Կանազում դպրոց լինելու է, Փոստանջյանն ուզում է, թե չէ, ինձ չի հետաքրքրում. Հրանտ Թոխատյան

Դերասան Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց՝ ինչու է որոշել վարձակալել Կանազի մշակութային տունը: «Կանազի մշակութային տունը «Կանազ» գործարանի վաճառքից հետո մնացել էր անտեր, օդում կախված։ Մեր չինովնիկներից մեկի կողմից հանձնվել էր իր ընկերներին, հետո այդ ընկերները փորձեցին ինչ-որ բան այնտեղ անել, չստացվեց ու կեսից շատը վաճառել էին, մեջն էլ բավականին գույք կար։ Հետո նորից վերավաճառվել էր։ 2007թ. այդ շենքը շատ պատահական այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարության կողմից գտնվել էր, ու մեր ներկայացումը նայելուց հետո՝ առաջարկեցին մեզ։ Իմ երազանքն է միշտ եղել ունենալ մանկական թատերական դպրոց և մանկական թատրոն։ Շենքը ոչ մեկը ոչ մեկին նվեր չի տվել, դա պետական շինություն է։ Ես դիմել եմ վարձակալությամբ՝ 99 տարով, որ տարիները հերիքեն, որովհետև այն ծախսատար է»,- պարզաբանեց դերասանը։ Այնուհետև հայտարարեց, որ Կանազում այդ դպրոցը կլինի, ուզի դա Փոստանջյանը, թե՝ ոչ, իրեն դա բոլորովին չի հետաքրքրում: «Եթե այնտեղ աշխատի բենզալցակայան, ռեստորան կամ խաշանոց, կգաք և կասեք՝ ամոթ Ձեզ»:   Հրանտ Թոխատյանն անդրադարձավ նաև Փոստանջյանի այն արտահայտությանը, թե դերասանը «գավառական խնջույքների թամադա է». «Փոստանջյանն ինձ մեղադրում է այն բանում, թե ես գավառական խնջույքների թամադա եմ։ Ես չեմ ամաչում այն բանից, որ թամադայություն եմ արել։ Ես դա արել եմ շատ լավ, դրա համար մարդիկ ինձ շատ մեծ գումարներ են տվել։ Չկա մեր հանրապետությունում մեկը, որը թամադայության համար ստանար այնքան գումար, ինչքան ես ստանում էի այն ժամանակ, երբ զբաղվում էի դրանով։ Իսկ այդ գումարներով մենք բավականին լավ գործեր ենք արել»։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am