Անձնագրայինները դարձել են չարչարանքի վայր. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՆԳ նախարար Վահե Ղազարյանին «ձոնած» երգը (ավելի շուտ՝ չաստուշկան) հիշեցնում է մեզ իրականում գոյություն ունեցող խնդիրների մասին:


Ամենուր «պասպորտ-սեղանները» դարձել են մարդկանց չարչարանքների վայր: Եվ փոխանակ դրանք շատացնեն եւ ընդլայնեն, մի բան էլ կրճատում են՝ քաղաքացիների համար հավելյալ անհարմարություններ ստեղծելու նպատակով:

Մտեք թեկուզ Երեւանում որեւէ անձնագրային ծառայություն, եւ կհամոզվեք, որ վիճակը չափազանց տխուր է: (Գուցե նաեւ այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիներին միացել են նաեւ «ռելոկանտները», որոնց մեր պետությունը, բնականաբար, նույնպես պարտավոր է սպասարկել): Մարդիկ առավոտյան ժամը 6-ին կենդանի հերթ են կանգնում, որպեսզի ժամը 9.00-ին կտրոն վերցնեն, բայց սպասարկվելու են միայն առաջին 50 կտրոնները: Եթե դուք 51-րդն եք, ապա վաղը նորից պետք է ժամը 6-ին գաք: Իհարկե, կարող եք նաեւ հերթագրվել օն-լայն, բայց եթե հիմա հերթագրվեք, ձեր հերթը կհասնի հոկտեմբերին:

Անշուշտ, նման տառապանքների ենթարկվող մարդկանց ճակատագիրը նախանձելի չէ: Բայց նույնպիսի կարեկցանքի են արժանի այն կանայք, որոնք ստիպված են ամեն օր սպասարկել մի քանի տասնյակ չարացած մարդկանց:

Ի դեպ, նույն վիճակն է նաեւ ՔԿԱԳ-ներում (ԶԱԳՍ-երում)՝ դրանցից մեկում 5 աշխատակիցներից 3-ին կրճատել են, մեկը գնում է արձակուրդ, մնում է մեկը, նույն ինքը՝ վարիչը, որը պետք է «ճանապարհի» ոչ միայն ամուսնացող երիտասարդ զույգերին, այլեւ զանազան փաստաթղթերի հետեւից եկած քաղաքացիներին: Բայց կարեւորն, իհարկե, երիտասարդներն են, որոնց տոնական օրը, մեղմ ասած, զրկվում է հանդիսավորությունից: Լուծումներն, իհարկե, մակերեսի վրա են:

Եթե անձնագրային ծառայությունների ծանրաբեռնվածությունն այս աստիճանի մեծացել է, ապա 3 օպերատորի փոխարեն պետք է լինի 10 օպերատոր: Տարածքն էլ պետք է համապատասխանաբար մեծանա: Ծառայություններն անհրաժեշտ է տարբերակել՝ օրինակ, «նոտարի թուղթ հանձնողներին» առանձնացնել անձնագիր կամ ID ստացողներից:

Այո, պետության հնարավորությունները սուղ են: Բայց եթե հնարավորություն կա Արգիշտի Քյարամյանի համար 125 հազար դոլարանոց «պադավատ» գնելու, ուրեմն, այնքան էլ սուղ չեն: Ի դեպ, արդյո՞ք այսօր «պադավատապետություն» չէ»:

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Ձյան տեսքով տեղումներ են. ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բանակում մահերն ու Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջը․ Տիգրան Աբրահամյան (video) Թուրքիայում ավտոբուս է շրջվել․ 6 մարդ մաhացել է, վիրավnրվել՝ 20-ը Հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. Սուրենյան Իմ մեքենան թալանել են Նորքի ոստիկանության բաժանմունքի մոտ, թանկ պահեստամասեր են տարել. Դանիելյան (video) Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում. Ալիևի օգնական Ինչո՞ւ Փաշինյանը չի ուզում ունենալ մի բանակ, որը կլինի անվտանգության կարևորագույն համակարգը․ Ստեփան Դանիելյան Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Թևանյան Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին (video) Նախագահների պարտադրված հեռանալու մասին խոսույթը չունի ոչ մի հիմնավորում. Արմեն Աշոտյան Միրզոյանը պատրաստվում է Ստամբուլ մեկնել Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում Սկանդալ՝ Երևանի դպրոցներից մեկում․ ծնողը պնդում է՝ իր անչափահաս երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ծեծել է, ասել՝ թուրք է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի լավատեսությունը ես չեմ կիսում. հնարավոր չէ կազմակերպել արցախցիների վերադարձը Դավիթաշենում Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Փաշինյանը նախարարի 4 թեկնածուների հարցում նախընտրություն չունի ՀՀ մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ժաննա Անդրեասյանը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին Անվտանգային հատուկ միջոցառումներ «Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց Թմրանյութեր վաճառողների պատիժը պետք է խստացվի՝ ընդհուպ 15 տարի Արտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է. Մաս 234 Լարված վիճակ, հայհոյանքներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am