Բոլորի համար նկատելի էր, որ Ջո Բայդենը նախագահի ընտրության երկրորդ ժամկետին հաղթելուց հետո ներկայացնելու էր հրաժարական. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Գործնականում բոլորի համար նկատելի էր, որ Ջո Բայդենը նախագահի ընտրության երկրորդ ժամկետին հաղթելուց հետո ներկայացնելու էր հրաժարական՝ առողջական խնդիրներից ելնելով, և նախագահի պաշտոնը զբաղեցնելու էր փոխնախագահ Կամալա Հարիսը:

Ըստ էության, հիմա տեղի է ունենում այն, ինչ ծրագրվում էր Թրամփին հաղթելուց հետո, քանի որ դիտարկվում էր, որ Բայդենն է դեմոկրատների ամենահաղթող թեկնածուն: Բայց տապալված բանավեճն ու անհաջող մահափորձը ստեղծել են մի իրավիճակ, երբ Բայդենի հաղթանակը թվում է հրաշքի նման մի բան:

Դրան զուգահեռ, գուցե չի «դիմանում» նաև նրա առողջությունը, ինչը ստիպում է դեմոկրատական վերնախավին՝ գործի դնել այն պլանը, որը նախատեսված էր նախագահի ընտրությունից հետոյի համար:

Այստեղ, սակայն, արժե ուշադրության արժանացնել մեկ այլ հանգամանքի: Եթե բարդ է Բայդենին թեկնածությունը հանելու որոշում պարտադրելը, դա նշանակում է, որ կամ նա է դեռ բավականին բանական մարդ, որքան էլ ակնառու է կոգնիտիվ կարողությունների լրջագույն խնդիրը, կամ նրա թեկնածության պահպանության հարցում կա դեմոկրատական կուսակցության առնվազն մի որոշակի թև, որը համառում ու դիմադրում է:

Եվ այստեղ առաջանում է մեկ այլ հարց․ իսկ ինչո՞ւ: Մի՞թե այդ թևը չի տեսնում, որ Բայդենը պարտվող է, հետևաբար, իրենք բոլորը նրա հետ պարտվող են, հետևաբար, ինչո՞ւ պահել նրան:

Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ դեմոկրատական կուսակցության մեջ կա ընդհուպ գաղափարական պայքար, երբ Բայդենին «պահելու» կողմնակից թևը դեմ չէ, որ հաղթի Թրամփը, միայն թե Սպիտակ տունը չանցնի դեմոկրատների այն թևին, որը ներկայացնում է Կամալա Հարիսին, և որն էլ, իր հերթին, նույնիսկ ծայրահեղ ձախ-ազատական արժեգաղափարական կողմնորոշման կրող է»:

 

դիտվել է 734 անգամ
Լրահոս
Սպասե՛ք, Նիկոլի դավաճան լինելը հասցնելու ենք միջազգային հարթակներ․ Արշակ Կարապետյան (video) Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կա տուժած Ալե՛ն, շատ էլ Գաֆարովան մամայիդ նման է, էս ի՞նչ ես անում․ Էդգար Ղազարյան (video) Գեբելսի գործը փակվեց. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանական իշխանական կայքերում հայտնվել է Հայաստանի նոր քարտեզը. Գագիկ Համբարյան Հերթական հետաքրքիր ծրագիրը երիտասարդների համար Նկատե՞լ եք՝ ընդդիմությունն արդեն վախենում է Նիկոլի անունը տալ․ Անժելա Թովմասյան (video) Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել․ «Հետք» Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց Դու տակա՛նք, գործակալ լինելով՝ Ռուբեն Վարդանյանի՞ն ես գործակալ հանում․ քաղաքացի (video) Ինչո՞վ է զբաղված ՊՆ նախարարը․ դիրքում քնելու համար զինվորին ծեծել են, նվաստացրել, հայհոյել․ մանրամասներ՝ կրակոցից Փաշինյանն իր ապուշ որոշումները կյանքի է կոչում իր նման կամ իրենից ավելի ապուշների միջոցով Նոյեմբերի 9-ի պայմանագրից դուրս գալ, նշանակում է թուրքին բերել․ Հայկ Այվազյան (video) Նիկոլը հասկացել է՝ Պուտինին չի կարող ֆռացնել․ զանգեր են եղել․ Ռոբերտ Մարգարյան (video) Նախագա՛հ եք, պատգամավո՛ր եք, ի՞նչ եք․․․ խոսե՛ք․ Գառնիկ Իսագուլյան (video) Նիկոլ Փաշինյան, ի՞նչ է նշանակում՝ բերման ենթարկել ՍԴ դատավորին Ներքին Հանդի գերեզմանոցը ադրբեջանցիները գրավել են. Նոր գերեզմանոց են հիմնել. «Հրապարակ» ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԱՊՀ շրջանակում բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին արձանագրության վավերացմանը «Խելագարություն է ձեր հետ երկիր ունենալը», «կոռեկտ եղե՛ք»․ լարված քննարկում ԱԺ-ում (video) Մոնղոլիան, Միջազգային քրեական դատարանի անդամ լինելով հանդերձ, չի ձերբակալել Պուտինին Բագրատ Սրբազան, ո՞վ է Սուրեն Պետրոսյանին բերել ձեր կողքը․ Անժելա Թովմասյան (video) Россия была права в вопросе армянской клубники
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը: Բանախոսը կներկայացնի իր ծրագիրը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am