Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս Ավետիսյան

Այս իշխանությունների օրոք պետական պարտքի թռիչքաձև աճի ու կառավարման ձախողումների վերաբերյալ նախկինում արտահայտած լուրջ մտահոգություններսհետևողականորեն դառնում են իրողություն։

Կարևոր որոշ փաստեր ու գնահատականներ ներկայացնեմ հերթով։

1․ 2024 թվականի առաջին կեսին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը կիսով չափ նվազել է։ Մասնավորապես՝ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության միջին ցուցանիշը 13,9 տոկոս էր, որից հետո էապես նվազել է՝ հունիսին դառնալով 7,1 տոկոս։

2․ Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է պետական բյուջեի հարկային ծրագրված եկամուտների հավաքագրման գրեթե 10 տոկոս թերակատարում։ Մասնավորապես՝ այս ժամանակահատվածի համար նախատեսված էրհավաքագրել 1,305 տրիլիոն դրամի հարկեր ու տուրքեր, սակայն փաստացի հավաքագրվել 1,187տրիլիոն դրամ։ Պակաս է հավաքվել 117,4 մլրդ դրամ։

3․ Հարկահավաքման ցածր կատարողականի հետևանքով արձանագրվում են պետական բյուջեիծախսերի էական թերակատարումներ։ Մասնավորապես՝ այս տարվա առաջին եռամսյակում նախատեսված 526 մլրդ դրամի ընդհանուր ծախսերի 18 տոկոսը չի կատարվել, որը կազմում է 290 մլն ԱՄՆ դոլար, իսկ կապիտալծախսերի թերակատարումը (բացի պաշտպանության նախարարության ծրագրերից) կազմել է 83 տոկոս։

4․ Անվտանգային աճող սպառնալիքների ֆոնին արձանագրվում է կապիտալի փախուստ մեր երկրից։ Մասնավորապես՝ 2024 թվականի առաջին եռամսյակում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 235 մլն ԱՄՆ դոլարով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը նվազել էշուրջ 185 մլն ԱՄՆ դոլարով։ Այսպիսով, օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը դարձել են բացասական։ Այսինքն՝ Հայաստանից դուրս է եկել շուրջ 133 մլն ԱՄՆդոլարով ավելի շատ օտարերկրյա կապիտալ, քան եկել է Հայաստան։

5․ Մակրոտնտեսական ընդգծվածբացասական միտումները հանգեցնում ենպետական պարտքի շարունակական բարձր աճի։Մասնավորապես՝ 2024 թվականի հունիսինպետական պարտքը կազմել է 12,103 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարվա սկզբի համեմատ աճել է 260միլիոն ԱՄՆ դոլարով։ Թռիչքաձև և շարունակաբար աճում են նաև պարտքի սպասարկման տոկոսավճարները։ Օրինակ՝ 2023 թվականին վճարված տոկոսավճարները կազմել են շուրջ 660 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 28 տոկոսով։

Այս իշխանության կառավարման նախորդ վեցտարիներին պետական պարտքն աճել է շուրջ 5,5 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 80 տոկոսով: Այսինքն՝ պետական պարտքի տարեկան աճի միջին տեմպըշուրջ 2,5 անգամ գերազանցել է տնտեսական աճի տարեկան միջին տեմպը։

6․ Իրականում պարտքային ճգնաժամից մեզ ժամանակավորապես հետ է պահում ազգային արժույթի գերարժևորման վտանգավոր քաղաքականությունը, որի արդյունքում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը՝ ՀՀ դրամով արտահայտված, դեռևս մնում է կառավարելի տիրույթում։

Վերջինս չի կարող տևական արդյունք ապահովել։ Ազգային արժույթի փոխարժեքի վրա ազդող երկարաժամկետ գործոններն ունեն արժեզրկման էական ճնշումներ։ Եվ մոտ ապագայում մեծ է ռիսկը, որ փաստացի կունենանք ազգային արժույթի էական արժեզրկում։

Զուգահեռաբար, տնտեսական աճի արտաքին, պատահական գործոնները թուլանում են՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության տեմպերի նվազման և կայուն զարգացման նոր ռիսկերի առաջացման։

Նման բացասական զարգացման միտումները՝ գնալով առավել տեսանելի ու առարկայական են դառնում, որոնք իրականում կարող են մեր երկիրը կարճ ժամկետում տեղափոխել պարտքային ճգնաժամի անկառավարելի տիրույթ։

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին «Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». Էրդողան Իսրայելական ուժերը գրոհել են իրանական 14 նավ Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել Կրքերը չեն հանդարտվում. հանուն ԽԾԲ-ի 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան Այսօր Արցախում մնացել է 14 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ՀԱՊԿ. Իրավիճակը անկայուն է Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». Աշոտյան Հրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք Կրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն Աշոտյան Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը Մեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով» 1 զոհ, 1 վիրավոր. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ Ագրարային համալսարանը Տիկտոկում դիմորդ է փնտրում, բայց չի գտնում Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի շրջանում մանկական հիվանդանոց է գնդակոծել. տուժածների թվում կան երեխաներ Իրանի դեսպանը հնարավոր է համարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ-ի հետ համապարփակ պայմանագրի ստորագրումը 2020 թվականի պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. քաղաքագետ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Կալինովո բնակավայրը. ՌԴ ՊՆ Մահացել է Էդվարդ Բալասանյանը Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել 325 միլիոն 908.679 դրամ․ հերթական պայմանագիրը «Դվին հյուրանոցային համալիրի» հետ, ԱԺ-ն նախապատրաստվում է երիտասարդ խորհրդարանականների համաժողովին Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացնում է ԵՄ-ի և առանձին խաղացողների աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը:
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am