցային համալիրի» հետ, ԱԺ-ն նախապատրաստվում է երիտասարդ խորհրդարանականների համաժողովին Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացնում է ԵՄ-ի և առանձին խաղացողների աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը:
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am