«Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր գիշերը Կոտայքի մարզի Արամուս գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել: Համայնքից մի քանի տասնյակ տղամարդկանց բերման են ենթարկել: Արամուսի բնակիչներից «Հրապարակին» պատմեցին, որ Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը մարզում ունի ոչ դրական համբավ, տեղացիների խոսքով՝ մշտապես աչքի է ընկել ոչ մարդկային պահվածքով, երեկ միջադեպի արդյունքում դաժան ծեծի է ենթարկվել: Բանն այն է, որ երեկ գիշերը Արամուս գյուղում տեղի ունեցած միջադեպին է խառնվել անձամբ ոստիկանապետ Այվազյանը, ինչի արդյունքում տեղացիների կողմից դաժան ծեծի է ենթարվկել:
Մեզ պատմեցին, որ վերջինս հայհոյել է տեղացիներին,ապա ոստիկանները կրակ են արձակել տեղացիների ուղղությամբ, ինչին հաջորդել է ծեծուջարդը: Ի դեպ, քիչ առաջ ՆԳՆ հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի:
Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։ Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։ Մենք տեղեկացանք, որ օտարերկրյա քաղաքացին նույնպես այս միջադեպի մասնակիցներից է: Նշենք նաև, որ մի քանի տասնյակ արամուսցիներ բերման են ենթարկվել եւ ոստիկանական բաժնում ենթարկվել դաժան ծեծի:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը