Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. «Հետք»

Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Բաշկորտոստանի Հանրապետության արբիտրաժային դատարանը 2023թ. մայիսի 12-ին սնանկ է ճանաչել Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին: Վերջինս չի կատարել մի շարք հարկային պարտավորություններ, ինչն էլ սնանկության հիմք է հանդիսացել, գրում է «Հետքը»:
Սնանկ, այլ կերպ ասած՝ անվճարունակ ճանաչվելու համար դատարան դիմել է հենց Դ. Ղումաշյանը: Վերջինս դատական նիստերին չի մասնակցել, դիմում է ուղարկել, որ նիստերն անցկացվեն իր բացակայությամբ՝ գրավոր փաստաթղթերի հիման վրա:
Ըստ դատարանի որոշման՝ Դավիթ Ղումաշյանն ունեցել է այգեգործության համար նախատեսված երկու հողամաս՝ 416քմ և 406քմ՝ Իգլինսկի շրջանում, 38քմ բնակարան, ինչպես նաև 141,4 քմ տարածք, 264,6քմ և 298,5 քմ ոչ բնակելի տարածքներ և 2486 քմ հողամաս։ Բացի երկու հողատարածքից, մյուս անշարժ գույքը գտնվում է Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆա քաղաքում: Ոչ բնակելի տարածքներից մեկն ու մեծ հողատարածքը ձեռք է բերվել հիպոթեքով: Ունեցել է նաև տրանսպորտային միջոցներ՝ 2015թ. արտադրության «Harley Davidson ON XL1200X» մակնիշի մոտոցիկլետ և 1998թ. արտադրության «GAZ 3302» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:
Ուշագրավ է, որ Դավիթ Ղումաշյանը Ռուսաստանի Դաշնությունում ունեցել է 9 միավոր գույք՝ երկու ավտոմեքենա և յոթ անշարժ գույք։ Դրանք ձեռք են բերվել 2007-2012թթ․ ընթացքում։ Անշարժ գույքից չորսն օտարվել է։ 2014թ․ օտարվել է 141․4 քմ մակերեսով տարածք, իսկ մյուս երեքն օտարվել են 2023թ․ մայիսի 18-ին՝ սնանկ ճանաչվելուց 6 օր հետո։ Մասնավորապես՝ օտարվել է 264․6քմ տարածք և 2324 քմ և 298,50 քմ մակերեսներով կառույցներ։
Սակայն, օտարման ենթակա գույքի ցանկում ներառվել է միայն երկու հողատարածք՝ 406 և 416 քմ մակերեսներով, ինչպես նաև 38 քմ մակերեսով բնակարանն ու երկու տրանսպորտային միջոցը։ Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին «Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». Էրդողան Իսրայելական ուժերը գրոհել են իրանական 14 նավ Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել Կրքերը չեն հանդարտվում. հանուն ԽԾԲ-ի 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան Այսօր Արցախում մնացել է 14 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ՀԱՊԿ. Իրավիճակը անկայուն է Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». Աշոտյան Հրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք Կրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն Աշոտյան Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը Մեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով» 1 զոհ, 1 վիրավոր. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ Ագրարային համալսարանը Տիկտոկում դիմորդ է փնտրում, բայց չի գտնում Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի շրջանում մանկական հիվանդանոց է գնդակոծել. տուժածների թվում կան երեխաներ Իրանի դեսպանը հնարավոր է համարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ-ի հետ համապարփակ պայմանագրի ստորագրումը 2020 թվականի պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. քաղաքագետ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Կալինովո բնակավայրը. ՌԴ ՊՆ Մահացել է Էդվարդ Բալասանյանը Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել 325 միլիոն 908.679 դրամ․ հերթական պայմանագիրը «Դվին հյուրանոցային համալիրի» հետ, ԱԺ-ն նախապատրաստվում է երիտասարդ խորհրդարանականների համաժողովին Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացնում է ԵՄ-ի և առանձին խաղացողների աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը:
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am