Օտարերկրացին օգտվելով հերթապահի օգնականի զբաղվածությունից ու անուշադրությունից, վերցրել է «AKM» տեսակի ինքնաձիգը և այն բերել մարտական վիճակի. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2024 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 23:36-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքում օտարերկրացի մի քաղաքացի խնդրել է զանգահարել 1-02 և ասել, որ ոստիկան մոտենա: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ահազանգով մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ իրականացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրել նշված օտարերկացուն, ով գտնվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում և օգտվելով հերթապահի օգնականի զբաղվածությունից ու անուշադրությունից, ինքնասպանություն գործելու նպատակով, վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգը և այն բերել մարտական վիճակի։

Այդ նկատելով` ոստիկանության 2 աշխատակից, նախնական տվյալներով, փորձել են ինքնաձիգը վերցնել վերջինիս մոտից, սակայն այդ ընթացքում անձը կրակահերթ է արձակել, այնուհետև փողը մոտեցնելով իրեն՝ կրկին կրակահերթ է արձակել, ինչի արդյունքում վերջինս և ոստիկանության երկու աշխատակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:

Աբովյան ԲԿ-ից ստացված հաղորդման համաձայն` ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի՝ ձեռքի ափը, իսկ օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում։

Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը), 173-րդ հոդվածի 1-ին մասով(Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 337-րդ հոդվածի 1-ին մասով(Հրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), նախաձեռնվել քրեական վարույթ։

Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասից հայտնաբերվել և վերցվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վերցվել է նաև <<AKM>> տեսակի ինքնաձիգը։

Հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել Եվրամիությանը․ Բորելը Վրաստանին վերջնագիր է ներկայացրել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա տեղի կունենա Պայքարի քաղաքական լուծումն է՝ հեռացնել այսպես կոչված իշխանությանը․ Բագրատ Սրբազան Այսօր Ռուսաստանը հաղթեց Վրաստանում. Զելենսկի «Եթե Քյարամյանի ասածն ապացուցվի, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ». Հովիկ Աղազարյան Ամիրբեկովը Լոնդոնում քննարկել է հայ - ադրբեջանական գործընթացը Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի ընկերության հետ 22,5 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել Ադրբեջանը փորձում է 11-12-րդ դարերում ստեղծագործած հայ գիտնականներին ներկայացնել որպես ադրբեջանցիներ ԱԳՆ-ն 1 ամսում 1 անձից գնման եղանակով՝ միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել. 168.am ֆեյսբուքյան գրառման համար մեղադրվող քաղաքացու նկատմամբ կայացվել է արդարացման վերդիկտ. փաստաբան Այո, Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանը մեղավոր է․ Առուշ Առուշանյան «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի գործից ի՞նչ կա. Կարեն Վրթանեսյան «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ այլակարծության համար մարդկանց չէին կալանավորում, բարձրաստիճան պետական պաշտոնյան չէր կարող թքել քաղաքացու վրա ու անպատիժ մնալ»․ Նատալյա Սաղիյան Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց Իսրայելի վարչապետը չի մասնակցի Բաքվի COP29-ին «Դանա» փոթորիկն ավերածություններ է գործել Իսպանիայում Սյունիքի տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է և մենք դա տեսնում ենք․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Գորիսում է Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանում. Սամվել Ֆարմանյանը փակագծեր է բացում ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները ոչինչ չեն արել Իսրայելին Իրանին հարվածելուց հետ պահելու համար․ Զախարովա Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 1 օրում 102 մարդ է զոհվել Դատարանը 3 ամսով երկարաձգեց նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանքը Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ 2024 թվականի ավարտին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը կկազմի 5,033.3 մլրդ դրամ․ Անանյան Արտաշատում մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 53 երեխա, 4 աշխատակից Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի Վրաստանի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am