2024թ. 1-ին կիսամյակում ՀՀ ներքին պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը
2024թ. 1–ին կիսամյակում ՀՀ ներքին պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը (50,7 %/49,3 %): Հայտնում է Sputnik Արմենիան։
ՀՀ կառավարությունը կրճատել է արտաքին աղբյուրներից վերցված վարկերի ծավալը` փոխարենն ավելացնելով պետական պարտատոմսերը. հայկական դրամով պարտատոմսերը 2024 թ. 1–ին կիսամյակում կազմել են 49,2 %, արտասահմանյան վարկերը` 37,2 %, եվրապարտատոմսերը` 13,4 %: Օտարերկրյա վարկերի ծավալն ընդհանուր առմամբ կրճատվել է մոտ 5 %–ով և կազմում է ՀՀ կառավարության ընդհանուր պարտքի մոտ 40 %–ը։
Այլ պետություններից ստացված վարկերի ընդհանուր ծավալը 2024 թ. 1–ին կիսամյակում կազմում է 19,9 % և ամենամեծ մասնաբաժինն ընկնում է Ռուսաստանի կառավարությանը` 6 %, որին հաջորդում են Ֆրանսիան` 5,4 %, Գերմանիան` 5 % և ապա Ճապոնիան` 2,8 %: