Լրագրողական կազմակերպությունների կոչը՝ միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններին

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Ժողովրդավարության և մամուլի ազատության միջազգային վարկանիշներում ստորին տեղերը զբաղեցնող Ադրբեջանն իր նախագահի մասնակցությամբ հուլիսի 20-22-ն արդեն երկրորդ անգամ (առաջինը մեկ տարի առաջ էր) Շուշիում անցկացրեց, այսպես կոչված, «Գլոբալ մեդիա ֆորում», որի թեման էր՝ «Կեղծ պատմությունների բացահայտում. պայքար ապատեղեկատվության դեմ»։

Գուցե ոչ մի զարմանալի բան չկա, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում Ադրբեջանի պես երկրում, որտեղ բազմաթիվ լրագրողներ շինծու մեղադրանքներով գտնվում են բանտերում, հետապնդվում և ստիպված են լինում արտագաղթել, որպեսզի փրկվեն ավտորիտար ռեժիմի ռեալ սպառնալիքներից։ Ի վերջո, նման «ֆորումները» տվյալ վարչակարգի համար դառը իրականությունը կոծկելու փորձեր են ու միջոց։ Բայց զավեշտալին այն է, երբ այդ միջոցառումներին այս կամ այն կարգավիճակով մասնակցում են որոշակի համբավ ու հեղինակություն ունեցող միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք, կարծես անտեսելով իրենց իսկ կառույցների կողմից տարիներ շարունակ Ադրբեջանին ուղղված սուր քննադատությունը, իրենց ներկայությամբ և հաճոյախոսությամբ նպաստում են, որ «ֆորումները» դառնան պաշտոնական Բաքվին «պարզերես անելու» ուղերձների հարթակ։

Էլ ավելի զավեշտալի էր «ֆորումի» թեման, քանի որ այդ նույն ալիևյան ռեժիմը շռայլորեն խրախուսում է կեղծ պատմությունների տարածումը և ապատեղեկատվությունը։

Եթե մեծ հաշվով սպասելի էին այդ միջոցառման ընթացքում, օրինակ, ռուսաստանյան քարոզչամիջոցների կարկառուն դեմքերի գովքն ու պերճախոսությունը Ալիևի հասցեին, ապա, մեղմ ասած, անհասկանալի է նույն կեցվածքը արևմտյան երկրներից ժամանած մասնակիցների կողմից։

Վերջիններից որևէ մեկը չհանդգնեց որևէ քննադատական խոսք ասել կամ մի սուր հարց տալ Ալիևին՝ Ադրբեջանում մամուլի վիճակի, լրագրողների նկատմամբ բռնաճնշումների, քաղբանտարկյալների, էլ այսպիսի գործելակերպը հակասում է անաչառ և պատասխանատու լրագրության սկզբունքներին։ չենք ասում՝ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած հայաթափման մասին։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արձանագրում ենք, որ

Կոչ ենք անում միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններին, համաշխարհային առաջատար լրատվամիջոցներին՝

• գնահատել Շուշիում անցկացված «ֆորումի» բացասական ազդեցությունը ժողովրդավարական արժեքների վրա,

• վերանայել դրա նկատմամբ վերաբերմունքը և մասնակցության սկզբունքները,
• բացառել մասնագիտության հետ անհամատեղելի երեսպաշտությունը»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր Ադրբեջանը բանակցություններ է վարում ԵՄ-ին գազի նոր մատակարարումների շուրջ, հնարավոր է՝ Ուկրաինայի տարածքով Ագրարային համալսարանի գիտական խորհուրդը ևս ձևավորվել և գործում է կանոնադրական կոպտագույն խախտումներով Դուրովը հրաժարվել է ՌԴ-ի հյուպատոսական պաշտպանությունից և ԱՄԷ-ի դիվանագիտական օգնությունից Ո՞ւմ և ինչո՞ւ է պետք Փաշինյանի՝ «Մոսկվայի գիրկը վերադառնալու» մասին քաղաքական միֆը․ Բենիամին Մաթևոսյան Հնդկական ավիաընկերության ինքնաթիռը ռումբի մասին ահազանգից հետո վայրէջք է կատարել Թուրքիայում ՔՊ-ականները վաղը Սևանի կառավարական ամառանոցում խնջույք են անելու Հռոմի պապը պատարագ կմատուցի Պապուա Նոր Գվինեայում Ալավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը Գեղարքունիքում կնոջը հրավիրել են ամառանոց, որտեղ փորձել են բռնաբարել․ հնչել են կրակոցներ ԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացել ՀՀ-ն Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար. Դանիելյան Բաքուն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բայց հակառուսական պատժամիջոցներին չի միանա. Ալիև Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. Շոլց Բրյուսովի անվան համալսարանի 40 դասախոսների ազատել են աշխատանքից. «Փաստինֆո» ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը Մայրենիի դասագրքի կազմին այրվող դրոշը «Անտարես»-ը տեխնիկական խնդիր է որակում. Aysor.am Տավուշի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Խոշոր վթար՝ Արագածոտնում. «BMW»-ն բախվել է քարերին ու գլխիվայր հայտնվել դաշտում, 2 վիրավnր կա Սա դեռ աշնան գալուստը չէ. Գագիկ Սուրենյան Նոր մանրամասներ Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը Ողբերգական դեժավյուն գրեթե երաշխավորված է Երևանի սգո սրահի բակում կրակnցներով uպանության փորձ․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության դեպքերն ավելացել են․ նոր տվյալներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը:
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am