Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև։ Այս հնարավորությունը դատարաններին տվել է Սահմանադարական դատարանը։ Բայց եթե նույնիսկ Քոչարյանը մեղավոր ճանաչվի, նա չի ազատազրկվի՝ ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։


«Հերթական անգամ անօրինական ձևով դատավարությունը փորձ է արվելու սկսել: Էս դատավարությունը ինքը անօրինական է չէ՞ եղել, պարզվեց չէ՞, որ հակասահմանադրական հոդվածի հիման վրա Ռոբերտ Քոչարյանը տարիներով մեղադրվել է և տարիներ անց է կացրել կալանքի տակ: Հիմա էլ հերթական անօրինականությունն են անում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

2008-ի արյունալի իրադարձությունների գործով երկրորդ նախագահն արդարացվեց երեք տարի առաջ առաջին ատյանի դատարանի կողմից, այս որոշումը սակայն, դեռ ուժի մեջ չի մտել։

Նախկին նախագահի արդարացման պատճառը ոչ թե այն էր, որ նա քննության արդյունքում անմեղ էր ճանաչվել, այլ՝ Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահանադրական ճանաչվեց նրան վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ Գլխավոր դատախազությունը դեռ այդ օրերին էր հայտարարել՝ օրենքն իրեն թույլ չի տալիս վերաորակել Քոչարյանի մեղադրանքը, և բողոքարկել էր արդարացման դատավճիռը Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարան, խնդրել էր ստուգել՝ օրինակա՞ն է արդյոք 10 մարդու կյանք խլած իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման վճիռը, և իրավունք ունի՞ արդյոք վերաորակել մեղադրանքը։

Իր հերթին, Վճռաբեկ դատարանը երկու տարի քննեց ու եզրահանգեց, որ իսկապես օրենքը նման հնարավորություն չի տալիս և Սահմանադրության հետ խնդիր ունի, ու չորս ամիս առաջ դիմեց Սահմանադրական դատարան։

4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։

Մեղքը չընդունող երկրորդ նախագահի փաստաբանը պնդում է՝ Սահմանադրական դատարանը սխալ ճանապարհով է գնացել՝ դուրս է եկել իր լիազորություններից:

«Սահմանադրական դատարանը փոխանակ Սահմանադրություն մեկնաբանի, դրել օրենքն է մեկնաբանում, ասում ՝ «չէ Վճռաբեկ, դու օրենքը սխալ ես հասկանում, օրենքը չի արգելում, որպեսզի մեղադրողները մեղադրանքը փոխեն: Ակհայտորեն լիազորություններից դուրս է», - ասաց Ալումյանը:

Սահմանադրական դատարանն իր որոշումը հավելյալ չի մեկնաբանում։

Ի՞նչ կլիներ, եթե բարձր դատարանը վիճարկվող հոդվածը ճանաչեր հակասահմանադրական։ Ալումյանն ասում է՝ դա կնշանակեր, որ այսուհետ նման իրավիճակներում Դատախազությունը հնարավորություն կստանար վերաորակելու ամբաստանյալների մեղադրանքները, բայց բարձր դատարանի այդ որոշումը հետադարձ ուժ չէր կարող ունենալ, հետևաբար՝ չէր էլ տարածվի նախկին նախագահի վրա։ Եվ որպեսզի Ռոբերտ Քոչարյանին դարձյալ մեղադրյալի կարգավիճակ տան, Սահմանադրական դատարանը գնաց այլ ուղղությամբ, ասում է փաստաբանը:

«Իրավաբանությունից դուրս է և քաղաքական հետապնդում է, և առաջին իսկ օրվանից մենք դա հայտարարել ենք, որ սա իրավունքի և օրենքի տարրական պահանջներին հակասող գործ է, և էս գործը ունի մենակ մեկ շարժառիթ՝ քաղաքական հաշվեհարդար», - հայտարարեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նաև պնդում է՝ իր լիազորություններից դուրս եկած բարձր դատարանը հղում է արել միջազգային պայմանագրերին, մասնավորապես՝ Եվրոպական կոնվենցիայի՝ արդար դատաքննության իրավունքի դրույթին, այս առումով կարևորել տուժողների իրավունքներն ու ընդգծել, որ Դատախազությունը պետք է պաշտպաներ նաև նրանց շահերը. - «Ակնհայտորեն անտեսելով այն հանգամանքը, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը բացարձակապես չի տարածվում մեղադրողների վրա և չի տարածվում նաև տուժող կողմի վրա»:

Տուժողների իրավունքներից դեռ տարիներ առաջ խոսել էին դատախազները։ Քոչարյանին արդարացնելուց 4 օր առաջ այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր դատավոր Աննա Դանիբեկյանին՝ խնդրել էր ստուգել քրեական դատավարության մի շարք օրենքների սահմանադրականությունը։ Դանիբեկյանը, սակայն, դա մերժել էր ու անցել խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

դիտվել է 716 անգամ
Լրահոս
Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին «Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». Էրդողան Իսրայելական ուժերը գրոհել են իրանական 14 նավ Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել Կրքերը չեն հանդարտվում. հանուն ԽԾԲ-ի 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան Այսօր Արցախում մնացել է 14 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ՀԱՊԿ. Իրավիճակը անկայուն է Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». Աշոտյան Հրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք Կրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն Աշոտյան Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը Մեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով» 1 զոհ, 1 վիրավոր. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ Ագրարային համալսարանը Տիկտոկում դիմորդ է փնտրում, բայց չի գտնում Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի շրջանում մանկական հիվանդանոց է գնդակոծել. տուժածների թվում կան երեխաներ Իրանի դեսպանը հնարավոր է համարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ-ի հետ համապարփակ պայմանագրի ստորագրումը 2020 թվականի պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. քաղաքագետ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Կալինովո բնակավայրը. ՌԴ ՊՆ Մահացել է Էդվարդ Բալասանյանը Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել 325 միլիոն 908.679 դրամ․ հերթական պայմանագիրը «Դվին հյուրանոցային համալիրի» հետ, ԱԺ-ն նախապատրաստվում է երիտասարդ խորհրդարանականների համաժողովին Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացնում է ԵՄ-ի և առանձին խաղացողների աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը:
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am