Երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա տղայի մահվան պատճառ դարձած վարորդը վթարից հետո փախել է Վրաստան. նրա «BMW X3»-ում հայտնաբերվել է թմրամիջոց

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Լոռու մարզում ողբերգական ավտովթարի մասնակից «BMW X3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը, երբ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելիս է եղել, դիմել է փախուստի և լքել է ՀՀ պետական սահմանը:

Պարզվել է որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նա կարճ ժամանակում է հասցրել լքել ՀՀ սահմանը, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայում՝ առջևի նստատեղի աջ կողային հատվածում, հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Նրա հետ վթարի պահին եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Անդրանիկ Ավագյանը, ում ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ մեքենայի սրահում գտնվող թմրանյութի նմանվող զանգվածը պատկանում է իրեն և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:

Թմրանյութի հայտնաբերման փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Ա. Ավագյանի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: Կայքի տեղեկություններով՝ «BMW X3»-ի վարորդը վարսավիր է:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվել են երիտասարդ ամուսնիններն ու նրանց 8 ամյա որդին։

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Վրաստանը համաձայն չէ վճարել անդամակցության այն գինը, որ ակնկալվում է. Հակոբ Բադալյան Ադրբեջանը առաջնագծում փորձում է ակտիվացնել պարբերաբար սրացումների գնալու մարտավարությունը. Տիգրան Աբրահամյան Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է հրամանատարը և համածառայակիցը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին Հայտնի փաստերը վկայակոչելուց հետո ՊՊԾ-ին կարգադրեցին ինձ հեռացնել ԱԺ-ից․ գետինը չե՞ք մտնում․Հակոբյան Այսուհետ զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով. Ժաննա Անդրեասյան Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռիում․ կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տան հողամասի այգում Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, հորդառատ տեղումները կշարունակվեն Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր Խոշոր ավտովթար․ բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Արմավիրում «Hyundai Veloster»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում Ձյան տեսքով տեղումներ են. ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բանակում մահերն ու Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջը․ Տիգրան Աբրահամյան (video) Թուրքիայում ավտոբուս է շրջվել․ 6 մարդ մաhացել է, վիրավnրվել՝ 20-ը Հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. Սուրենյան Իմ մեքենան թալանել են Նորքի ոստիկանության բաժանմունքի մոտ, թանկ պահեստամասեր են տարել. Դանիելյան (video) Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում. Ալիևի օգնական Ինչո՞ւ Փաշինյանը չի ուզում ունենալ մի բանակ, որը կլինի անվտանգության կարևորագույն համակարգը․ Ստեփան Դանիելյան Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Թևանյան Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին (video) Նախագահների պարտադրված հեռանալու մասին խոսույթը չունի ոչ մի հիմնավորում. Արմեն Աշոտյան Միրզոյանը պատրաստվում է Ստամբուլ մեկնել Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում Սկանդալ՝ Երևանի դպրոցներից մեկում․ ծնողը պնդում է՝ իր անչափահաս երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ծեծել է, ասել՝ թուրք է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am