Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ․ Հետք

«Հետք»-ը գրում է․

Արաբական Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ։ Այդ մասին հայտնում է Global Arbitration Review-ն։ Պատճառը հայկական Fly Arna ավիաընկերությունն է, որի սեփականատերերից մեկը հենց Շարժայից թռիչքներ իրականացնող Air Arabia ավիաընկերությանը փոխկապակցված International Business Company (FZE)-ն էր։

«Հետք»-ը դեռ հունվարին գրել էր, որ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է Fly Arna անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում: Այս ավիաընկերությունը ստեղծվել էր հայ-արաբական համագործակցության արդյունքում։ Դրա 49 %-ը պատկանում էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ), որը պետական հիմնադրամ էր և ներկայում գտնվում է լուծարման փուլում։ 49 %-ն էլ պատկանում էր Air Arabia ավիաընկերությանը: Մնացած 2 %-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանն էր, որը ծնունդով Հալեպից է և աշխատում է Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես ոլորտներում:

Ավելին, այս տարվա մարտին ավիաընկերությունն իր աշխատակիցներին ծանուցել էր, որ դադարեցնում է իր գործունեությունը, ինչի պատճառով մայիսին լուծվելու են նրանց հետ աշխատանքային պայմանագրերը: Ավիաընկերության վերջին ինքնաթիռը փետրվարի 26-ին Երևանից թռել էր Շարժա, ապա դուրս բերվել օդանավերի հայկական ռեգիստրից։

Մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե պետական մասնակցությամբ ավիաընկերության ծրագիրը ձախողվել է: Ըստ նրա՝ ավիաընկերության հիմնադրումից հետո շուկայի կոնյուկտուրան որոշակի փոփոխություն էր կրել, նոր ընկերություններ էին հայտնվել, և Fly Arna-ն մրցակցությանը չէր դիմացել: Սակայն Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ի ստացած պատասխանները չէին հաստատում Փաշինյանի այս հայտարարությունը։ Ի թիվս այլ պատճառների, Էկոնոմիկայի նախարարությունը նշել էր, որ Air Arabia ընկերության կարծիքով, հիմնական խնդիրները եղել են դեպի Եվրոպա չվերթերի անհնարինությունը, «Զվարթնոց» օդանավակայանի մատուցած ծառայությունների բարձր գները և ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ թռիչքուղիների անվտանգության ապահովման պայմանները:

Կառավարության որոշմամբ՝ ներկայում ԱՆԻՖ-ն անցել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշիռ։

«ԱՆԻՖ-ի լուծարման հետ կապված այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որոնք ուղղված են ԱՆԻՖ-ի պարտավորությունները մարելուն, աշխատավարձերը կրճատելուն, ակտիվների կորուստներ թույլ չտալուն։ Առաջիկայում Կառավարությանը կներկայացվի լուծարման վերաբերյալ որոշման նախագիծ, որով էլ կսկսվի լուծարման բուն գործընթացը»,- Հանրային ռադիոյի լրատվական ծառայությանը հայտնել էին Պետական գույքի կառավարման կոմիտեից։

Իսկ թե ինչու՞ է այն լուծարվում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր․ «Եթե լավ կառավարվեր, այս վիճակը չէր լինի»։

Եվ այսպես արաբական ավիաընկերությունը որոշել է արբիտրաժային գործ սկսել Հայաստանի դեմ՝ այդ մասին մի քանի օր առաջ ծանուցելով նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։ Արբիտրաժային գործի մասին այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չեն։ Հայտնի չէ նաև, թե ինչ գումարի պահանջ է ներկայացնում արաբական կողմը։ Հավանաբար, այս գործով Հայաստանի շահերը կպաշտպանի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը՝ ներգրավելով արբիտրաժային հարցերում մասնագիտացած ընկերությունների և փաստաբանների։

դիտվել է 638 անգամ
Լրահոս
Մեր գերիների դեմ ձեր արածի համար ամենասարսափելի պատժին եք արժանանալու. Աննա Մայիլյան (video) Խայտառակ վիճակ Մասիվում․ Քաղակտիվիստ Արթուր Չախոյանը խայտառակում է «Հանրապետություն» կուսակցությանը (video) Գյումրիում խփեցին կամերայիս,հարձակվեցին վրաս․լրագրող Լիլիթ Աղեկյանը սարսափելի մանրամասներ է հայտնում (video) Սպասե՛ք, Նիկոլի դավաճան լինելը հասցնելու ենք միջազգային հարթակներ․ Արշակ Կարապետյան (video) Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կա տուժած Ալե՛ն, շատ էլ Գաֆարովան մամայիդ նման է, էս ի՞նչ ես անում․ Էդգար Ղազարյան (video) Գեբելսի գործը փակվեց. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանական իշխանական կայքերում հայտնվել է Հայաստանի նոր քարտեզը. Գագիկ Համբարյան Հերթական հետաքրքիր ծրագիրը երիտասարդների համար Նկատե՞լ եք՝ ընդդիմությունն արդեն վախենում է Նիկոլի անունը տալ․ Անժելա Թովմասյան (video) Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել․ «Հետք» Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց Դու տակա՛նք, գործակալ լինելով՝ Ռուբեն Վարդանյանի՞ն ես գործակալ հանում․ քաղաքացի (video) Ինչո՞վ է զբաղված ՊՆ նախարարը․ դիրքում քնելու համար զինվորին ծեծել են, նվաստացրել, հայհոյել․ մանրամասներ՝ կրակոցից Փաշինյանն իր ապուշ որոշումները կյանքի է կոչում իր նման կամ իրենից ավելի ապուշների միջոցով Նոյեմբերի 9-ի պայմանագրից դուրս գալ, նշանակում է թուրքին բերել․ Հայկ Այվազյան (video) Նիկոլը հասկացել է՝ Պուտինին չի կարող ֆռացնել․ զանգեր են եղել․ Ռոբերտ Մարգարյան (video) Նախագա՛հ եք, պատգամավո՛ր եք, ի՞նչ եք․․․ խոսե՛ք․ Գառնիկ Իսագուլյան (video) Նիկոլ Փաշինյան, ի՞նչ է նշանակում՝ բերման ենթարկել ՍԴ դատավորին Ներքին Հանդի գերեզմանոցը ադրբեջանցիները գրավել են. Նոր գերեզմանոց են հիմնել. «Հրապարակ» ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԱՊՀ շրջանակում բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին արձանագրության վավերացմանը «Խելագարություն է ձեր հետ երկիր ունենալը», «կոռեկտ եղե՛ք»․ լարված քննարկում ԱԺ-ում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը: Բանախոսը կներկայացնի իր ծրագիրը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am