Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է վերականգնել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Պեզեշկիանի կառավարության ձևավորման խորհրդատվական կոմիտեի ղեկավար և 2013-ից 2021 թվականներին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Նա նշել է, որ Իրանի նոր կառավարությունը՝ նորընտիր նախագահ Պեզեշքիանի գլխավորությամբ, պատրաստ է բարեխղճորեն երկխոսության մեջ մտնել՝ համաձայն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և Իրանի օրենսդրության՝ ապահովելու փոխադարձորեն հետևելը դիվանագիտական այդ բացառիկ նվաճման պայմաններին։
Զարիֆն անհրաժեշտություն է համարել նաև 2020 թվականի դեկտեմբերին Իրանի խորհրդարանի կողմից ընդունված «Պատժամիջոցների վերացման և Իրանի ժողովրդի շահերի պաշտպանության ռազմավարական գործողությունների մասին» օրենքը հաշվի առնելը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։