Խանութներից հետ չի կանչվել ռուսական արտադրության սառեցված հավի ու հավի մսով կոտլետների այն խմբաքանակը, որտեղ ՍԱՏՄ-ն ախտածին սալմոնելաներ է հայտնաբերել

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքից հետո ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ուսումնասիրություն էր կատարել Գորիսի և Շինուհայր գյուղի խանութներում և հայտնել, որ ռուսական արտադրության բրոյլեր տեսակի սառեցված հավի սրունքի նմուշում հայտնաբերվել են ախտածին սալմոնելաներ, մաֆանմք։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ խանութում տվյալ արտադրատեսակի վաճառքը կասեցվել է, իսկ լաբորատոր փորձաքննության արդյունքները՝ տրամադրվել նախաքննական մարմնին:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 հոգանոց ընտանիք՝ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն, որտեղ 4-ամյա Լուիզան, գիտակցության չգալով, մահացել է։

Հայտարարությունից ու հրապարակումներից տպավորություն էր ստեղծվել, թե երեխայի մահվան դեպքը կապվում է այդ խնդրի հետ։

Պաշտոնական հաղորդագրության հետքերով գնալով՝ «Փաստինֆոն»-ն փորձեց պարզել, թե առողջության համար վտանգավոր տարրեր հայտնաբերելով ինչ քայլեր է արել ՍԱՏՄ-ն, մասնավորապես՝ պարզվել է, թե որքան խմբաքանակ է բերվել եւ որ ընկերության կողմից, արդյոք ներմուծվող ապրանքն, ի սկզբանե, ախտահարված է եղել, թե այստեղ պահելու ընթացքում պայմանները չեն պահպանվել, պահանջներին չհամապատասխանող որքան ապրանք կա տարբեր խանութներում ու արդյոք դրանք եւս հետ են կանչվել։

Պարզվեց, որ ոչ՝ պահանջներին չհամապատասխանող տվյալ ընկերության կողմից ներմուծված կոնկրետ ռուսական արտադրության սառեցված հավն ու հավի մսով կոտլետները, որտեղ հայտնաբերվել են սալմոնելաներ, մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, շարունակում են վաճառվել խանութներում։ Ավելին՝ ՍԱՏՄ-ն չգիտի մյուս խանութներում վաճառվող ապրանքը համապատասխանում է չափանիշներին, թե ոչ, քանի որ դեռ ստուգումները չեն ավարտվել։ Տվյալ խմբաքանակը խանութներից հետ կանչելու կարգագիր չի տրվել։

ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնեց, թե սարմոլենան կարող է անցնել նաև վաճառողից, այսինքն, նաև տեղում խնդիրը կարող է առաջանալ՝ դրա համար էլ կասեցվել են միայն տվյալ իրացման կետում վաճառվող խմբաքանակի իրացումը։

«Հիմա մենք գնացել ենք հետագծով ներմուծող տնտեսավարողի մոտ, այնտեղ ստուգման արդյունքում կկատարվի լաբորատոր փորձաքննություն և խնդիրը հաստատվելու դեպքում՝ դրանք նույնպես կկասեցնենք»։

Հարցին, թե երբ և ինչ խմբաքանակով է արտադրանքը ներմուծվել Հայաստան, բայց այս հարցի պատասխանը եւս պարզ չէ՝ Հարությունյանն ասաց, որ այս փուլում նաև դա են փորձում ճշտել։ «Երբ ստուգման արդյունքները ավարտված լինեն, մենք դրա մասին կհայտնենք»։

Նա նաև տեղեկացրեց, որ ներմուծելիս Հայաստանում ապարանքը լաբորատոր փորձաքննություն չի անցնում, քանի որ ԵԱՏՄ տարածքը համարվում է ընդհանուր շուկա։ «Ստուգվում են միայն ուղեկցող փաստաթղթերը։ ԵԱՏՄ տարածքով ներմուծվող ապրանքները լաբորատոր ստուգում չեն անցնում»։

Այսինքն՝ պետական մարմինը պաշտոնապես հայտնում է, որ կոնկրետ ընկերության արտադրանքը չի համապատասխանում չափանիշներին, բայց մյուս կողմից թույլ է տալիս, որ վաճառքը խանութներում շարունակվի, հնչեցնում է կոնկրետ ընկերության անուն՝ առանց պարզելու, թե արդյոք արտադրական գործընթացում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները, թե միայն առանձին վերցրած խանութում, որի պատասխանտվությունը վերագրվում է ընկերությանը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 905 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am