Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգու բուժսպասարկման կենտրոն

ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ՀՀ ԶՈւ ռազմական ոստիկանության աշխատակից Արթուր Առաքելյանը հոկտեմբերի 25-ին զանգահարել է ՀՀ բնապահպանության նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ` տկար վիճակում, թռչելու անընդունակ: Ա. Առաքելյանը հայտնել է, որ անգղը տեղափոխել է իր բնակարան և խնդրել միջոցներ ձեռնարկել կարմիրգրքային թռչունին օգնություն ցուցաբերելու համար: ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈւ ռազմական ոստիկանության Տավուշի բաժնի պետ Ա. Ղազարյանի հետ, տեղեկացել անգղի վիճակի մասին և քննարկել տեղափոխման հարցերը: ՀՀ բնապահպանության նախարարությունից ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Տեսչական մարնի ղեկավար Ե. Տերտերյանը հանձնարարել է մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետին ապահովել անգղի տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի` անհրաժեշտ անասնաբուժական օգնություն ցուցաբերելու նպատակով: Տավուշի տարածքային բաժնի պետը և ՀՀ ԶՈւ ՌՈ աշխատակիցները, կատարելով Կենդանաբանական այգու աշխատակիցների մասնագիտական ցուցումները, սպիտակագլուխ անգղին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի: Սպիտակագլուխ անգղը հոկտեմբերի 26-ի գիշերը հասցվել է Երևանի կենդանաբանական այգու կենդանիների բուժսպասարկման կենտրոն։ Մասնագետները, որոնց թվում է եղել նաև Ֆինլանդիայից ՀՀ ժամանած կենդանաբույժը, նախնական զննում են իրականացրել։ Ցավազրկող ներարկումից հետո իրականացվել է նաև ռենտգեն հետազոտություն: Թռչնի զննության, այդ թվում Ռենտգեն ախտորոշման արդյունքում պարզվել է, որ թռչունն ունի աջ թևի կոտրվածքներ, այդ վիճում գտնվել է մոտ 20 օր, ինչը դարձել է հյուծվածության պատճառ: Նախնական դիտարկումներով անգղի մոտ հրազենային վնասվածքներ առկա չեն: Անգղի վիճակի մասին լիարժեք եզրակացություն հնարավոր կլինի տալ վերականգնողական գործընթացի ընթացքում: Այս պահին թռչնի առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, սակայն մասնագետների փոխանցմամբ նման կոտրվածքների դեպքում թռչելու հավանականությունը զրոյական է: ՀՀ բնապահպանության նախարարություն

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am