Նոր սկանդալ Wildberries-ի շուրջ. սեփականատիրոջ կինը հեռացել է ու կասկածելի մարդկանց հետ ընկերացել. Կադիրովը հանձնարարել է ուսումնասիրել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդիպել է գործարար Վլադիսլավ Բակալչուկի հետ եւ Telegram-ի իր ալիքում հայտնել, որ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին հանձնարարել է ուսումնասիրել Wildberries - ի եւ Russ խմբի՝ արտաքին գովազդի օպերատորի, միավորման շուրջ ստեղծված իրավիճակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Կադիրովը հայտարարել է, որ Wildberries-ի ակտիվները «հուլիսի սկզբից իրավաբանական խարդախությունների միջոցով Russ Outdoor ընկերության միջոցով արագ անցնում են օտար ձեռքեր», որ դա նման է «ռեյդային զավթման», և որ նա պատրաստվում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի «օգնի Տատյանա Վլադիմիրովնային վերադարձնել ընտանիք և պաշտպանել օրինական բիզնեսը»:
«Իմ հանձնարարմամբ հարցով կզբաղվի ՌԴ Պետական դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։ Անձինք, որոնք հայտնի են իրենց ռեյդերային խարդախություններով և ներգրավված են այդ անօրինական գործողությունների մեջ, պետք է դադարեցնեն այս գործընթացը, վերադարձնեն Վլադիսլավի կնոջը և բիզնեսը ընտանիք: Եվ այս հարցում ես կգնամ մինչև վերջ», - եզրափակել է Կադիրովը։