Թմրանյութ ցանողները կպատժվեն

ՀՀ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքերում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն, մասնավորապես, նոր մոտեցում է ցուցաբերվելու հոգեմետ դեղերի, թմրամիջոցների չափերը որոշելու հարցում։Ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանից «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ նվազագույն չափը, որը ենթադրում է պատասխանատվություն, այդ հարցում արդյոք ստանդարտների հաստատման խնդիր չկա՞, կարո՞ղ է մեղավորները արդարացվեն եւ լինի հակառակը, պատժվեն անմեղները: Ինչպես նաև՝ ինչո՞ւ պիտի այդ ցանկը սահմանի կառավարությունը եւ ոչ թե օրենքով լինի: «Խոսքը չարաբաստիկ սփայսների մասին է: Շուրջ 500 անվանում թմրամիջոցների կարողացանք ներգրավել ցանկի մեջ, բայց հետո ունեցանք 27 դեպքեր, որոնց չկարողացանք արձագանքել, որովհետեւ չունեինք հիմքերը, եթե կառավարության որոշումով սահմանվի, կկարողանանք արագ արձագանքել դրան»,- պատասխանեց Եղիազարյանը: «Ծառուկյան» խմբակցությունից Արարատ Զուրաբյանն էր, առաջարկեց օրինակ վերցնել Պորտուգալիայի փորձից։ Նա ասաց, որ 2001 թվականից Պորտուգալիան ապաքրեականացրել է ցանկացած տեսակի թմրամիջոցների օգտագործումը և արդյունքում դրանց նկատմամբ հետաքրքրությունը հանրության շրջանում նվազել է։ «Այդ նախաձեռնությունից հետո այդ երկրում շատ հետաքրքրիր բան է նկատվել՝ ի տարբերություն նրա, որ մարդիկ փոխարենը պայքարեին թմրամիջոցների օգտագործման դեմ, պայքարի անհրաժեշտությունը, կարելի է ասել, զրոյացել է, օգտագործումը խստագույնս կրճատվել է։ Ուզում եմ հիշեցնել, որ ԱՄՆ-ում մի ժամանակ սպիրտային խմիչքների դեմ էր պայքար գնում, մինչև այն ապակրիմինալացրին, ու նոր հասկացան, որ պայքար մղել պետք չէր և արդյունքում խնդիրը ինքնին լուծում է ստանում։ Հավատացած եղեք, բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր երկրում այս արատավոր երևույթը վերացած լինի։ Բայց միշտ չէ, որ արատավոր երևույթների դեմ պայքարում են մահակով», -հայտարարեց Արարատ Զուրաբյանը՝ հորդորելով ոստիկանության ներկայացուցչին ուսումնասիրել պորտուգալական փորձը, որը կարող է օգտակար լինել:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am