Մինչև ո՞ւր ենք իջեցնելու կրթության և գիտության նշանձողը. գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է. Կրթության փորձագետն ահազանգում է

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ գրել էի, որ հաղթած դասագրքերին ծանոթանալուց հետո դիմեցի ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին՝ խնդրելով կարճ ժամանակով ինձ ընդունել։

Ես ցանկանում էի փոխնախարարի սեղանին դնել մասնագիտական կոպիտ սխալներ, որոնք առկա են հատկապես հաղթած դասագրքերից մեկում։ Եթե տիկին Սվաջյանն ինձ չէր վստահում, կարող էր այդ հանդիպմանը հրավիրել չեզոք մասնագետի։ Բայց տիկին Սվաջյանը չպատասխանեց իմ խնդրանքին, այսինքն՝ մերժեց։

Դրանից հետո ես ստեղծեցի Ֆեյսբուկյան խումբ, ուր հրավիրեցի մրցակից դասագրքերի այն հեղինակներին, որոնք իմ ընկերներն են։ Արձագանքեցին 2 հոգի Զանգակի խմբից, 1 հոգի՝ Մասնակցային դպրոցից։ Բայց քանի որ նրանք առանցքային հեղինակները չէին, ես հասկացա, որ խմբերի ղեկավարների համար թեման փակ է, քանի որ իրենք հաղթել են։ Ինչպես գիտեք, հուլիսի 24-ին նախարարությունը մերժեց լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու մեր խնդրանքը, քանի որ դասագրքերն արդեն տպվում են։

Ստիպված եմ այս հարթակում անդրադառնալ Մասնակցային դպրոցի դասագրքում առկա սխալներից մեկին։ Փիլիսոփայության և տրամաբանության հարգելի մասնագետներ, ուսանողներ։

Ստորև տեսեք Մասնակցային դպրոցի գրքում ինչպես է սահմանված «Դատողություն» հասկացությունը։ Սահմանումը ոչ միայն սխալ է, այլև տպավորություն է, որ դատողությունը մարդ է, որը եզրահանգումներ է անում, որոշումներ կայացնում, խնդիրներ լուծում։ Ենթադրում եմ, որ հեղինակները անգլերեն reasoning բառը որոշել են թարգմանել դատողություն։ Մինչդեռ անգլիալեզու գրականություն մեջ դատողությունը statement-ն է կամ proposition-ը (տարբեր գրքերում փոխարինաբար օգտագործվում են)։

Գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է։ Ո՞ւր եք կրկնակի փորձաքննություն արած հանձնաժողովի անդամներ։

Գլխավոր պատասխանատուն դուք եք, ոչ թե հեղինակները։ Նախարարությունն ինձ չի վստահում, ձեզ է վստահում։ էս ի՞նչ ավեր եք բերում։ Ի դեպ, Զանգակի դասագրքում սահմանումը ճիշտ է տրված, քանի որ թիմում կա փիլիսոփայության մասնագետ։ Ու հիմա Հայաստանի որոշ դպրոցներում մի բան են սովորեցնելու, մյուսներում այլ բան։ Հարգելի փիլիսոփաներ, ուսանողներ։

Դե հիմա պաշտպանեք ձեր մասնագիտությունը։ Հիշեցնեմ, որ այս սահմանումները վերցված են մրցույթում հաղթած, լրամշակված և Ժաննա Անդրեասյանի կողմից երաշխավորված դասագրքից։ Մինչև ո՞ւր ենք իջեցնելու կրթության և գիտության նշանձողը»։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է հրամանատարը և համածառայակիցը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին Հայտնի փաստերը վկայակոչելուց հետո ՊՊԾ-ին կարգադրեցին ինձ հեռացնել ԱԺ-ից․ գետինը չե՞ք մտնում․Հակոբյան Այսուհետ զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով. Ժաննա Անդրեասյան Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռիում․ կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տան հողամասի այգում Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, հորդառատ տեղումները կշարունակվեն Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր Խոշոր ավտովթար․ բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Արմավիրում «Hyundai Veloster»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում Ձյան տեսքով տեղումներ են. ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բանակում մահերն ու Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջը․ Տիգրան Աբրահամյան (video) Թուրքիայում ավտոբուս է շրջվել․ 6 մարդ մաhացել է, վիրավnրվել՝ 20-ը Հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. Սուրենյան Իմ մեքենան թալանել են Նորքի ոստիկանության բաժանմունքի մոտ, թանկ պահեստամասեր են տարել. Դանիելյան (video) Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում. Ալիևի օգնական Ինչո՞ւ Փաշինյանը չի ուզում ունենալ մի բանակ, որը կլինի անվտանգության կարևորագույն համակարգը․ Ստեփան Դանիելյան Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Թևանյան Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին (video) Նախագահների պարտադրված հեռանալու մասին խոսույթը չունի ոչ մի հիմնավորում. Արմեն Աշոտյան Միրզոյանը պատրաստվում է Ստամբուլ մեկնել Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում Սկանդալ՝ Երևանի դպրոցներից մեկում․ ծնողը պնդում է՝ իր անչափահաս երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ծեծել է, ասել՝ թուրք է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի լավատեսությունը ես չեմ կիսում. հնարավոր չէ կազմակերպել արցախցիների վերադարձը Դավիթաշենում Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am