Նիկոլի սահակաշվիլիացումը կամ հայկական գյուղատնտեսության դահիճը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․


«Նիկոլ Փաշինյանը շատ հարցերում ձգտում է նմանվել տխրահռչակ Սահակաշվիլուն։ Հատկապես հակառուսականության ու սեփական երկիրը «փուռը» տալու հարցերում (նաև Զելենսկուն է կապկում)։

Կյանքը ցույց է տալիս, որ դրսից իջեցրած հրահանգներ կատարողները վնասում են սեփական երկրներին։ Սահակաշվիլին կուլ տվեց արևմտյան խայծն ու թշնամացրեց Վրաստանը Ռուսաստանի հետ։ Արդյունքում եղան ոչ միայն տարածքային կորուստներ, այլ նաև տնտեսական խոշոր վնասներ։ Տուժեցին տասնյակ հազարավոր վրացիներ։

Վրաստանը Սահակաշվիլու օրոք կորցրեց գինիների շուկան ՌԴ–ում։ ԵՄ–ում կամ ԱՄՆ–ում նոր շուկաներ չգտան, բայց եղած կորցրեցին։ Դրանից առաջ կորցրել էին թեի շուկան, քանզի Սահակաշվիլին էնտուզիազմով վերացնում էր թեյի պլանտացիաները, որպեսզի վրացական թեյի միակ շուկա Ռուսաստանի հետ կապերը վերացնի։

Սահակաշվիլու օրինակը շատ ցցուն է։ Սեփական երկիրն այլոց շահերի համար զոհասեղանին դնելու ցցուն օրինակ։

Նիկոլ Փաշինյանն այդ հարցում մրցում է Սահակաշվիլու հետ՝ գերազանցելով նրան։ Նրա հակառուսականությունն իռացիոնալ է և հակահայկական։ Արևմուտքի հետ գործարքի գինը Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելն է (նույնն ուզում են անել հիմա Վրաստանում, բայց Սահակաշվիլուն վռնդած վրաց ժողովուրդը դասեր է քաղել 2008–ից ու իր իշխանությունների միջոցով դիմադրում է)։ Տուժելու են Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները։

Հպարտ քաղաքացուն ԵՄ–ի մասին հեքիաթներ կերակրելով՝ Փաշինյանի իշխանությունը զրկում է նույն այդ քաղաքացուն ապրուստի միջոցից (դե, տարածքն ու պետությունը, դեռ չենք հաշվում)։

Օրվա իշխանությունները չնկատելու տվեցին, քաղաքական դաշտի մեծ մասն էլ չանդրադարձավ շատ կարևոր թեմայի։ Ռուսաստանն օրերս արգելեց հայկական մրգերի ներմուծումն իր երկիր։ Դա նշանակում է փակված աշխատատեղ, գործազրկություն, ֆինանսական հսկայական վնասներ, գյուղատնտեսության ոլորտի փլուզում։

Դա նիկոլի հակառուսական քաղաքականության արձագանքն էր։

Քննարկման այլ թեմա է, թե ինչու է ՌԴ–ն կացնային մեթոդների դիմում ՀՀ իշխանությունների իռացիոնալ քայլերի դեմ։ Մոսկվայում թողնում են, որ դանակը ոսկորին հասնի, հետո նոր նետվեն հայրենիքը փրկելու, բայց 21–րդ դարում շատ այլ արդյունավետ մեթոդներ կան։ Ինչևէ։

Մեզ մեր երկրի քաղաքականությունը պետք է մտահոգի, քանզի առաջին տուժողը մենք ենք։ Տուժում է հայկական գյուղատնտեսությունը, բայց դա Նիկոլին չի հետաքրքրում։ Ինքն առաջնորդվում է «ինչքան վատ են ՌԴ–ի հետ հարաբերություններն, այնքան լավ է անձամբ ինձ համար» կարգախոսով։

Նիկոլենք նաև ռուսական գազից հրաժարվելու քարոզ են տանում։ Իբր թե՝ հանուն ինքնիշխանության։ Տողատակով տարածում են, որ այլընտրանքը կապահովի Ադրբեջանը։ Թե քանի՞ անմեղսունակ դրական կընդունի այս ամենը, թողնենք չորքոտանիների մասնագետներին։

Հայաստանի շահերից բխում է այն, որ ՌԴ–ի և ընդհանրապես բոլոր երկրների հետ արժանապատիվ, ռացիոնալ ու փոխվստահելի հարաբերություններ հաստատվեն, պաշտպանվեն ՀՀ քաղաքացիների շահերը։ Մասնավորապես՝ ՌԴ–ում պետք է պաշտպանվեն հայկական ապրանքների շուկաներն ու դեռ նորերը ձեռք բերվեն։

Հայաստանի ինքնիշխանությունը մեծանում է ոչ թե ՌԴ–ում (կամ ցանկացած այլ երկրում) գյուղատնտեսական ապրանքների շուկաների կորստով, այլ այդ շուկաները պահպանելով ու ընդլայնելով։

Եթե ԵՄ–ն պատրաստ է հայակական գյուղատնտեսական ապրանքներն ընդունել, ավելի լավ։ Դա կլինի նոր շուկա՝ ռուսականին զուգահեռ։ Նիկոլենք առաջարկում են ՌԴ շուկան կորցնել, չստանալ ոչ մի այլընտրանք, բայց հպարտանալ «ինքնիշխանությամբ»։

Նիկոլական ինքնիշխանությունը տարածքային կորուստներն են, զոհերը, մարդկանց աղքատացումը, արտագաղթը և ի վերջո Հայաստանի վերացումը, որպեսզի հետո մեր երկրի տապանաքարի վրա գրեն «Մեռավ հանուն ինքնիշխանության»։ Ու որպեսզի դա չլինի, ՔՊԿ–ի տապանաքարի վրա պետք է գրվի «Մեռավ՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության դեմ պայքարի»»։

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին «Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». Էրդողան Իսրայելական ուժերը գրոհել են իրանական 14 նավ Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել Կրքերը չեն հանդարտվում. հանուն ԽԾԲ-ի 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան Այսօր Արցախում մնացել է 14 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ՀԱՊԿ. Իրավիճակը անկայուն է Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». Աշոտյան Հրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք Կրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն Աշոտյան Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը Մեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով» 1 զոհ, 1 վիրավոր. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ Ագրարային համալսարանը Տիկտոկում դիմորդ է փնտրում, բայց չի գտնում Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի շրջանում մանկական հիվանդանոց է գնդակոծել. տուժածների թվում կան երեխաներ Իրանի դեսպանը հնարավոր է համարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ-ի հետ համապարփակ պայմանագրի ստորագրումը 2020 թվականի պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. քաղաքագետ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Կալինովո բնակավայրը. ՌԴ ՊՆ Մահացել է Էդվարդ Բալասանյանը Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել 325 միլիոն 908.679 դրամ․ հերթական պայմանագիրը «Դվին հյուրանոցային համալիրի» հետ, ԱԺ-ն նախապատրաստվում է երիտասարդ խորհրդարանականների համաժողովին Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացնում է ԵՄ-ի և առանձին խաղացողների աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը:
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am