Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը չէր ներկայացել, ինչպես հայտնի է այսօր ԵԱՏՄ վարչապետերի մասնակցությամբ միջկառավարական խորհրդի նիստը կայացավ Երեւանում, թեեւ նիստն ավարտվել էր արդեն, սակայն Կարեն Կարապետյանը այդպես էլ չներկայացավ հարցուպատասխանին, որը Սահմանադրությամբ է պարտադրված: Կառավարության նրա ենթակա անդամները ողջ հարցուպատասխանի ընթացքում զրույցի էի բռնվել իրար հետ, կառավարության օթյակում բարձիթողի վիճակ էր, սակայն անգամ վարչապետի բացակայությունը չխանգարեց, որպեսզի Ելք-ը գրոհ ձեռնարկի նրա ուղղությամբ: Հարկ է նշել, որ Ծառուկյան դաշինքի խմբակցության պատգամավորների հարցերն անշառ էին եւ գլոբալ խնդիրներ էին շոշափում, Կարինե Պողոսյանին, դիցուք, հետաքրքրում էր երկրում զբաղվածության մակարդակը, Սերգեյ Բագրատյանն էլ սահմանամերձ Խաչիկ գյուղի եւ Ելփինի ոռոգման ջրի խնդիրն էր բարձրաձայնում: Սակայն Ելք-ի վարքագծում ակնհայտ ագրեսիվություն էր նկատվում եւ հասցեական քննադատություն առ Կարեն Կարապետյանը: Այնինչ նախորդ նիստերին հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանը կարելի էր բացակա դնել: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցը ուղղված էր վարչապետ Կարեն Կարապետյանին, թեպետ բոլորն էին տեսնում, որ նա դահլիճում չէ: «Այս դահլիճում հերյուրանքներ են հնչում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը բացակայում է Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանից: Ես չեմ կարող հավատալ այդ սադրիչ լուրերին և անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս, որոնք սխալ տեղեկատվություն են փոխանցում: Հայաստանի Սահամանդրության առաջին հոդվածում ասվում է, որ ՀՀ-ն իրավական պետություն է, իսկ Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրել է, որ եթե որևէ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը այս ժամին երկրագնդի վրա ոչ մի ուրիշ տեղ չի կարող գտնվել: Ուստի, հարց ուղղում եմ վարչապետին»,- ասաց Փաշինյանը: Նա բարևեց վարչապետին, ասաց, որ ուրախ է, որ նա տիրապետում է իր սահմանադրական պարտականություններին: «Մամուլում վերջերիս լուրեր շրջանառվեցին, թե դուք Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել եք, որ նա պետք է լինի վարչապետ, իսկ դուք փոխվարչաապետ: Ես խնդրում եմ պարզաբանեք այս լուրերը, որովհետև դա շատ կարևոր է: Ոմանք ձեզ փորձում էին ներկայացնել որպես փոփոխությունների ավետաբեր, և հիմա այս հարցի պատասխանից է կախված, թե դուք իրականում փոփոխությունների ավետաբեր եք, թե ճահճացման մունետիկ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը: Նա սպասեց, որ վարչապետը պատասխանի իր հարցին: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ հավանաբար վարչապետը հաջորդ հարց ու պատասխանի ժամանակ կպատասխանի: «Պարոն վարչապետ, ես հասկանում եմ, որ դուք այս հարցին պատասխանելու համար մտածելու կարիք ունեք, և ես ձեզ սիրով տրամադրում եմ այդ ժամանակը: Մտածեք և հաջորդ անգամ պատրաստված եկեք»,- ասաց Փաշինյանը՝ հանդիսատեսին տեղափոխելով մանկապարտեզի մսուր խմբի տոնական հանդեսի մթնոլորտ: Ինչպես տեսնում եք, կենացները գնալով քաղցրանում են, մինչ Ծառուկյան դաշինքում դիրքավորված սպասում են իշխանության վերաբաշխմանը, Ելք-ում գործի են անցնում ու առաջին հարվածը Կարեն Կարապետյանին է: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն օրինակ անդրադարձավ 2013 թվականին ՀՀ խորհրդարանի կողմից հայ-ռուսական գազային պայմանագրի վավերացմանը, որով 20 տոկոս վերջին բաժնեմասը տրվեց ռուսական կողմին: «Եվ նաև պարտավորվեցինք, որ մինչև 2043 թվականը չենք ընդունելու որևէ օրենք, որոշում, որը կառնչվի նրանց համար հարկային ռեժիմին: Ասացինք, որ դրանից հետո ռուսական կողմը չի թանկացնելու մեր գազը: Դրանից հետո ՀՀ-ն միացավ ԵՏՄ-ին, և էլի մեզ ասվեց, որ գազը չի թանկանա: Մենք էլ ուրախ ու երջանիկ գնացինք ու միացանք այդ միությանը: Մեկ էլ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ Երևանում հայտարարում է, որ՝ մենք նման համաձայնության ենք հասել, որ գազը չի թանկանա այն դեպքում, երբ նախապես այլ պայմանավորվածություններ կային, այլ նորմեր էինք կիրառելու գազիֆիկացման հետ կապված: Եվ ի ուրախություն բոլորի՝ գազը չի թանկանա: Ես ուզում եմ հասկանամ՝ էս ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել: Այսինքն՝ բանակցություններ են գնացել գազը թանկացնելու մասին, մենք չգիտե՞նք»,- հարցրեց Մարուքյանը: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ի պատասխան ասաց, որ այսօր Հայաստանը սահմանին գազ է գնում 150 դոլարով, որը տարածաշրջանում ամենացածր գինն է: Եվ գինը սահմանված է ու միշտ սահմանվում է որոշակի հատվածի համար: «Մենք երբևէ տասնամյակում գազի գին պայմանավորված չկանք, քանի որ ռուսական կողմը որևէ մեկի հետ նմանատիպ շատ երկար պայմաններ չի կնքում: Մեզ հետ նույնպես պայմանագիրը կնքված էր մինչև 2018 թվականը, հիմա երկարում է ևս մեկ տարով: Հիմա ընդամենը ֆիքսվում է, որ գազի գնի բարձրացում տեղի չի ունեցել, և այդ գինը շարունակվում է գործել նաև եկող տարի: Բարձրացման վերաբերյալ որևէ պայմանագիր կամ համաձայնություն չկա: Կա ընդամենը ժամկետ, որը երկարացվում է»,- ասաց Վաչե Գաբրիելյանը: Էդմոն Մարուքյանը հորդորեց փոխվարչապետին ՀՀ քաղաքացիներին գազի իրական գին ասել, ոչ թե հայտարարել, թե 150 դոլարով ենք գազ գնում: Իրականում սպառողի վրա այն կրկնակի թանկ է նստում: Պատգամավորը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ 2018 թվականից հետո Հայաստանում գազը թանկանա: Վաչե Գաբրիելյանն ասաց, որ գազի գինը Հայաստանում չի բարձրացրել և 2018 թվականին ևս բարձրանալու որևէ միտում չունի: Անի Սահակյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am