Ասադ-Էրդողան հանդիպումը կարող է լինել օգոստոսին. Turkiye gazetesi
Սիրիայում սկսված պատերազմից հետո առաջին անգամ այս օգոստոսին հնարավոր է տեղի ունենա Ասադ-Էրդողան հանդիպումը։
Թուրքիայի իշխող կուսակցության հետ սերտ կապեր ունեցող Turkiye gazetesi-ն գրել է, որ առաջիկա ամսվա մեջ ամեն պահի կարող է տեղի ունենալ Թուրքիայի եւ Սիրիայի նախագահների հանդիպումը։ Նշվում է, որ այդ հանդիպման կազմակերպման հարցով արդեն զբաղվում են երկրու երկրների հատուկ ծառայությունները։