Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...

Թուրքական Cumhuriyet թերթի վերլուծաբան Մեհմեդ Ալի Գյուլերը նշում է հետևյալը. Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի ղեկավարների վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի դրույթներից մեկը թուրքական կառավարամետ լրատվամիջոցները համարեցին Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության հաջողությունը: Այսպիսով, կոմյունիկեի 31-րդ կետում հղում կա Մոնտրոյի կոնվենցիայի 1936թ. դրույթին, համաձայն որի պատերազմների ժամանակ Թուրքիան կարող է արգելել ռազմական նավերի անցումը նեղուցով: Մոնտրոյի կոնվենցիան ռազմանավերի «նավարկության ազատությունը» սահմանափակելու համաձայնագիր է հենց հանուն Սև ծովի անվտանգության: Սև ծովում ռազմանավերի համար չկա «նավարկության ազատություն», կան «նավարկության սահմանափակումներ»,- նշում է թերթի վերլուծաբանը։

Միացյալ Նահանգները միշտ ցանկացել է «ազատ և բաց Սև ծով», դա բոլորին է հայտնի: 75 տարի Միացյալ Նահանգները «բաց դռներ» է փնտրում այս ջրային տարածք «անարգել» մուտք գործելու համար։

Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն այդ նպատակով փորձում էր նշել ՆԱՏՕ-ի հռչակագրում դեռևս ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ։

ԱՄՆ-ն այդ հայտարարությանը ավելացրել էր երկու կարևոր կետ.

Առաջինը՝

ՆԱՏՕ-ի անդամները պետք է զարգացնեն երկկողմ հարաբերություններ, հատկապես ռազմական հարաբերություններ Ուկրաինայի և Վրաստանի հետ՝ ընդհուպ մինչև դաշինքին իրենց անդամակցությունը.

Երկրորդ՝

ՆԱՏՕ-ն պետք է ընդլայնի իր ներկայությունը ցամաքում, ծովում և օդում՝ ամբողջ Սևծովյան տարածաշրջանում:

Ուկրաինայի տարածքով Ռուսաստանի դեմ բացված արևմտյան ճակատից բացի, ԱՄՆ-ն փորձում էր Հարավային ճակատ բացել Կովկասում, բայց չի կարողացել դա անել։ Ուկրաինայից վերադառնալով՝ Վրաստանում ապստամբություն սկսելու Սաակաշվիլու փորձը խափանվեց Թբիլիսիի վճռական դիրքորոշման շնորհիվ։ Շարունակությունը կանխելու համար Վրաստանի կառավարությունն ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը»։

Այժմ ԱՄՆ-ը փորձում է խաղարկել հայկական խաղաքարտը. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումներին։ Հետո հարց առաջացավ, որ ԱՄՆ բանակն ունենա իր ներկայացուցիչը Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հաստատել է այս լուրը և հայտարարել ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններում «նոր ռազմավարական փուլի մեկնարկի» մասին։

Այս քայլով Միացյալ Նահանգները փորձում են հասնել երկակի նպատակի.

1) բացել հարավային ճակատ Ռուսաստանի դեմ.

2) սեպ խրվել Աստանայի եռանկյունու մեջ (Թուրքիա – Ռուսաստան – Իրան)

Կարևոր է նաև, որ հենց այս պահին ԱՄՆ-ն հայտարարեց իր դիրքորոշումը Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ Աստանայի եռանկյունու օրակարգի ամենակարևոր թեման: ԱՄՆ Պետդեպարտամենտը բացեիբաց հայտարարել է, որ «չի աջակցում Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»։

Այս իրավիճակում , նշում է թերթի հոդվածագիրը, պարզ և ակնհայտ է, թե ինչ է պետք անել.

1) սկսել և արագացնել Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորումը.

2) իրականացնել համագործակցության հարթակը «3+3» ձևաչափով (Թուրքիա–Ռուսաստան–Իրան գումարած Ադրբեջան–Վրաստան–Հայաստան)։

Ինչպես տեսնում եք, Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի խանգարում դաշինքին թիրախավորել Թուրքիան։ Լուծումը ՆԱՏՕ-ի ոչ թե ներսում, այլ դուրս լինելն է..., եզրակացնում է վերլուծաբան Մեհմեդ Ալի Գյուլերը:

Ինչպես տեսնում ենք, թուրք վերլուծաբանները հասկանում են, որ Հայաստանի մանրադրամ դառնալու պարագայում, Թուրքիային նույնիսկ արժե մտածել ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, որպեսզի այդ կարգավիճակով հեշտ լինի «զբաղվել Հայաստանով», որը Փաշինյանի և իր խմբակի հանցավոր քաղաքականության պատճառով դարձել է թիրախ մինգամից տարածաշրջանի մյուս հինգ երկրների համար. Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի:

Հասկանալի է, որ այդ քաղաքականության արդյունքում Հայկական պետականության կազմալուծման և տեղի բնակչության ցեղասպանության համար ձևավորվում է գրեթե իդեալական պայման:

Պետք է կատարյալ բութ լինել՝ չհասկանալու համար այս տարրական իրավիճակը:

Սակայն փաշինյանական իշխանության այս հանցավոր քաղաքականությունը քննադատում է այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտի չնչին մասը: Քաղաքական ուժերից միայն «Մայր Հայաստանն» ու նրա ղեկավար Անդրանիկ Թևանյանը և մի քանի սահմանափակ քանակի վերլուծաբաններ, որոնք նույնպես հասկանում են այս քաղաքականության կործարարար հետևանքները երկրի համար:

Այսինքն, նույնիսկ թուրքերի արձագանքը չի կարողանում «արթնացնել» հայ քաղաքական գործիչների մեծ մասին:

Վաղը, եթե Հայաստանը մեծ ողբերգության մեջ հայտնվի, այդ նույն վայ գործիչներն ու իրենց կից «կուսակցությունները» ոռնալու են, թե «Հայաստանը կործանվում է հրեշի, սատանայի պատճառով», մոռանալով, որ ոչ պակաս հրեշ իրենք են նաև:

Եթե դու արձագանքում ես Փաշինյանի որոշումների ոչ թե պատճառներին, այլ դրա հետևանքներին, ապա դու ոչ պակաս հրեշ ես, քանի որ քաղաքականության մեջ տեսնում ես բացառապես մեկ քայլանոց լուծումներ: Դու չես ուզում, կամ քեզ շահավետ չի տեսնել, կամ տգետ ես, որ չես տեսնում, թե ինչ հետևանքներ կարող են բերել Փաշինյանի որոշումները, և չես արձագանքում դրանց:

Նույնիսկ, եթե դա տգիտության արդյունք է, այլ ոչ թե՝ հաշվարկի, միևնույն է, դա նույնպես սատանայություն է, քանի որ, ինչպես նշում էր հայտնի անգլիացի փիլիսոփա Բերտրան Ռասսելը, «ոչ պատերազմն է գլխավոր չարիքը, ոչ սովը և նույնիսկ ոչ էլ կոմունիզմը, այլ տգիտությունն է այն գլխավոր չարիքը, որից կարող են ծնվել պատերազմը, սովը կամ կոմունիզմը»:

Կարծում ենք, անգլիացի այս փիլիսոփայի ասածին ավելացնելու բան չկա և զարմանալի է, թե նա ինչ աստիճանի ճշմարտացի և խելացի փիլիսոփա էր, որ իր մտքերը արդիական են մինչ այսօր, մեզ համար՝ նույնպես:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

դիտվել է 654 անգամ
Լրահոս
Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր Ադրբեջանը բանակցություններ է վարում ԵՄ-ին գազի նոր մատակարարումների շուրջ, հնարավոր է՝ Ուկրաինայի տարածքով Ագրարային համալսարանի գիտական խորհուրդը ևս ձևավորվել և գործում է կանոնադրական կոպտագույն խախտումներով Դուրովը հրաժարվել է ՌԴ-ի հյուպատոսական պաշտպանությունից և ԱՄԷ-ի դիվանագիտական օգնությունից Ո՞ւմ և ինչո՞ւ է պետք Փաշինյանի՝ «Մոսկվայի գիրկը վերադառնալու» մասին քաղաքական միֆը․ Բենիամին Մաթևոսյան Հնդկական ավիաընկերության ինքնաթիռը ռումբի մասին ահազանգից հետո վայրէջք է կատարել Թուրքիայում ՔՊ-ականները վաղը Սևանի կառավարական ամառանոցում խնջույք են անելու Հռոմի պապը պատարագ կմատուցի Պապուա Նոր Գվինեայում Ալավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը Գեղարքունիքում կնոջը հրավիրել են ամառանոց, որտեղ փորձել են բռնաբարել․ հնչել են կրակոցներ ԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացել ՀՀ-ն Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար. Դանիելյան Բաքուն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բայց հակառուսական պատժամիջոցներին չի միանա. Ալիև Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. Շոլց Բրյուսովի անվան համալսարանի 40 դասախոսների ազատել են աշխատանքից. «Փաստինֆո» ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը Մայրենիի դասագրքի կազմին այրվող դրոշը «Անտարես»-ը տեխնիկական խնդիր է որակում. Aysor.am Տավուշի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Խոշոր վթար՝ Արագածոտնում. «BMW»-ն բախվել է քարերին ու գլխիվայր հայտնվել դաշտում, 2 վիրավnր կա Սա դեռ աշնան գալուստը չէ. Գագիկ Սուրենյան Նոր մանրամասներ Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը Ողբերգական դեժավյուն գրեթե երաշխավորված է Երևանի սգո սրահի բակում կրակnցներով uպանության փորձ․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության դեպքերն ավելացել են․ նոր տվյալներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը:
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am