ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչ ունենալու տեղեկատվությունը փակ է. ի՞նչ նշանակություն ունեն «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները. Aravot.am

Aravot.am-ը գրում է.

 

Հուլիսի 15-ին, Հայաստանում մեկնարկեցին եւ մինչեւ հուլիսի 24-ը կշարունակվեն «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որում ներգրավված են ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունների նպատակն է, ըստ պաշտոնական Երեւանի՝ բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը: ՀՀ ՊՆ-ն նաեւ հայտարարել է, որ զորավարժություններն արվում են միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում, կրում են պարբերական բնույթ, վարժանքներ են իրականացվում նաև գործընկեր երկրներում: Պաշտոնական Երևանի հաղորդմամբ՝ զորավարժությունը ենթադրում է «խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ»։ Զորավարժությունների առիթով հաղորդագրություն էր հրապարակել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը. «Հայկական և ամերիկյան կողմերը կզարգացնեն խաղաղապահ գործողություններ անցկացնելու իրենց կարողությունները՝ իրականացնելով կրակային և կայունության ապահովմանն ուղղված պատրաստության, զենքերի հետ ծանոթացման և հրաձգարանի ղեկավարման միջոցառումներ»: «Արծիվ գործընկերը» անցկացվում է երկրորդ անգամ: Անցած տարի զորավարժություններին մասնակցել էին 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։

Հայ-ամերիկյան զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Հայաստանի ապագայի համար. նախօրեին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ նման մեքենայություններ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, որպես ՆԱՏՕ-ի տնտեսական դեպարտամենտ, բազմաթիվ երկրների հետ են իրականացրել, ոչ մեկ անգամ: «Թե ինչո՞վ է ավարտվում այսպես կոչված «արծվի գործընկերությունը», գիտեք։ Օգտագործում, ապա դեն են նետում: Երևանը ռիսկի է գնում իր ձեռքերով ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում` վտանգելով սեփական անվտանգությունը»,- ասել է Զախարովան։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի գնահատմամբ, այս զորավարժությունները, որոնք բավական նյարդային արձագանքի արժանացան ռուսական կողմից, իրականում, Հայաստանի, այսպես կոչված՝ արեւմտյան վեկտորի արտահայտություններից մեկն է. «Զորավարժությունն ինքնին այդքան կարեւոր չի՝ քաղաքական իմաստով, որքան դեպի արեւմուտք վեկտորը, որը կա, թեեւ, այսպես կոչված՝ արեւմտամետները պնդում են, որ դա քիչ է, իսկ, այսպես կոչված՝ ռուսամենտներն էլ, պնդում են, որ շատ է: Ինքս, զորավարժությունների փաստը դրական եմ գնահատում, քանի որ արեւմտյան ռազմական մտքի հետ շփումը միշտ էլ դրական է: Պարզապես, խնդիրն այն է, թե հիմա՝ ժամանակատարածային հարթության մեջ, ՀՀ-ի այս արեւմտյան շարժն արդյո՞ք մեզ համար անընդունելի վտանգներ չի առաջացնի. սա լայն ու մեծ քննարկման հարց է»: Ամեն դեպքում, փորձագետը նաեւ նկատում է, որ ՌԴ-ն ինքն այնքան խնդիրներ ունի, որ չի կարողանում Հայաստանի ոչ ռազմատեխնիկական, ոչ էլ ընդհանուր անվտանգային մակարդակում պահանջմունքները բավարարի: «Կարծում եմ, Ռուսաստանն անպայման կփորձի ինչ-որ բաներ անել ՀՀ-ի դեմ. այսպես ասենք՝ ճաշը հարամել: Բայց, մյուս կողմից էլ, ՌԴ-ն այնքան բարդ վիճակում է, որ իր հետ լինելը միգուցե մեզ համար նորից խնդիրներ կառաջացնի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բավական բարդ հարց է, պարամետրերը շատ են եւ հաճախ իրար խաչասերվող, ուստի, բավական բարդ է օբյեկտիվ կարծիք հայտնելը: Տեղեկություններ կան, որ ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչ է լինելու. հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կտա դա մեր բանակին, որը ՀՀ իշխանությունն ամեն օր թուլացնում է: ՀՀ պաշտպանական գերատեսչությունում ԱՄՆ ներկայացուցիչ ունենալը, մեր զրուցակիցը նույնպես տեղավորում է արեւմտյան վեկտորի տիրույթում՝ հավելելով, որ պաշտոնական հաղորդագրություն այդ մասին չի եղել, նրա լիազորությունների շրջանակը չի նկարագրվել. «Տեղեկատվությունը փակ է, նույնիսկ ներքին աղբյուրներից է բարդ հասկանալ՝ այդ ներկայացուցիչն ո՞վ է, ի՞նչ է անելու, բայց, ենթադրվում է, որ սա՝ ՀՀ բանակն արեւմտյան մոդելներով վերակազմավորելու քայլերից է: Թեեւ, ընդհանուր առմամբ, մեր իշխանությունները նույնիսկ այդ ոլորտում, այնքան անհետեւողական ու չհամակարգված են գործում, որ այս պայմաններում անգամ բարդ է ասել, թե ինչն ինչի կբերի: Պատշաճ ձեւով բանակը չեն ղեկավարում եւ պատշաճ զարգացում չեն ապահովում, ինչն, ինքնին բացասական է ազդում»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am