Օրենքը օրենք մշակողների համար չի գործում. ի՞նչ են քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով քննարկմանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հուլիսի 23-ին «Հետքը» քննարկում էր կազմակերպել «Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը Հայաստանում» թեմայով, որին մասնակցում էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթեւիկ Սարուխանյանը, հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչներ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, պետական գույքի կառավարման կոմիտեի, պետական վերահսկողական ծառայության, հասարակական սեկտորի եւ մեդիայի ներկայացուցիչներ։

Կլոր սեղանի քննարկման կիզակետում էին Հայաստանի ներկա եւ նախկին պաշտոնյաների կողմից ապօրինի ձեռք բերված գույքերի վերաբերյալ մամուլի հայտարարությունները եւ իրավական ոլորտի կառույցների անդրադարձները։

Դատախազությունը պնդում է, որ լավ է աշխատում, եւ արդեն իսկ կան հաշտության համաձայնություններ, կայացված դատական ակտեր։

Սիրո Ամիրխանյանը նշեց, որ հիմնական խնդիրները կապված են պաշտոնյաների՝ արտերկում ունեցած գույքի բռնագանձման հետ, քանի որ որոշ երկրներ պատրաստակամ չեն համագործակցելու։ Որպես չհամագործակցող երկիր՝ Ամիրխանյանը նշեց Արաբական Միացիալ Էմիրությունները, որը ոչ մի կերպ չի համագործակցում Հայաստանի իրավական կառույցների հետ, ինչն էլ դժվարացնում է աշխատանքը։
Քննարկումը վարող, «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը հարցրեց, թե ինչ սկզբունքով են ընտրում՝ ում գույքն ուսումնասիրեն, քանի որ մինչեւ այս պահը տպավորություն էր, թե միայն նախկին պաշտոնյաների վերաբերյալ են ուսումնասիրություններ կատարվում։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը հայտնեց, որ գործող պաշտոնյաների վերաբերյալ եւս կան ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործեր, սակայն ուսումնասիրություններն իրականացվում են ժամանակագրական հաջորդականությամբ, այդ պատճառով դեռեւս միայն նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործերն են հասել դատարան։

Ամիրխանյանը վստահեցրեց, որ գործող պաշտոնյաների վերաբերյալ գործերի մասին եւս պատշաճ իրազեկում կլինի։

Հարցական է, թե ըստ նշված ժամանակագրական հաջորդականության, որ տեղում է ՀՀ ՏԿԵ նախարարի թոշակառու մոր 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանի վերաբերյալ ուսումնասիրությունը։ Հունիսի 4-ին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում ՏԿԵ նախարարի թոշակառու մոր՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով։ Նախաքննական մարմինը գրեթե երկու ամիս է՝ լռում է։

Քննարկմանը ներկա «Թրանսփարենսի Ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը կոռուպցիայի դեմ պայքարի եղանակներից առանձնացրեց ազդարարումը՝ նշելով, որ ազդարարման համակարգը Հայաստանում այս պահին շատ խոցելի է։ Նույնիսկ եթե մարդիկ ազդարարում են կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ, Սոնա Այվազյանի համոզմամբ՝ այդ համակարգը չի երաշխավորում քաղաքացիների անվտանգությունը։

Հակակոռուպցիոն կոմիտեի 3-րդ քննչական վարչության պետ Արշալույս Մինասյանը մի շարք խնդիրներ թվարկեց, որոնց բախվում են կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելիս։ Առաջինը ծանրաբեռնվածությունն է. Մինասյանի խոսքով՝ բազմաթիվ գործեր կան, որոնք ենթակայության կարգով ուղարկվում են Հակակոռուպցիոն կոմիտե, բայց դրանք նախորդ տարիների գործեր են, շատ դեպքերում՝ վաղեմության ժամկետներն անցած, շատ դեպքերում՝ ոչ մեծ չափերի հափշտակությունների մասին։

Հաջորդ խնդիրը փորձաքննությունների նշանակման ձգձգումներն են, շենքային անհարմար պայմանները. քննիչները հաճախ 3-4 հոգով նույն սենյակում են աշխատում։

Հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչության պետ Էմմա Ավագյանը, ի լրումն Արշալույս Մինասյանի թվարկած խնդիրների, հավելեց, որ հանցագործությունների քննության արդյունավետությունը տուժում է նաեւ միջազգային գործընկերների, այլ պետությունների հետ հաղորդակցվելիս, այն իմաստով, որ հարցումների պատասխանները շատ ուշ են ստանում։ Գործերի ձգձգման պատճառներից հիմնականը թերեւս կադրերի սովն է, որի պակասը զգացվում է ոչ միայն իրավական ոլորտում, այլեւ պետական կառավարման համակարգում։ Լրագրողների կողմից հարցեր հնչեցին՝ ինչպես «չպատժվեց» ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ հայտարարագրում եկամուտների հայտարարագրման եւ նախարարի կողմից բնակարանի կասկածելի ձեռքբերման պատճառով, որեւէ կառույց չտվեց հստակ պատասխան՝ ինչու գործընթացներն ունեցան նման կողմնակալ վճիռ։ Նմանատիպ գործընթաց էլ իրականացվեց Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրի նկատմամբ, եւ արդյունքում համայնքի ղեկավարի սկեսրայրին բանավոր նկատողություն հայտնեցին։

Դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ այլ կառույցների կողմից համոզմունքը մեկն էր, որ իրենք ամեն ինչ անում են օրենքի սահմանում, իսկ օրենքի առաջ բոլորն են հավասար։ Սակայն օրենքը, կարծես, օրենք մշակողների եւ հաստատողների վրա դեռ չի գործում, իսկ ներկա իշխանության ներկայացուցիչների ապօրինի գույքի եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերի վերաբերյալ հայտարարությունները նույնիսկ հորիզոնում չեն երեւում:

Հավելենք, որ կլոր-սեղան քննարկմանը հրավիրված էր նաև ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վլադիմիր Վարդանյանը, սակայն պատգամավորը չէր եկել՝ ասելով, որ սիրով կգար, սակայն այդ օրը ԳԴՀ Սաքսոնիա-Անհալտ երկրոմասի Լանդթագի նախագահն էր Հայաստանում, որին ինքը պիտի ուղեկցեր Լոռու մարզ որպես Հայաստան Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Հոգևոր սպասավորության ինստիտուտը բանակում ներդրվեց նաև աղանդների հոգեորսությունը զսպելու համար Ունենք դագաղի հետ սելֆի անող, ուրիշ երկրների ղեկավարների համար դաշնամուր նվագող նախագահ և դհոլչի վարչապետ։ Դումբ-դումբ-հու արեք Մահացել է Քեթրին Օ՛Հարան Զարմանալի չէր թուրքի իշխանության կողմից Հայոց Բանակում Հոգեւոր սպասավորության լուծարումը․ Տեր Սերոբ Երբ գերագույն գլխավոր ստախոսը հեծանիվ է քշում կամ համերգ տալիս, գոնե վնաս չի տալիս Հայաստանին Британия открыто идёт на сепаратные отношения с Китаем в момент, когда США готовится к противостоянию ԶՈւ հոգևոր առաջնորդության լուծարմամբ հոգևոր ճակատում ռազմավարական նահանջ կապրենք․ Սամվել դպիր Կրակոցներ են հնչել Վանաձորում «Միայն շարքային զինվորն է տուժելու, ում համար հոգևորական խոսքը կարող էր լինել արժեքավոր և օգնող՝ տարբեր բարդ հանգամանքներում» Քրդական ուժերը համաձայնել են մտնել Սիրիայի բանակի կազմի մեջ Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»․ Գոհար Մելոյան Այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի տեղակալին․ որոշումը ուղարկվել է Մայր Աթոռ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում Անկարան կկարողանա շոշափելի առավելություններ ստանալ․ Իրանագետ Թուրքիան «F-16» կործանիչներ է տեղեկայել Սոմալիում. Middle East Eye Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է ԱՄՆ-ն հրաժարվում է իր նախկին դերից եվրոպական թատերաբեմում․․․ 2008-ի ճգնաժամը կանխատեսած տնտեսագետ Շիֆի կարծիքով՝ 2026-ին կարձանագրվի դոլարի քայքայումն ու ԱՄՆ-ի նոր տնտեսական ճգնաժամը Ռուսները դադարեցրել են գերիների փոխանակումը. Զելենսկի Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել. Factor.am Իշխանությունը ճանապարհ կբացի կարգալույծների համար՝ բանակում հակաեկեղեցական ենթամշակույթով․ Անանյան Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի բան չկա․ Գեղամ Մանուկյան ՌԴ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակը Եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը եկեղեցական իրավունքի տեսանկյունից արտառոց երևույթ չէ․ Տեր Արարատ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am